«Վարդերի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 3. Տող 3.
|բնօրինակ անուն= {{lang-ka|ვარდების რევოლუცია}}
|բնօրինակ անուն= {{lang-ka|ვარდების რევოლუცია}}
|պատկեր= [[Պատկեր:Gamarjveba29.JPG|300px]]
|պատկեր= [[Պատկեր:Gamarjveba29.JPG|300px]]
|caption= 300px
|caption=
|վայր= {{դրոշավորում|Վրաստան|1990}}
|վայր= {{դրոշավորում|Վրաստան|1990}}
|ասաթիվ= [[2003]] թվականի [[նոյեմբերի 2]] - [[2004]] թվականի [[հունվարի 4]]
|ասաթիվ= [[2003]] թվականի [[նոյեմբերի 2]] - [[2004]] թվականի [[հունվարի 4]]

07:11, 7 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Վարդերի հեղափոխություն
վրաց.՝ ვარდების რევოლუცია
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ամսաթիվ2003 թվականի նոյեմբերի 2 - 2004 թվականի հունվարի 4
ՊատճառԷդուարդ Շևարդնաձեի ներքին քաղաքականություն
Հիմնական նպատակՔաղաքական ռեժիմի փոփոխում
ԱրդյունքՆախագահի վերընտրություն. իշխանության է անցնում Միխեիլ Սաակաշվիլին
Կազմակերպիչ«Քմարա» ընդդիմություն
Մասնակիցների քանակ100 000
Զոհերչկան
Վիրավորներտվյալներ չկան
Ձերբակալվածներչկան


Վարդերի հեղափոխություն (վրաց.՝ ვარდების რევოლუცია - «վարդեբիս ռևոլյուցիա»), գունավոր հեղափոխություն Վրաստանում 2003 թվականի նոյեմբերին: Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր: Հեղափոխության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ:

Նախադրյալներ

Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը: Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով: Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայի պարագայում:

Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայում հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով: Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին: