«Ամիրա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Ամիրա''' (արաբ. ամիր-հրամայող, [[իշխան]]),
{{վիքիֆիկացում}}'''Ամիրա''' (արաբ. ամիր-հրամայող, [[իշխան]]), 1. անվանում, որը արաբական խալիֆայության մեջ տրվում էր նահանգների կառավարիչներին և զորահրամանատարներին։ [[Հայ]] մատենագիրները «ամիրապետ» են կոչել խալիֆային։ Միջնադարյան հայ իրականության մեջ սկզբնապես Ամիրա կամ ամիր անվանել են մահմեդական իշխաններին, իսկ 11-րդ դարից սկսած, [[Զաքարյաններ]]ի օրոք, նաև՝ քաղաքների կառավարիչներին։ 2. Պատվանուն, տրվում էր Օսմանյան կայսրության մեջ հայ ազգի ամենաունևոր և ազդեցիկ անձնավորություններին: Շնորհվել է սկսած 16-րդ դարից։ Ամիրայական հայտնի գերդաստաններից էին՝ Տատյանները, Տյուզյանները, Պալյանները, Պեզճյանները, ճեզայիրլյանները, Իարասանճյանները, Միրիճանյանները, Երամյանները և ուրիշներ։ 19-րդ դարին Ամիրաների ընդհանուր թիվը հասնում էր [[100]]-ի։ Նրանց էին վստահված [[Թուրքիա]]յի արդյունաբերական [[ձեռնարկություն]]ների կառուցման ու ղեկավարման, դրամահատության գործը, տնտեսական կարևոր գերատեսչություններ։ Նրանց մեծ մասն զբաղվում էր վաշխառությամբ, դառնում սեղանավոր։ Շնորհիվ իրենց հարստության, գործիմացության և ձեռք բերած բարձր պաշտոնների, Ամիրաները մեծ ազդեցություն ունեին սուլթանների պալատում, ինչպես նաև հայ համայնքում և հայոց պատրիարքների վրա։ Նրանք փաստորեն միջնորդ էին պատրիարքի ու պետության միջև, ֆինանսավորում էին պատրիարքարանը։ Նախքան բուրժուական մտավորականության ասպարեզ գալը, Ամիրաներն էին տոն տալիս Կ.Պոլսի և երբեմն էլ ողջ արևմտահայության մշակութային ու քաղաքական կյանքին։ Նրանք բացում էին դպրոցներ, հիմնում տպարաններ, հրատարակում գրքեր, մեկենասների դեր կատարում, կազմակերպում մշակութային ընկերություններ են։ Չնայած այդ լուսավորական գործունեությանը, Ամիրաները, ըստ էության, ֆեոդալական կարգերի ջատագովներն էին. նրանց մեծ մասը դեմ էր քաղաքական նորամուծություններին, բուրժուական բարեփոխումներին և նույնիսկ տրտունջռվ էր ընդունում Թանզիմաթը։ Ամիրայական դասը պահպանողական էր։ [[1860]]-[[1870]]-ական թվականներին [[Թուրքիա]]յում իրագործված բուրժուական բարեփոխումների հետևանքով այն կորցրեց իր տնտեսական գործունեության հիմքը և աստիճանաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նրա զգալի մասը համալրեց զարգացող բուրժուազիայի շարքերը։

1. անվանում, որը արաբական խալիֆայության մեջ տրվում էր նահանգների կառավարիչներին և զորահրամանատարներին։ [[Հայ]] մատենագիրները «ամիրապետ» են կոչել խալիֆային։ Միջնադարյան հայ իրականության մեջ սկզբնապես Ամիրա կամ ամիր անվանել են մահմեդական իշխաններին, իսկ 11-րդ դարից սկսած, [[Զաքարյաններ]]ի օրոք, նաև՝ քաղաքների կառավարիչներին։

2. Պատվանուն, տրվում էր Օսմանյան կայսրության մեջ հայ ազգի ամենաունևոր և ազդեցիկ անձնավորություններին: Շնորհվել է սկսած 16-րդ դարից։ Ամիրայական հայտնի գերդաստաններից էին՝ Տատյանները, Տյուզյանները, Պալյանները, Պեզճյանները, ճեզայիրլյանները, Իարասանճյանները, Միրիճանյանները, Երամյանները և ուրիշներ։ 19-րդ դարին Ամիրաների ընդհանուր թիվը հասնում էր [[100]]-ի։ Նրանց էին վստահված [[Թուրքիա]]յի արդյունաբերական [[ձեռնարկություն]]ների կառուցման ու ղեկավարման, դրամահատության գործը, տնտեսական կարևոր գերատեսչություններ։ Նրանց մեծ մասն զբաղվում էր վաշխառությամբ, դառնում սեղանավոր։ Շնորհիվ իրենց հարստության, գործիմացության և ձեռք բերած բարձր պաշտոնների, Ամիրաները մեծ ազդեցություն ունեին սուլթանների պալատում, ինչպես նաև հայ համայնքում և հայոց պատրիարքների վրա։ Նրանք փաստորեն միջնորդ էին պատրիարքի ու պետության միջև, ֆինանսավորում էին պատրիարքարանը։ Նախքան բուրժուական մտավորականության ասպարեզ գալը, Ամիրաներն էին տոն տալիս Կ.Պոլսի և երբեմն էլ ողջ արևմտահայության մշակութային ու քաղաքական կյանքին։ Նրանք բացում էին դպրոցներ, հիմնում տպարաններ, հրատարակում գրքեր, մեկենասների դեր կատարում, կազմակերպում մշակութային ընկերություններ են։ Չնայած այդ լուսավորական գործունեությանը, Ամիրաները, ըստ էության, ֆեոդալական կարգերի ջատագովներն էին. նրանց մեծ մասը դեմ էր քաղաքական նորամուծություններին, բուրժուական բարեփոխումներին և նույնիսկ տրտունջռվ էր ընդունում Թանզիմաթը։ Ամիրայական դասը պահպանողական էր։ [[1860]]-[[1870]]-ական թվականներին [[Թուրքիա]]յում իրագործված բուրժուական բարեփոխումների հետևանքով այն կորցրեց իր տնտեսական գործունեության հիմքը և աստիճանաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նրա զգալի մասը համալրեց զարգացող բուրժուազիայի շարքերը։


== Գրականություն ==
== Գրականություն ==

10:51, 6 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Ամիրա (արաբ. ամիր-հրամայող, իշխան),

1. անվանում, որը արաբական խալիֆայության մեջ տրվում էր նահանգների կառավարիչներին և զորահրամանատարներին։ Հայ մատենագիրները «ամիրապետ» են կոչել խալիֆային։ Միջնադարյան հայ իրականության մեջ սկզբնապես Ամիրա կամ ամիր անվանել են մահմեդական իշխաններին, իսկ 11-րդ դարից սկսած, Զաքարյանների օրոք, նաև՝ քաղաքների կառավարիչներին։

2. Պատվանուն, տրվում էր Օսմանյան կայսրության մեջ հայ ազգի ամենաունևոր և ազդեցիկ անձնավորություններին: Շնորհվել է սկսած 16-րդ դարից։ Ամիրայական հայտնի գերդաստաններից էին՝ Տատյանները, Տյուզյանները, Պալյանները, Պեզճյանները, ճեզայիրլյանները, Իարասանճյանները, Միրիճանյանները, Երամյանները և ուրիշներ։ 19-րդ դարին Ամիրաների ընդհանուր թիվը հասնում էր 100-ի։ Նրանց էին վստահված Թուրքիայի արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման ու ղեկավարման, դրամահատության գործը, տնտեսական կարևոր գերատեսչություններ։ Նրանց մեծ մասն զբաղվում էր վաշխառությամբ, դառնում սեղանավոր։ Շնորհիվ իրենց հարստության, գործիմացության և ձեռք բերած բարձր պաշտոնների, Ամիրաները մեծ ազդեցություն ունեին սուլթանների պալատում, ինչպես նաև հայ համայնքում և հայոց պատրիարքների վրա։ Նրանք փաստորեն միջնորդ էին պատրիարքի ու պետության միջև, ֆինանսավորում էին պատրիարքարանը։ Նախքան բուրժուական մտավորականության ասպարեզ գալը, Ամիրաներն էին տոն տալիս Կ.Պոլսի և երբեմն էլ ողջ արևմտահայության մշակութային ու քաղաքական կյանքին։ Նրանք բացում էին դպրոցներ, հիմնում տպարաններ, հրատարակում գրքեր, մեկենասների դեր կատարում, կազմակերպում մշակութային ընկերություններ են։ Չնայած այդ լուսավորական գործունեությանը, Ամիրաները, ըստ էության, ֆեոդալական կարգերի ջատագովներն էին. նրանց մեծ մասը դեմ էր քաղաքական նորամուծություններին, բուրժուական բարեփոխումներին և նույնիսկ տրտունջռվ էր ընդունում Թանզիմաթը։ Ամիրայական դասը պահպանողական էր։ 1860-1870-ական թվականներին Թուրքիայում իրագործված բուրժուական բարեփոխումների հետևանքով այն կորցրեց իր տնտեսական գործունեության հիմքը և աստիճանաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նրա զգալի մասը համալրեց զարգացող բուրժուազիայի շարքերը։

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։