«Արա Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 16. Տող 16.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Սովորել է [[Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց]]ում։ 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.` [[Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ]]ի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է [[Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն|Հայաստանի Ազգային հեռուստատեսության]] «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։
Սովորել է [[Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց]]ում։ 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.՝ [[Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ]]ի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է [[Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն|Հայաստանի Ազգային հեռուստատեսության]] «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։


2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, [[Հայոց Մեծ Եղեռն]]ի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել [[Ծիծեռնակաբերդ]]ում` տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է [[ԱՄՆ]]-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։
2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, [[Հայոց Մեծ Եղեռն]]ի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել [[Ծիծեռնակաբերդ]]ում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է [[ԱՄՆ]]-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։


Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն` «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։
Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։


Ունի խաղալիքների մեծ հավաքածու<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=538&name=%D4%B1%D6%80%D5%A1_%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6 Արա Գևորգյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>։
Ունի խաղալիքների մեծ հավաքածու<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=538&name=%D4%B1%D6%80%D5%A1_%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6 Արա Գևորգյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>։

00:43, 6 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Արա Գևորգյան
Ծնվել էապրիլի 19, 1960 (63 տարեկան)
Երևան, Հայաստան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ԺանրերՊոպ, Ժողովրդական, Fusion
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1983–ներկա
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ
 Ara Gevorgyan Վիքիպահեստում

Արա Գևորգյան (1960, ապրիլի 19, Երևան), հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2004)[1]։

ՀՀ ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին է։

Կենսագրություն

Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Ունի խաղալիքների մեծ հավաքածու[2]։

Ձայներիզներ

  • «Օվկիանոսից այն կողմ», 1995
  • «Նոստալջի», 1997
  • «Անի», 1999
  • «Խոր Վիրապ», 2001
  • «Վաղարշապատ», 2009 (ԱՄՆ)

Պարգևներ

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2002
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2004
  • «Համերաշխություն» շարժման կողմից ճանաչվել է «Տարվա ամենահամերաշխ մարդ», 2009
  • ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշան
  • Երևանի քաղաքապետի մեդալ
  • Մոսկվայում «Կարոտ» փառատոնի մեդալ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ
  • Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար՝ պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով

Ծանոթագրություններ