«Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: |02| → |2|, |06| → |6| (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| պատկեր = Ashot Petrosian portrait-1975.png
| պատկեր = Ashot Petrosian portrait-1975.png
| image_size = 200px
| չափ = 200px
| նկարագրում =
| նկարագրում =
| ծննդյան օր = {{Ծննդյան ամսաթիվ|1930|6|2}}
| ծննդյան օր = {{Ծննդյան ամսաթիվ|1930|6|2}}
Տող 7. Տող 7.
| վախճանի օր = {{Մահվան ամսաթիվ և տարիք|1998|2|23|1930|6|2}}
| վախճանի օր = {{Մահվան ամսաթիվ և տարիք|1998|2|23|1930|6|2}}
| վախճանի վայրը = [[Դիլիջան]], [[Հայաստան]]
| վախճանի վայրը = [[Դիլիջան]], [[Հայաստան]]
| ազգուտյուն = [[Հայ]]
| ազգություն = [[Հայ]]
| մայր բուհը = [[Երևանի Պետական Համալսարան]]
| ալմա մատեր = [[Երևանի Պետական Համալսարան]]
}}
}}



16:12, 4 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Աշոտ Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել է1930 հունիսի 2
ԾննդավայրՎարդենիս, Հայաստան
Մահացել էփետրվարի 23, 1998(1998-02-23) (տարիքը 67)
Մահվան վայրԴիլիջան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան[1][2][3]
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի Պետական Համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս և համակարգչային գիտնական
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
 Ashot Petrosian (mathematician) Վիքիպահեստում

Աշոտ Վեզիրի Պետրոսյան (ծնվել է հունիսի 2-ին , 1930թ.- Վարդենիսում, ՀԽՍՀ - մահացել է փետրվարի 23-ին, 1998թ., Դիլիջանում, Հայաստանի Հանրապետություն) - հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել ե 1964թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտա-հետազոտական Ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում ՝ Նաիրի և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրուտյան կազմակերպմանը։

Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)

Կենսագրությունը

Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930թ.-ին Վարդենիսում, ՀԽՍՀ։ [4] Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդհունվել ե Երևանի Պետական Հհամալսարանի (ԵՊՀ) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել ե 1954թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։

1957թ.-ին Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել ե նորաստեղծ Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտա-հետազոտական Ինստիտուտում, ներկայումս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբից իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա.Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխ-տնօրեն (1963-65) և տնօրեն (1965-70) Հայաստանի Գիտուտյունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում [5], որն այժմ հայտնի ե իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ [6] (ԻԱՊԻ)։

Իր գիտական գործունեության հետ միասին, Ա.Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1965-78, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (1978-86)։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ; եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես Գրաֆների տեսության դաշտում։

Ընտրված հրապարակումներ

Աղբյուրներ