«Վրաստանի երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Վրաստանի երաժշտություն''', վրացիների երաժշտությունը: Վրաստանը հնագույն և բարձր զարգացած եր...»:
 
Տող 8. Տող 8.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Վրացական մշակույթ]]

08:34, 1 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Վրաստանի երաժշտություն, վրացիների երաժշտությունը:

Վրաստանը հնագույն և բարձր զարգացած երաժշտական մշակույթի երկիր է, որի մասին է վկայում ինքնատիպ երաժշտական բանահյուսությունը։ Վրացական երգերը հիշատակում է մ․ թ․ ա․ IV դ․ հույն պատմաբան Քսենոֆոնը։ Վրացական ժողովրդական երաժշտությունը իր հիմքում բազմաձայն է։ Այն հարուստ է լադային, ռիթմա–ինտոնացիոն, հարմոնիկ և պոլիֆոնիկ կառուցվածքով։ Վրաստանի երաժշտական բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի (աշխատանքային, ծիսական, պարային, օրորոցային, քնարական, կատակային և այլն), ոճերի մեծ բազմազանությունը։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն յուրաքանչյուր ազգագրական ճյուղավորմանը բնորոշ հիմնական հատկանիշներ։ Ժողովրդական պարերից տարածված են քարթուլի, փերխուլի, ցերուլի, խորումի և այլն։

Հնագույն ժամանակներից տարածված են ժողովրդական երաժշտական գործիքները՝ չոնգուրի, փանդուրի, չանգի (լարային կսմիթավոր), չունիրի (լարային աղեղնավոր), գուդաստվիրի (պարկապզուկ), սալամուրի (շվի), սոինարի կամ լարչեմի (բազմափող ֆլեյտա), քնարի (քնար), բուկի (փող), սաղվիրի (ազդանշանային փող), դհոլի (երկկողմանի թմբուկ), դայրա (դափ) և այլն։ Վրացական երաժշտական բանահյուսության մեջ գործածվում են տարբեր դիատոնիկ լադեր։ Խմբերգերին բնորոշ է ձայների շարժումը եռահնչյուններով, զուգահեռ կվինտաներով և կվարտաներով։

IV դարում ծագել է վրացական եկեղեցական երաժշտությունը, որը կրել է ժողովրդական բազմաձայնության ազդեցությունը։ X դարում ստեղծվել է Մ․ Մոդրեկիլիի հոգևոր հիմների ժողովածուն։ Մոտավորապես XVII դարում ձևավորվել է քաղաքային երաժշտական մշակույթը։ XIX դարում Վրաստանի՝ Ռուսաստանին միանալու հետևանքով հաստատվել են մշտական կապեր վրացական և ռուսական, ինչպես նաև եվրոպական երաժշտական մշակույթների միջև։ 1851 թվականին Թիֆլիսում բացվել է օպերային թատրոն, 1871 թվականին՝ Կովկասյան երաժշտական ընկերության երաժշտական դպրոց (1886 թվականից՝ ուսումնարան, 1917 թվականից՝ կոնսերվատորիա, 1947 թվականից՝ Վ․ Սարաջիշվիլու անվան), 1883 թվականին՝ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքը, 1905 թվականին՝ Վրացական ֆիլհարմոնիկ ընկերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։