«Զանգվածի ատոմական միավոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6. Տող 6.
== Կապը այլ միավորների հետ ==
== Կապը այլ միավորների հետ ==
Զանգվածի ատոմական նոր միավորը 1,0003179 անգամ մեծ է ֆիզիկական ատոմական նախկին միավորից և շատ մոտ է քիմիական նախկին միավորին։ Զ․ ա․ մ․ Էներգետիկ միավորներով հավասար է 932,1 Մէվ։ [[Տարրական մասնիկների ֆիզիկա]]յում միավոր է ընդունված [[էլեկտրոնի զանգված]]ը, որը հավասար է 9,1091·1<sup>-28</sup> գրամ կամ 5,48610<sup>-4</sup> միասնական զ․ ա․ մ․։
Զանգվածի ատոմական նոր միավորը 1,0003179 անգամ մեծ է ֆիզիկական ատոմական նախկին միավորից և շատ մոտ է քիմիական նախկին միավորին։ Զ․ ա․ մ․ Էներգետիկ միավորներով հավասար է 932,1 Մէվ։ [[Տարրական մասնիկների ֆիզիկա]]յում միավոր է ընդունված [[էլեկտրոնի զանգված]]ը, որը հավասար է 9,1091·1<sup>-28</sup> գրամ կամ 5,48610<sup>-4</sup> միասնական զ․ ա․ մ․։

== Տես նաև ==
* [[Ատոմային զանգված]]


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

13:47, 28 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Զանգվածի ատոմական միավոր, ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավոր։ Կրճատ նշանակվում է զ. ա. մ, միջազգային նշանակումը՝ u կամ դա (da, դալտոն)։ Մեկ զանգվածի ատոմական միավորը մոտավորապես հավասար է մեկ նուկլոնի (պրոտոնի կամ նեյտրոնի) զանգվածին և սահմանվում է որպես հիմնական էներգետիկ մակարդակում գտնվող ածխածին-12 իզոտոպի զանգվածի մեկ տասներկուերորդ մասը[1]։ Այն համարժեք է 1,660538921(73)×10−27 կգ[2]։

Պատմություն

Մինչն 1961 թվականը քիմիայում օգտագործվում Էր զանգվածի քիմիական ատոմական միավորը՝ հավասար թթվածնի ատոմի զանգվածի 1/16-ին։ Ֆիզիկայում օգտագործվում Էր զանգվածի ֆիզիկական ատոմական միավորը՝ հավասար թթվածնի ամենաթեթև կայուն իզոտոպի զանգվածի 1/16-ին։ Ատոմների և մոլեկուլների զանգվածի չափման համար 1961 թվականին սահմանվել է զանգվածի միասնական ատոմական միավոր, որը որոշվում է որպես ածխածնի С12 իզոտոպի զանգվածի 1/12-ը ն հավասար է 1,660538921(73)·10-24 գրամ։

Կապը այլ միավորների հետ

Զանգվածի ատոմական նոր միավորը 1,0003179 անգամ մեծ է ֆիզիկական ատոմական նախկին միավորից և շատ մոտ է քիմիական նախկին միավորին։ Զ․ ա․ մ․ Էներգետիկ միավորներով հավասար է 932,1 Մէվ։ Տարրական մասնիկների ֆիզիկայում միավոր է ընդունված էլեկտրոնի զանգվածը, որը հավասար է 9,1091·1-28 գրամ կամ 5,48610-4 միասնական զ․ ա․ մ․։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. International Bureau of Weights and Measures (2006), The International System of Units (SI) (PDF) (8th ed.), p. 126, ISBN 92-822-2213-6
  2. Unified Atomic mass unit. Fundamental Physical Constants from NIST
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Զանգվածի ատոմական միավորներ» հոդվածից (հ․ 3, էջ 658 )։