«Պահպանողական կուսակցություն (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: eo:Konservisma Partio (Armenio)
No edit summary
Տող 141. Տող 141.
[http://conservative.am Պահպանողական կուսակցության պաշտոնական կայքը]
[http://conservative.am Պահպանողական կուսակցության պաշտոնական կայքը]


{{Կաղապար:Կուսակցություն անավարտ}}
{{Arm-polit-stub}}


[[Category:Հայաստանի քաղաքականություն|Պահպանողական կուսացություն]]
[[Category:Հայաստանի քաղաքականություն|Պահպանողական կուսացություն]]

21:01, 10 Սեպտեմբերի 2010-ի տարբերակ

Պահպանողական կուսակցությունը

Պահպանողական կուսակցությունը թեև Հայաստանի անկախացումից հետո 3-րդ գրանցված կուսակցությունն է (10.06.1991թ.), սակայն, ըստ ամենայնի, այն Հայաստանի ապագայի կուսակցությունն է։ Իր գործունեության մեջ մշտապես եղել է անաղարտ` առաջնորդվելով բացառապես Պետության գերագույն շահով։

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեան


Հղում

Պահպանողական կուսակցության պաշտոնական կայքը


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(Պահպանողական կուսակցության Կանոնադրությունը գրանցվել է 1991թ. հունիսի 10-ին` 3-րդ համարի ներքո։ Վերագրանցվել է 1998թ. դեկտեմբերի 28-ին, 2001թ., հունվարի 3-ին։ ՊԿ Կանոնադրության սույն խմբագրումն ընդունվել է 01.11.2003թ. Պահպանողական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում։)


ԾՐԱԳԻՐ

ՄՈՒՏՔ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորմանª քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։ Իսկ պետության կառավարման արվեստը հին հույներից մինչև այսօր անվանում են ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Անշուշտ վատ է, երբ մի ամբողջ ժողովուրդ քաղաքականացվում, առավել ևսª գաղափարականացվում է, բայց ճիշտ է նաևª որ եթե չզբաղվես քաղաքականությամբ, միևնույնն էª նա զբաղվելու է քեզնով։

Ժամանակակից աշխարհում քաղաքականության կիրարկման միջոցը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են. սրա այլընտրանքը նույնպես մարդկությանը դեռևս հայտնի չէ։ 1991թ. վերստեղծված պետության քաղաքականությունը վարելու համար, բազում պատճառներով, սփյուռքյան ՙկուսակցությունները՚ ցավոք պիտանի չէին, իսկ Հայաստանում նոր կազմավորված, միմյանց երբեմն թշնամաբար վերաբերվող կուսակցություններին հաջողվեց ապահովել այն, ինչ կա այսօր։

Պետականության ավանդների բացակայության հազարամյա անփորձության միջից ծնված կուսակցությունները, դժբախտաբար, հաճախ հեղափոխական են ու անզիջում. մի մասը մոլեռանդորեն ժխտում է հնի ու ողբերգականի հետ կապված ամեն բան, մյուսըª սրբացնում հինն ու ողբերգականը։ Մինչդեռ անհրաժեշտ է, մերժելով հանդերձ հինը, գնահատել դրաª պահպանման արժանի դրական մասը, և ապահովել նորի հաշվարկված մուտքը։ Այս մտահոգությունից ծնվեց ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ կուսակցությունը։

Խելամիտ, հավասարակշռված քաղաքականություն վարելու միջոցով է միայն, որ հնարավոր է մեր Պետությունը դարձնել մեր երազների Հայրենիքը։ Այսօրվա կյանքը դեռևս այն չէ, ինչին ձգտում է ՀՀ քաղաքացին. սակայն բացասման բացասումն էլ ճանապարհ չէ։ Պահպանողականությունը Հայաստանի ապագան էª դրական ձեռքբերումները պահպանող, միևնույն ժամանակ նորի կրողը։


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՆՔԸ - Պահպանողականությունը դուալիստական ուսմունք է. իր երևութաբանական քննումներում անբաժանելի են երկու առաջնություններն էլª գաղափարը (իդեա) և նյութը (մատերիա)։ Պահպանողականության էությունը էվոլյուցիոնիստական է. մերժում է ցանկացած հեղափոխականություն։

ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔԸ - Պահպանողական կուսակցության բարձրագույն արժեքներն ենª Հայաստանի պետությունը, պետական անվտանգությունը, պետական լեզունª հայերենը, մշակույթը, բարոյականությունը, քաղաքացու իրավունքները, խղճի ազատությունը, սեփականության իրավունքը։ Հայաստանի պետությունըª հայ մարդու Հայրենիքը, 21-րդ դարում կարող է գոյատևել և զարգանալ միայն ժողովրդավարության, հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների, քաղաքացիական հասարակարգ և եվրոպական իրավական մոդել, բարձր զարգացվածությամբ կրթական և գիտական համակարգ ունենալու, ամուր և կարգապահ բանակի, պետական քաղաքականությամբ ուղղորդվող և ազատ շուկայի կողմից ղեկավարվող տնտեսության, համաշխարհային գործընթացներից առաջ կամ ետ չընկնելովª դրանց ներդաշնակորեն ինտեգրվելու պայմաններում։ (Տե°ս նաևª Կանոնադրություն, գլուխ II։)

ՊԿ-ն նեոկոնսերվատիզմի կրողն ու առայժմ միակ ներկայացնողն է ՀՀ-ում. պաշտպանում է տնտեսության, գիտության, կրթության, սոցիալական ինստիտուտների ինքնավարությունը, որտեղ պետության ուղղակի միջամտությունը պետք է հասցվի նվազագույնի։ Ըստ այդմª կողմնակից է հակամենաշնորհային քաղաքականությանª բացառությամբ ընդհանուր անվտանգությունն ապահովող պետական մենաշնորհների (բանակ, հատուկ ծառայություններ և այլն)։ ՀՀ աշխարհաքաղաքական շահերի տիրույթում գործող զարգացման համապարփակ և ստեղծագործաբար ծավալվելու ունակ ծրագրից և այդ ծրագրի իրականացմանª հայ ազգի էությանը և ազատ ինքնադրսևորման ինքնահատուկ կերպին համապատասխան ճանապարհներից բացիª ՊԿ-ն ցանկացած այլ ՙազգային գաղափարախոսություն՚ համարում է անշարժ, զարգացման անընդունակ, վտանգավոր դոգմա։ ՊԿ-ի համար առաջնայինը պետական շահն էª քաղաքացու և հասարակության անվտանգությունն ու բարեկեցությունը։

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ - Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում զանազան ՙազգային՚ և ՙապազգային՚ գաղափարախոսությունները վաղուց փոխարինված են աշխարհաքաղաքականությամբ (գեոպոլիտիկա) և աշխարհառազմավարությամբ (գեոստրատեգիա). Հայաստանի պետությունն ու քաղաքացիները ևս իրավունք ունեն և պարտավոր են տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների և միջազգային հանրության հետ խաղաղ համակեցություն ապահովել, թոթափել հազարամյա մեկուսացման կաղապարները, դառնալ քաղաքակիրթ մարդկության մասնիկըª մերժելով ծայրահեղություններըª հեղափոխականությունն ու պասիվ հարմարվողականությունը։

ՊԿ-ն, համարելով, որ Հայաստանի պետությունը չունի որևէ թշնամի, միևնույն ժամանակ պնդում է, որ դաշնակիցներ ընտրելու, դրանք փոփոխելու հարցում պետք է առաջնորդվել բացառապես պետական շահով։ Առնվազն առաջիկա տասնամյակների համար ՀՀ-ի բնական դաշնակիցը կարող է լինել առաջին հերթին Իրանը։

Թուրքերի և քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել առավել հեռատես և ոչ զգացմունքային. հայության և ՀՀ-ի համար չպետք է լինի տարբերություն և շահագրգռությունª Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքակա±ն, թե± քրդական պետություն է։

Կովկասից հեռացող Ռուսաստանի պարագան ՀՀ-ի առջև դրել է Հարավկովկասյան տան կառույցին և Մեծ մերձավոր արևելքին առավելագույնս ինտեգրվելու հրամայական. Հայաստանի ապագան առնվազն առաջիկա տասնամյակներում եվրասիականությունը չէ։

ՊԿ-ն ջանալու է, որ պահանջատիրությունը չլինի ՀՀ պետական քաղաքականություն. դա դուրս է իրատեսության սահմաններից և կվտանգի Հայաստանի պետության գոյությունն ու զարգացումը։ ՀՀ-ն առայժմ կարող է միայն պաշտպանել արևմտահայերի հետնորդների ազգային ինքնորոշման պահանջը, եթե սփյուռքահայերը և ՀՀ քաղաքացիների պահանջատեր հատվածը տեղափոխվեն նախնիների Հայրենիք և հաստատեն այնտեղ բնակվելու իրենց կամքը։ ՀՀ-ն երբևէ կարող է ունենալ ոչ թե սոսկական տարածքի, այլ կենսատարածքի° խնդիր։

Արցախի հարցի պատասխանը ևս ոչ թե ՙՀայ դատի՚ ծիրում է, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործման։ ՙՀայ դատի՚ շրջանակներում Ջավախքի խնդրի ստեղծումը հայ պետականության համար հղի է անկանխատեսելի հետևանքներով. ՊԿ-ն դա ևս դիտում է բացառապես աշխարհաքաղաքական տեսանկյունից։

ՊԿ-ն օրենքի շրջանակներում անելու է ամեն ինչ, որպեսզի հանուն ինչ-որ գաղափարախոսություններիª ՀՀ-ն դուրս չմնա տարածաշրջանային և միջազգային տնտեսական, կոմունիկացիոն, գիտա-կրթական, մշակութային, արդյունաբերական, ռազմական ինտեգրացիոն գործընթացներից։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ - ՊԿ-ն Հայաստանի տնտեսության առաջնահերթություններ է համարում բարձր տեխնոլոգիաները, գիտա-կրթական ինդուստրիան, Էներգետիկան, ջրային պաշարների շահագործումը, ներքին և արտաքին կապուղիները, օգտակար հանածոների արդյունահանումն ու տեղում ցիկլային արդյունաբերության կազմակերպումը, գյուղատնտեսական, թեթև և սննդի արդյունաբերական ենթակառուցվածքները, բանկային համակարգերը, զբոսաշրջությունը, առևտուրը։

ՊԿ-ն բացի պետական ռազմավարական մենաշնորհներիցª չի ընդունում այլ մենաշնորհներ։

ՊԿ-ն մրցակցային դաշտի ապահովումը և պահպանումը համարում է ՀՀ կենսունակության և առաջընթացի պարտադիր պայման։

Հայաստանի ապագան բազմակացութաձև տնտեսավարումն է։

Օտարերկրյա կապիտալի ներհոսքը և շրջանառումը Հայաստանի զարգացման և պետական անվտանգության առաջնային գրավականներից են։

Սեփականության իրավունքը սրբազան իրավունք է, և այն պետք է օրենքով խստագույնս պաշտպանված լինի ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համարª անկախ նրանց ազգային և դավանանքային պատկանելությունից։

ՊԿ-ն Հայաստանի զարգացումը տեսնում է արտահանումը և ներդրումները խրախուսող հարկային, մաքսային, ֆինանսավարկային քաղաքականության մեջ։ Ըստ այսմ, այս ոլորտում ևս ՊԿ-ն աջ կենտրոնականª ազատական-պահպանողական (նեոկոնսերվատիվ) կուսակցություն է։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ - ՊԿ-ն միջին խավի, մտավորականների և ծառայողների շահերի արտահայտողն ու պաշտպանն է. պայքարելու է, որ աշխատատեղեր և ազատ ձեռներեցության հնարավորություն ստեղծելու ճանապարհովª ստորին և ընչազուրկ խավի կենսամակարդակը հավասարեցվի միջինին։

Պետությունը երաշխավորն է մանուկների և ծերերի բարեկեցիկ գոյության. սոցիալական բեռը ժամանակի ընթացքում աստիճանաբար պետք է փոխանցվի գործատուին։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի բժշկական սպասարկումից պատշաճ չափով օգտվելու հնարավորություն ունենա, անհրաժեշտ է սոցիալական ինստիտուտների ինքնավար կայացումը։

ՊԿ-ն մշտապես պայքարելու է գոյատևման բյուջեները զարգացման բյուջեներով փոխարինելու համար։

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈԼՈՐՏ - ՊԿ-ն համոզված է , որ ամենուր և առաջի°ն հերթին քաղաքականության մեջ հնարավոր և անհրաժեշտ է ապահովել բարոյականությունը, որը պատասխանատվության գիտակցումն ու դրա կատարումից չխուսափելն է. լինի դա պետության, ընտանիքի, եկեղեցու թե շրջապատի հանդեպ։

Մարդիկ ծնվում են տարբերություններով. միակ հավասարությունը Պետության օրենքների և Աստծո առջև է։ Ըստ այսմª այդ հավասարությունը պետք է և հնարավոր է ապահովել միայն քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն և Բարոյական Հայրենիք ստեղծելով, որի համար Պահպանողական կուսակցությունը ներդնելու է բոլոր կարողությունները։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏ - Պահպանողական կուսակցությունն առաջին հերթին գաղափարակցություն է և հոգեկցություն, ապա նորª քաղաքական կազմակերպություն։ Մեթոդոլոգիայով լինելով քրիստոնեավարականª ՊԿ-ն քաղաքականության անհրաժեշտ պայման է համարում բարոյականությունը և հանդուրժողականությունը, պարտադիրª պրագմատիզմըª խարսխված իր արժեքային կուռ համակարգի վրա. ըստ այդմ, անկախ նպատակից, մերժում է հեղափոխականությունը, հակահեղափոխությունը, ահաբեկչությունը, արկածախնդրությունը, ազգայնամոլությունը։

Որևէ կուսակցության հզորության և արդյունավետության միակ պայման է համարում նրա արժեքային համակարգը և համակիրների բանակը. ըստ այսմª մերժում է հասարակության ամբողջական կուսակցականացումն ու մարդորսությունը։

ՊԿ-ի քաղաքական դաշնակիցներն են աջ կենտրոնական հակումներով ուժերը մասնավորապես և ազատական հոսանքըª ընդհանրապես։ Որոշակի կտրվածքում ՊԿ-ն ինքը բնապահպանական (էկոլոգիականª կանաչների) կառույց է։

Հայաստանի ներքաղաքական ապագան եռահոսանք դաշտի ձևավորումն էª սոցիալիստներ, լիբերալներ, պահպանողականներ։

ՊԿ-ի ծրագրային առաջնայնություններից է նաև միջազգային պահպանողական շարժումների, օտարերկրյա գաղափարակից կազմակերպությունների հետ առկա կապերի անընդմեջ խորացումըª ի բարօրություն բոլոր ժողովուրդների, ի նպաստ խաղաղության և հօգուտ ՀՀ քաղաքացիների բարեկեցության, ազատ ու լիարժեք ինքնադրսևորման։

ՊԱՏՎԻՐԱՆ - ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Մարդը կարող է անսահմանորեն զարգանալ, բայց անփոփոխ է նրա էությունը։ 2. Պետք է պահպանել միայն այն, ինչը առաջադիմական է, արժեքավոր, օգտագործելի, բարի, հարազատ և միայն այն ավանդույթները, որոնք ներդաշնակ են մարդկային էությանը. հասարակական ցանկացած փոփոխություն պետք է ներդրվի աստիճանաբար, ընտրողաբար, մտածված։ 3. Բարոյականության և սեփականության իրավունքները տրված են ի վերուստ և սրբազան են։ 4. Պահպանողական քաղաքական գործչի գործունեությունը գնահատվում է միայն հետևանքներով, ոչ երբեք ժամանակավոր հաջողություններով ու էժան պոպուլիզմով։ 5. Դեպի ուտոպիական տեսլականներ մղումը միշտ ավարտվում է համակործանմամբ, ուստի պետք է ձգտել ընդունելի հասարակական կարգի, արդարադատության և ազատություններիª պահպանելով և բարելավելով այդ կարգն աստիճանական բարեփոխումներով։ 6. Սոցիալական ինստիտուտների ու կացութաձևերի բազմազանությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և հիմնականում օրինաչափորեն. և արգելվում է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ տակնուվրա անել։ 7. Կա կանխավարկածª հօգուտ փորձարկված կառավարման համակարգի, ուստի եղած չարը հեղափոխականª չար ճանապարհով հեռացնելը բերում է ավելի մեծ չարիքի. հեղափոխությունից առավել մեծ չարիք միայն հակահեղափոխությունն է. ուստի միակ ճանապարհն աստիճանական, բնականոն բարեփոխումն է։ 8. Ինստիտուտներից բարձրագույնը Պետությունն է. միայն Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, և միայն Պետությունն է ունակ իրականացնելու այն։ 9. Կատարյալ, քարացած մարդկային հասարակություն հնարավոր չէ կառուցել, քանի որ մարդն ինքը կատարյալ և քարացած չէ, բայց պետք է ձգտել հնարավորինս շատ շատերի համար առավել ընդունելի համակեցության ձևերի և փորձել անընդհատ բարելավել այն. այս նույն օրենքին է ենթարկվում ազգերի համակեցության պարագան։ 10. Մարդկային բազմաբղետության արդյունքը և զարգացման շարժիչը մասնավոր սեփականությունն է, առանց որի չի կարող լինել ազատություն, իսկ հասարակությունը կդատապարտվի նեխման և մահվան. սա գիտակցող ազգերը, որպես սեփականության վերաբերելով իրենց Հայրենիքներին, պահպանում ու զարգացնում են իրենց հասարակությունները։ 11. Միայն իրավական ու սոցիալական պետությունը կարող է լինել ամուր և կայուն, ապահովել համընդհանուր բարօրություն, արդարադատություն, հասարակական կարգ ու կայունություն։ 12. Միայն ազատ անհատը կարող է արժևորել Հայրենիքը, Ընտանիքը, Օրենքները, Հավատքը, Կարգուկանոնը, Բարոյականությունը, Մայրենի լեզուն, Մշակույթը, և դրանցով ապահովել ու պահպանել իր Ազատությունը։


ԱՄՓՈՓՈՒՄ

Պահպանողականությունը մարդու էությունն է։ Հաճախ տգիտության պատճառով կամ միտումնավոր կերպովª պահպանողականությունը (կոնսերվատիզմ) շփոթում են ավանդապաշտության (տրադիցիոնալիզմ) հետ։ Պահպանողականությունն էվոլյուցիոն, անվերջ կատարելագործվող ուսմունք է, այլ ոչ թե ծիսականության վերածված, քարացած, դոգմատիկ գաղափարախոսություն։ Դա կա նույնիսկ բնության մեջ. ֆիզիկայումª պահպանողական համակարգում է միայն, որ շարժման յուրաքանչյուր պահին և տարածության մեջ համակարգի գրաված ցանկացած դիրքում պոտենցիալ և կինետիկ էներգիաների գումարը մշտապես մնում է հաստատուն. իսկ հայերին ամենաանհրաժեշտը բազմահազարամյա իր էներգիայի արդյունավետ պահպանումն ու անկորուստ կիրառումն է։

Պահպանողականները ստեղծեցին ժամանակակից զարգացած երկրները (նրանք ԱՄՆ-ում կոչվում ենª հանրապետականներ, Անգլիայումª պահպանողականներ, Գերմանիայումª քրիստոնեա-դեմոկրատներ և այլն), իսկ այժմ էլ նեոպահպանողականներն են շարունակում հաղթարշավն ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։ Հայ ժողովրդի և իր պետության հարատևման միակ երաշխիքը ևս բազմիցս փորձված, միայն անվիճարկելի հաջողություններ արձանագրած, մարդկությանն առայժմ հայտնի ամենաարդյունավետ, ճգնաժամերը բացառող և հակաճգնաժամային, միևնույն ժամանակª իրապես բնական այս ճանապարհն է։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ

(ՊԿ I համագումարի թիվ 16 որոշումից)

ԴՐՈՇԸ

Ա. Քառակուսիª 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. Քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։


ԶԻՆԱՆՇԱՆԸ

Ա. 45 աստիճանով թեքված քառակուսիª 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. 45 աստիճանով թեքված քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։

Քառակուսին և ծիրանին խորհրդանշում են Արևը, հեթանոսական շրջանը, կապույտըª Ազատությունը, քրիստոնեական շրջանը։ Պահպանողականները ժառանգորդն ու տերն են նախընթաց ամբողջ պատմության։


Պահպանողական կուսակցության պաշտոնական կայքը