«Խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Խավարումները հին Հայաստանում: clean up, փոխարինվեց: II-րդ դար → II դար, V-րդ դար → V դար oգտվելով ԱՎԲ
չ ուղղագրական
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Solar eclipse 1999 4.jpg|մինի|[[1999]] թվականի Արեգակի խավարումը [[Ֆրանսիա]]յում]]
[[Պատկեր:Solar eclipse 1999 4.jpg|մինի|[[1999]] թվականի Արեգակի խավարումը [[Ֆրանսիա]]յում]]
'''Խավարում''', աստղագիտական երևվույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։
'''Խավարում''', աստղագիտական երևույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։


Խավարումներին են վերաբերում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև [[աստղ]]երի և [[մոլորակ]]ների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների ([[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիի]] և [[Վեներա (մոլորակ)|Վեներայի]]) անցումները, մոլորակի սկավառակով [[արբանյակ]]ների անցումները։
Խավարումներին են վերաբերում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև [[աստղ]]երի և [[մոլորակ]]ների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների ([[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիի]] և [[Վեներա (մոլորակ)|Վեներայի]]) անցումները, մոլորակի սկավառակով [[արբանյակ]]ների անցումները։

12:44, 26 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

1999 թվականի Արեգակի խավարումը Ֆրանսիայում

Խավարում, աստղագիտական երևույթ, որի դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում։

Խավարումներին են վերաբերում Արեգակի ծածկումը Լուսնով, Լուսնի ծածկումը Երկրի ստվերով, ինչպես նաև աստղերի և մոլորակների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների (Մերկուրիի և Վեներայի) անցումները, մոլորակի սկավառակով արբանյակների անցումները։

Երկրի մթնոլորտի վերին շերտերում Արեգակի ճառագայթների մի մասը (հիմնականում կարճալիքային) կլանվում է, ցրվում, իսկ երկարալիքային մասը բեկվում է և լուսավորում Լուսինը։ Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ։ Խավարման ընթացքում Լուսնի երանգով ուսումնասիրում են մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը։

Արեգակի խավարում

Նորալուսնի ժամանակ (տես Լուսնի փուլեր), երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է։ Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում)։

Լուսնի խավարում

Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։

Խավարումների պարբերությունները

Լուսնի ուղեծրի և խավարածրի հարթությունները կազմում են 6' անկյուն։ Այդ պատճառով նորալուսնի ընթացքում հաճախ Լուսնի ստվերը Երկրի վրա չի ընկնում, իսկ լիալուսնի ժամանակ Լուսինը գտնվում է Երկրի ստվերից վերև կամ ներքև, այսինքն խավարումներ տեղի չեն ունենում։ Մեկ տարում տեղի է ունենում Արեգակի առնվազն 2 և ամենաշատը՝ 4 խավարում։ Լուսնի խավարում այդ տարում կարող է ընդհանրապես չլինել։ Մեկ տարում կարող է լինել Լուսնի ամենաշատը 2 խավարում։ Խավարումների կրկնվելը կախված է Արեգակի նկատմամբ Լուսնի դիրքի վերականգնման (սինոդական ամիս), ինչպես նաև լուսնահանգույցներով հաջորդաբար անցումների միջև եղած ժամանակամիջոցից (դրակոնյան ամիս)։ Արեգակի և Լուսնի խավարումները միևնույն հաջորդականությամբ կրկնվում են յուրաքանչյուր 18 տարի 11⅓ (կամ 10⅓, հազվադեպ էլ՝ 12⅓, կախված այդ ժամանակամիջոցում եղած նահանջ տարիների քանակից) օրը մեկ։ Խավարումների կրկնման պարբերության ընթացքում՝ 6585, 32 օրում, լինում է 223 սինոդական և 242 դրակոնյան ամիս։ Այդ պարբերությունը հայտնի է եղել դեռևս հնում և անվանվել է սարոս։ Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում 70 խավարում, որոնցից 41-ը՝ Արեգակի, իսկ 29-ը՝ Լուսնի։ Երկրի տվյալ վայրից Արեգակի լրիվ խավարում դիտվում է 300 - 400 տարին մեկ։

Խավարումները հին Հայաստանում

Հայ մատենագրությունում պահպանվել են խավարումների դիտման բազմաթիվ վկայություններ, որոնցից մեզ հասած ամենահինը վերաբերում է XV դարի Արեգակի խավարմանը։ Անանիա Շիրակացին (VII դար) ճիշտ է բացատրել Արեգակի և Լուսնի խավարումների պատճառները։ Բացի սարոսից, միջնադարյան Հայաստանում օգտվել են խավարումների 613 տարի 5 ամիս, ինչպես նաև հաճախ տեղի ունեցող 177 օր պարբերություններից։

Տես նաև

Արտաքին հղումներ

Պատկերասրահներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։