«Դիոգենես Լայերտացի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:3-րդ դարի փիլիսոփաներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 24. | Տող 24. | ||
[[Կատեգորիա:Հռետորներ]] |
[[Կատեգորիա:Հռետորներ]] |
||
[[Կատեգորիա:Կենսագիրներ]] |
[[Կատեգորիա:Կենսագիրներ]] |
||
[[Կատեգորիա:3-րդ դարի փիլիսոփաներ]] |
10:03, 24 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Ծնվել է | 180 |
---|---|
Մահացել է | 240 |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | պատմաբան, կենսագիր, բանաստեղծ, փիլիսոփա, փիլիսոփայության պատմաբան և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1][1] |
Diogenes Laërtius Վիքիպահեստում |
Դիոգենես Լայերտացի (Διογένης Λαέρτιος, Diogenes Laertios; մ.թ. 3-րդ դար), հույն փիլիսոփաների և Անտիկ հունական փիլիսոփայության կենսագիր և պատմագիր։ Հեղինակի մասին կենսագրական տվյալ գրեթե չեն պահպանվել։ Նրա «Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» (հուն․՝ Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων) 10 գրքից բաղկացած երկը համարվում է հույն փիլիսոփայության պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկը։
Անունն ու անվան ծագումնաբանության խնդիր
Առ այսօր անհայտ է մնում կենսագրի իսկական և անվան ճիշտ գրությունը։ Դիոգենես Լայերտացի անվանաձևը ենթադրում է, որ ինչպես ընդունված է եղել անտիկ աշխարհում, նրա անվան երկրորդ հատվածը նշանակում է, թե որտեղ է նա ծնվել։ Սակայն Լայերտ կամ նման այլ քաղաքի անվանում չի հանդիպում ու հիշատակվում հին աշխարհի տեղանունների թվում։ Ուսումնասիրողները տարբերակ են առաջ քաշում, որ նա կարող է ծնված լինել Կիլիկիայի Լաերտի քաղաքում։ Լայերտի անվան մեկ այլ ստուգաբանությամբ, այն կարող է փոխառնված լինել Հոմերոսի հայտնի ստեղծագործությունից, որում διογενής (Զևսի որդի), и հին հունարեն. Λᾱερτιάδης (Լայերտաի որդի) - նշանակությունն ունի և Ոդիսևսին բնորոշող մականուններից մեկն էր։ Մասնագետների շրջանում քննարկվում է նաև տարբերակ, որ հեղինակը որպես այդպիսին մտացածին է և իրականում հայտնի չէ այդ անվան տակ ստեղծագործած հեղինակ-հեղինակների իրական անունները։
«Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» աշխատություն
Որոշակի դժվարություն է առաջացնում նաև Լայերտացու կենսագործունեության թվագրությունը։ Միանշանակ է, որ նա ապրել և ստեղծագործել է ավելի ուշ քան Սեքստ Էմպիրիկը, ում նա հիշատակում է իր աշխատության մեջ, սակայն և ապրել է ավելի վաղ, քան նեոպլատոնական, փիլիսոփա Ստեփանոս Բյուզանդացին` 527—565:[2] Ի դեպ, Ստեփանոս Բյուզանդացին առաջինն է, ով վկայակոչում է Դիոգենես Լայերտացուն։
Ամենաուշ շրջանի փիլիսոփան, ով արժանանում է Դիոգենեսի Լայերտացու հիշտակմանը, դա Սատուրնինն է` Սեքստ Էմպիրիկի ամենահայտնի աշակերտը՝ ապրած մ.թ. 200-ականներին։ Սակայն և հեղինակը որևէ կերպ ուշադրության չի արժանացնում ուշ շրջանի հելլենիստական փիլիսոփայության ամենահայտնի նեոպլատոնական Պլոտինոսին` 203 - 269: Իսկ եթե հաշվի առնենք, որ հայտնի է Պլոտինոսի ստեղծագործելու թվագրության գործոնը` սկսած 250 թվականից, ապա ստացվում է, որ Դիոգենես Լայերտացու կյանքն ու ստեղծագործությունը կարելի է թվագրել մ.թ. 200- 250 թվականներով։[3]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 CONOR.Sl
- ↑ Diogenes Laertius. Lives of eminent Philosophers, with an english translation by R. D. Hicks, vol. 1 I. London - Cambridge (Mass.), 1958, Testimonia, p. XLVI
- ↑ Диоген Лаэрций - О жизни, учениях и изречениях знаменитых философов, Диоген Лаэрций и его метод, Общие сведения о Диогене Лаэрции, стр. 6, Москва "Мысль" 1979
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգենես Լայերտացի» հոդվածին։ |
|