«Կապիտոլիական գայլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (19), ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 44. Տող 44.
[[Կատեգորիա:Գայլեր]]
[[Կատեգորիա:Գայլեր]]
[[Կատեգորիա:Քանդակներ]]
[[Կատեգորիա:Քանդակներ]]
[[Կատեգորիա:Հռոմեական կայսրություն]]

19:21, 22 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Կապիտոլիական գայլ

Կապիոլիական գայլ, (լատին․՝ Lupa Capitolina), բրոնզե քանդակ, որտեղ պատկերված է իտալական գայլ, որը կերակրում է Հռոմ քաղաքի հիմնադիրներ հանդիսացող երկու եղբայրներին՝ Հռոմուլոսին և Հռեմոսին։ Բրոնզե քանդակը պահվում է թանգարանում։ Այս արձանը երկար ժամանակ համարվել է էտրուսկների քաղաքակրթության նմուշ, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ արձանը թվագրված է դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։

Նորագույն ժամանակաշրջանում՝ 21-րդ դարում, արձանը կարգի բերվեց և ենթարկվեց մանրակրկիտ հետազոտությունների։ Այդ հետազոտությունները ցույց տվեցին, որ քանդակը Իտալիայում հայտնաբերվել է Ռենեսանսի դարաշրջանում։ (11-ից 13-րդ դար

Այս արձանը համարվում է Հռոմ քաղաքի խորհրդանիշներից ամենանշանավորը։ Այն հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից և քանդակում առկա գայլը եղել է մի շարք մետաղադրամների վրա։ Ենթադրվում է, որ գայլը եղել է պաշտամունքի առարկա Հռոմեական Կայսրությունում և Իտալիայում։

Պատմություն

Քանդակի մասին առաջին հիշատակումը եղել է այն, որ այն գտնվել է Պլինոս քաղաքից։ Նախկինում քանդակը եղել է Հռոմի ֆորումի սուրբ թզենու մոտ։ Մարկոս Ցիցերոնը գրում է, որ քանդակը եղել է Կապիտոլիումի բլրի վրա և մի անգամ կայծակը հարվածել է նրան։ Ըստ ավանդության, քանդակում գտնվող մայր գայլը գտնելով նորածին երկու որդիների, խնամել է նրանց և կերակրել իր կաթով։ Երեխաները մեծանալով ունեցել են աներևակայելի ուժ և հիմնադրել պատմական Հռոմ քաղաքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև նրանց անունները՝ Հռոմուլոս և Հռեմոս։ Եղբայրներից Հռոմուլոսը հաղթելով իր եղբորը Հռեմոսին դառնում է Հռոմի միակ տերը և այն իր անունով կոչում «Հռոմ»։

1960-ական թվականներին քանդակի պատկերը օգտագործվել է, որպես Հռոմում անց կացվող Օլիմպիական խաղերի խորհրդանիշ։ Քանդակը այժմ պահվում է Հռոմի հնագիտության թանգարանում։ Քանդակի կրկնօրինակ նմուշները պահվում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսպանիայում, Բրազիլիայում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Տաջիկստանում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և այլ երկրներում։

Պատկերասրահ

Գրականություն

  • Lombardi, G. (2002). A petrographic study of the casting core of the Lupa Capitolina. Vol. 44. էջեր 601ff. {{cite book}}: |journal= ignored (օգնություն) (X-ray diffractometry, thermal analyses, chemistry and thin sections identify the casting site in the lower Tiber valley.)
  • Carcopino, J. (1925). La louve du capitole (ֆրանսերեն). Paris: Les Belles Lettres. OL 16519753M. (This paper initiated modern research into the sculpture's history.)