«Վարք Մաշտոցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{unreferenced}}
{{unreferenced}}
{{wikify}}
{{wikify}}
Կորյունի (Վարք Մաշտոց) երկը հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական երկն է: Կորյունը Մաշտոցի կրտսեր աշակերտներից է, նա իր ուսուցչի մահվանից հետո մտահղացել է գրել հայոց գրերի ծագման մասին եվ դրանց հորինողի վարքը (կենսագործությունը), հրաման ստանալով Հովսեփ կաթողիկոսից, որը Մաշտոցի ավագ աշակերտներից էր:
Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական երկն է: Կորյունը Մաշտոցի կրտսեր աշակերտներից է, նա իր ուսուցչի մահվանից հետո մտահղացել է գրել հայոց գրերի ծագման մասին եվ դրանց հորինողի վարքը (կենսագործությունը), հրաման ստանալով Հովսեփ կաթողիկոսից, որը Մաշտոցի ավագ աշակերտներից էր:
«Վարք Մաշտոցի» գիրքը Կորյունը գրել է (443-451) թթ., քանի որ նա իր երկում հիշում է Սահակ Պարթեվի եվ Մեսրոպ Մաշտոցի վախճանվելու մասին: Իր իսկ տվյալներից հայտնի է որ Մաշտոցը վախճանվել է 440 թ. Փետրվարի 17-ին: Կորյունը ոչինչ չի գրում 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, եվ Վասակի մասին շատ դրական է արտահայտվում:
«Վարք Մաշտոցի» գիրքը Կորյունը գրել է (443-451) թթ., քանի որ նա իր երկում հիշում է Սահակ Պարթեվի եվ Մեսրոպ Մաշտոցի վախճանվելու մասին: Իր իսկ տվյալներից հայտնի է որ Մաշտոցը վախճանվել է 440 թ. Փետրվարի 17-ին: Կորյունը ոչինչ չի գրում 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, եվ Վասակի մասին շատ դրական է արտահայտվում:
Կորյունը գրում է որ Մաշտոցի մահվանից երեք տարի հետո 443 թ. Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանին վրա կառուցել է տվել մի տաճար: Նա նաև գրում է որ ինքը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրև արբանյակ (կրտսեր գործակից): Իր երկում նա գրում է որ մի քանի եղբայրների (հոգեվորականների) հետ մեկնել է Կ.Պոլիս որտեղ միացել է Եզնիկ Կողբացուն եվ զբաղվել թարգմանություններով: Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ:
Կորյունը գրում է որ Մաշտոցի մահվանից երեք տարի հետո 443 թ. Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանին վրա կառուցել է տվել մի տաճար: Նա նաև գրում է որ ինքը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրև արբանյակ (կրտսեր գործակից): Իր երկում նա գրում է որ մի քանի եղբայրների (հոգեվորականների) հետ մեկնել է Կ.Պոլիս որտեղ միացել է Եզնիկ Կողբացուն եվ զբաղվել թարգմանություններով: Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ:

16:02, 5 Սեպտեմբերի 2010-ի տարբերակ

Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական երկն է: Կորյունը Մաշտոցի կրտսեր աշակերտներից է, նա իր ուսուցչի մահվանից հետո մտահղացել է գրել հայոց գրերի ծագման մասին եվ դրանց հորինողի վարքը (կենսագործությունը), հրաման ստանալով Հովսեփ կաթողիկոսից, որը Մաշտոցի ավագ աշակերտներից էր: «Վարք Մաշտոցի» գիրքը Կորյունը գրել է (443-451) թթ., քանի որ նա իր երկում հիշում է Սահակ Պարթեվի եվ Մեսրոպ Մաշտոցի վախճանվելու մասին: Իր իսկ տվյալներից հայտնի է որ Մաշտոցը վախճանվել է 440 թ. Փետրվարի 17-ին: Կորյունը ոչինչ չի գրում 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, եվ Վասակի մասին շատ դրական է արտահայտվում: Կորյունը գրում է որ Մաշտոցի մահվանից երեք տարի հետո 443 թ. Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանին վրա կառուցել է տվել մի տաճար: Նա նաև գրում է որ ինքը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրև արբանյակ (կրտսեր գործակից): Իր երկում նա գրում է որ մի քանի եղբայրների (հոգեվորականների) հետ մեկնել է Կ.Պոլիս որտեղ միացել է Եզնիկ Կողբացուն եվ զբաղվել թարգմանություններով: Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ:

431 թ. Կորյունը վերադառձել է` իր հետ բերելով Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովի կանոնները: Ի հարկե Կորյունը իբրեվ վարդապետ պետք է ուսուցչություն նաեվ քարոզչություն արած լիներ, եվ նաեվ թարգմանություններ: Կորյունը հենց սկզբից նշում է որ ցանկացել է գրել Մաշտոցի կենսագործությունը: Նա (ՀԱյոց ՊԱտմություն) չի գրել, ինչպես դասական ոսկեդարի մյուս պատմիչները: Դրա համար նրա պատմությունը այդ առումով խիստ մակերեսային է:

Կորյունը Կ.Պոլսում սովորում էր այնպիսի ժամանակ, երբ հուզվում էին աստվածաբանական վեճերը, երբ տեղի ունեցավ Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովը որը ուղղված էր Նեստորականության դեմ: Կորյունը գրում է որ Սահակն ու Մաշտոցը մաքառել են աղանդների դեմ:

Կորյունը հարց է տալիս որ արդյոք կարելի է նշանավոր մարդկանց վարքը գրել, ապա ավելացնում է որ պետք է գրել որպեսզի այն օրինակ ծառայի սերունդների համար, այսինքն ի հուշ պատմության նա ապագային է հանձնում իր մտքի արտասիքը, որը դարձավ հայ պատմագրության երախայրիքը:

Կորյունը մեծարում է Մաշտոցին եվ գրում է որ նա հետեվում էր առաքյալներին՝ անգամ Քրիստոսին: Սակայն Մաշտոցը ուներ հակառակորդներ, դրանք ասորի հոգեվորականներն էին, որոնք մինչեվ այդ հայ եկեղեցիներում քարոզում էին ասորերեն լեզվով, քանի որ այդ լեզվով գտնվում էին գրեր ու կրոնական գրքեր: Պարսից արքաներն էլ հովանավորում էին նրանց, քանի որ ասորի հոգեվորականները կապերը խզել էին արեվմուտքից, իսկ հայերը սնվում էին արեվմուտքի մտավոր աղբյուրներից, քանի որ դրանք ավելի հարուստ էին քան ասորականը: Այն փաստը որ Մաշտոցն ու Սահակը զարկ տվեցին հայերեն գիր ու գրականություն ստեղելով հարվածում էր ասորի հոգեվորականներին, նրանց զրկում քարոզչական մենաշնորհնից: 

Կորյունը շատ է բարձրացնում Մաշտոցին որպես կրոնավորի ջանալով այդպիսով լրացնել նրա հակառակորդներին, միաժամանակ որպեսզի ասորիներին չզայրացնի՝ նա ոչ մի խոսք չի ասում նրանց քարոզչության եվ ոչ էլ Մաշտոցի ու Սահակի կողմից հայերեն գրքեր թարգմանելու մասին:

Կորյունը պատմում է որ Եդեսիայի եվ Ամիդի ասորի եպիսկոպոսները մեծ սիրով ու հաճությամբ են ընդունել Մաշտոցին, եվ նա մեկնել է այն քաղաքները հայերեն գրեր հնարելու համար: Սրանով Կորյունը կամենում է ասել որ Հայաստանի ասորի հոգեվորականները պետք է հետեվեն նրանց օրինակին: Կորյունը ստիպված է գրել որ Սահակն ու Մաշտոցը իրավունք ունեին թարգմանել Աստվածաշունչը, քանի որ դրանց այդ բանը անել է հրամայել Աստված:

Կորյունը նաեվ եկեղեցական գործիչ եվ կողմնակից քրիստոնեության նախնավանդ եվ անաղարտ պաշտամունքին, ուստի իր գրիչը պետք է համակերպեր այդպիսի տրամադրությամբ: Կորյունի երկը ունի հակա-ասորական կնիք՝ Նեստորականության հանդեպ խորշանք: Նա փաստորեն մասնակցել է ճշմարտության ոլորումներին, եվ ընկերներին հետ միասին հիմ են դրել հայոց դավանաբանությանը: Կորյունի ուսումը սոսկ կրոնական էր, ուստի նա իր հայացքներով Ս.Գրքից դեմը չի անցնում: Ըստ Կորյունի Մաշտոցը անսպառ եռանդի տեր մարդ էր, շնորհազարդ եվ ազդեցիկ անձ, որը հոգացու էր ամբողջ հայության՝ այլեվ հարեվան ժողովուրդների մասին:

Կորյունը հատուկ ուշադրություն է դարձնում նաեվ ժամանակագրությանը: Իր երկը ավարտում է Մաշտոցի մահվամբ եվ Օշականում նրա հուղարկավորությամբ:

Միջին դարերում կազմվել է Կորյունի երկի համառոտ խմբագրությունը (Սուտ Կորյուն)ը, որպեսզի Մաշտոցի տոնը նշելիս եկեղեցիներում կարդան: