«Շենիկցի Մանուկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
ավելացվեց Կատեգորիա:1907 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 6. Տող 6.


[[Կատեգորիա:Հայ ֆիդայիներ]]
[[Կատեգորիա:Հայ ֆիդայիներ]]
[[Կատեգորիա:1907 մահեր]]

21:49, 16 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Ծնվել է Սասունի Շենիկ գյուղում։ Եղել է ունևոր, ապահովված ընտանիքից, սակայն դեռ պատանի հասակից հորեղբոր որդիների՝ Ղազարի, Չոլոյի հետ մտել է Շենիկցի Գրգոյի խմբի մեջ և մասնակցել Օսմանյան կառավարության դեմ վերջինիս գլխավորած կռիվներին։ 1894թ․ Սասունի ապստամբության պարտությունից հետո ապաստանել է լեռներում, սակայն ներումից հետո վերադարձել է գյուղ և ապրել շինականի կյանքով։ Աղբյուր Սերոբի Սասուն ժամանելուց հետո մտել է նրա խմբի մեջ։ Երբ 1899թ․խաբեությամբ սպանվում է Աղբյուր Սերոբը, պարզվում է, որ դավաճաններից մեկն էլ Մանուկի ազգականն է։ Մանուկը Չոլոյի, Ղազարի հետ հաշվեհարդար է տեսնում դավաճանի հետ՝ սպանելով նրան։ Այդ դեպքից հետո Մանուկը դառնում է երդվյալ ֆիդայի և մտնում Սպաղանաց Մակարի խմբի մեջ։ Մանուկը ֆիդայական շարժման ամենափորձառու և ամենանվիրված դեմքերից էր։ Ավելի քան 20 տարվա մաքառման ընթացքում մեծ անուն է վաստակել հատկապես Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի գլխատման, Գյուղաշենի, Բերդակի Գոմերի, Կարավուի, Խարսի կռիվներին մասնակցելու համար։ Սասունի 1904թ․ ապստամբության ժամանակ ղեկավարել է Շենիկի ուժերը, որտեղ նույնպես աչքի է ընկել խիզախությամբ։ Երբ 1905թ․որոշվեց ֆիդայիներին հեռացնել Սասունից, Մանուկը չհեռացավ․ նա մնաց Սպաղանաց Մակարի հետ և շարունակեց պայքարել իշխանությունների դեմ։ Մակարը դարձավ Մանուկի կուռքը, որի հետ նա զոհվեց 1907թ․ Փեթարի կռվում Գևորգ Չաուշի կնոջը և որդուն փրկելիս։

Աղբյուրներ

  • Ս․ Կ․ Պողոսյան, Կ․ Ս․ Պողոսյան, «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1990։
  • Ռուբէն, «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Թեհրան, 1982։