«Հռոմի հիմնադրում»–ի խմբագրումների տարբերություն
չի ծնել, այլ սնել է |
|||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:She-wolf suckles Romulus and Remus.jpg|250px|մինի|Հռոմուլոս և Հռեմոս եղբայրներին կերակրող էգ գայլը` Հռոմի հիմնադրման խորհրդանիշը]] |
[[Պատկեր:She-wolf suckles Romulus and Remus.jpg|250px|մինի|Հռոմուլոս և Հռեմոս եղբայրներին կերակրող էգ գայլը` Հռոմի հիմնադրման խորհրդանիշը]] |
||
'''Հռոմի ստեղծումը''' ուսումնասիրել է [[հնագիտություն]]ը, բայց հնագույն հռոմեացիների կողմից ստեղծված ավանդական պատմությունները հենց իրենց` հռոմեացիներին թույլ են տալիս ներկայացնել իրենց [[քաղաք]]ի պատմությունը [[լեգենդ]]ներով ու [[առասպել]]ներով։ Այս հնագույն լեգենդներից ամենահայտնին և, հավանաբար, հռոմեական լեգենդներից ամենահայտնին, [[Հռոմուլոս]] և [[Հռեմոս]] եղբայրների պատմությունն է` երկվորյակների, որոնց |
'''Հռոմի ստեղծումը''' ուսումնասիրել է [[հնագիտություն]]ը, բայց հնագույն հռոմեացիների կողմից ստեղծված ավանդական պատմությունները հենց իրենց` հռոմեացիներին թույլ են տալիս ներկայացնել իրենց [[քաղաք]]ի պատմությունը [[լեգենդ]]ներով ու [[առասպել]]ներով։ Այս հնագույն լեգենդներից ամենահայտնին և, հավանաբար, հռոմեական լեգենդներից ամենահայտնին, [[Հռոմուլոս]] և [[Հռեմոս]] եղբայրների պատմությունն է` երկվորյակների, որոնց սնել էր էգ [[գայլ]]ը <ref name="livy1797">{{Cite book |
||
| publisher = Printed for A.Strahan |
| publisher = Printed for A.Strahan |
||
| last = Livy |
| last = Livy |
11:02, 14 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Հռոմի ստեղծումը ուսումնասիրել է հնագիտությունը, բայց հնագույն հռոմեացիների կողմից ստեղծված ավանդական պատմությունները հենց իրենց` հռոմեացիներին թույլ են տալիս ներկայացնել իրենց քաղաքի պատմությունը լեգենդներով ու առասպելներով։ Այս հնագույն լեգենդներից ամենահայտնին և, հավանաբար, հռոմեական լեգենդներից ամենահայտնին, Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների պատմությունն է` երկվորյակների, որոնց սնել էր էգ գայլը [1] .[2]։ Այս պատմությունը համաձայնեցվեց ավելի վաղ շրջանում ստեղծված մեկ այլ ավանդության հետ, որ ունեին Տրոյայի փախստական Էնեյները։ Նրանք փախան Իտալիա և հիմնադրեցին ռոմանների ճյուղը` շնորհիվ Յուլուսի` Հուլիո-Կլաուդիան արքայատոհմի հիմնադրի։
Պահպանված լեգենդները
Էնեյներ
Հռոմի մասին ազգային էպոսը` Վերգիլիուսի «Էնեիդ»-ը, պատմում է, թե ինչպես տրոյացի արքայազն Էնեասը եկավ Իտալիա: Ըստ «Էնեիդ»-ի` կործանված Տրոյա քաղաքի ողջ մնացած բնակիչները հավաքվում են միասին Էնեասի շուրջը, հաղթահարում բազում արկածներ Միջերկրական ծովում` ներառյալ կանգառը նոր հիմնադրված Քարթիջում` Դիդո թագուհու հսկողությամբ, բայց ի վերջո հասնում են Իտալիայի ափը։ Տրոյացիները մտածում էին, որ կանգ են առել Անցիոյի և Ֆիումինցիոյի միջև` Հռոմի հարավարևմտյան շրջանում։ Հավանաբար, նրանք կանգ էին առել Լավրենտում քաղաքում (այլ աղբյուրներում` Լավինիում)։ Քաղաքն անվանվել է ի պատիվ Լավինիայի` արքա Լատինուսի դստեր, ում հետ ամուսնացած էր Էնեասը։ Սա սկիզբ դարձավ Թրնուսի հետ զինված բախումների` Լավինիայի հետ ամուսնության համար։[3] Մինչ Էնեասի ժամանումը Թրնուսը նշանված էր Լավինիայի հետ, բայց վերջինս շուտով ամուսնացավ Էնեասի հետ` այդպիսով սկիզբ դնելով պատերազմի։ Էնեասը հաղթեց պատերազմում և սպանեց Թրնուսին։ Տրոյացիները տեղացիների հետ ապրելու իրավունք ձեռք բերեցին։ Էնեասի երիտասարդ որդին` Ասկանիուսը (հայտնի է նաև որպես Յուլուս), հիմնադրեց Ալբա Լոնգան և Ալբացի արքաների արքայատոհմը, ովքեր լցրեցին Տրոյայի արքայատոհմի և Հռոմի հիմնադրման ավանդական շրջանի միջև եղած ժամանակագրական անդունդը մ.թ.ա. 8-րդ դարում։
Այս ժամանակաշրջանի վերջին` Պրոքաս արքան Նումիտորի և Ամուլիուսի հայրն էր։ Նրա մահից հետո Նումիտորը դարձավ Ալբա Լոնգայի արքա, բայց Ամուլիուսը ձերբակալեց նրան և բանտ ուղարկեց։ Նա նաև ստիպեց Նումիտորի դստերը` Ռեա Սիլվիային, դառնալ կույս քարոզիչ Վեստալսում։ Երկար տարիներ Ամուլիուսը արքա էր։
Հռոմուլոս և Հռեմոս
Հունական ծագումով Էնեասի լեգենդը հետագայում փոխարինվեց իտալական ծագմամբ Հռոմուլոսի և Հռեմոսի լեգենդով, որոնք, ըստ պատմագիտական հաշվարկների, ծնվել են մոտ մ.թ.ա. 771 թվականին։ Ենթադրվում է, որ նրանք Ռեա Սիլվիայի և Մարսի` պատերազմի աստծո զավակներն էին: Մարգարեության պատճառով նրանք պիտի տապալեին իրենց քեռի Ամուլիուսին, ով սպանել էր Սիլվիայի հորը` Նումիտորին։ Բազմաթիվ դիցաբանական կերպարների նման, նրանք ծնվելու պահից արդեն լքված էին։ Նրանց կերակրում էր էգ գայլը, մինչև Ֆաուստուլուս անունով մի հովիվ գտավ նրանց և մեծացրեց իր երեխաների նման։ Ֆաստուլուսն ու նրա կինը` Ակկա Լարենցիան, մեծացրին երեխաներին։ Երբ նրանք չափահաս դարձան, սպանեցին Ամուլիուսին և վերականգնեցին Նումիտորը։ Նրանք որոշեցին քաղաք հիմնել։ Ինչևէ, նրանք վիճում են, և Հռոմուլոսը սպանում է եղվորը։ Այսպիսով, Հռոմը հիմադրվեց եղբայրասպանությամբ` մի պատմությամբ, որը հետագայում էլ շարունակվեց քաղաքի` պայքարով ու արյունահեղությամբ լի պատմության մեջ։
Արտաքին հղումներ
Աղբյուրներ
- ↑ Livy (1797). The history of Rome. George Baker (trans.). Printed for A.Strahan.
- ↑ Livy (2005-05-26). The Early History of Rome. Penguin Books Ltd. ISBN 978-0-14-196307-5.
- ↑ «Turnus». Encyclopaedia Britannica.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(օգնություն)