«Արցախի պետական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2), ` → ՝ (6), → (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Համալսարան
{{Տեղեկաքարտ Համալսարան
| անվանում = Արցախի պետական համալսարան
| հապավում = ԱրՊՀ
| հապավում = ԱրՊՀ
| խորհրդանշան =
| խորհրդանշան = [[Պատկեր:Արցախի պետական համալսարան.jpg|250px]]
| միջազգային անվանում = Artsakh State University
| պատկեր =
[[Պատկեր:Արցախի պետական համալսարան.jpg|270px]]
| բնօրինակ_անվանում =Արցախի պետական համալսարան
| միջազգային_անվանում = Artsakh State University
| նախկին_անվանումներ =
| կարգախոս =
| տիպ = Համալսարան
| նախագահ =
| գիտական_ղեկավար =
| ռեկտոր = Մանուշ Մառլեստի Մինասյան (2013)
| ռեկտոր = Մանուշ Մառլեստի Մինասյան (2013)
| ուսանողներ = 3300
| ուսանողներ = 3300
| ընդհանուր անձնակազմ = 350
| օտարերկրյա_ուսանողներ =
| ընդհանուր_անձնակազմ = 350
| սպեցիալիտետ =
| բակալավրիատ =
| մագիստրատուրա =
| ասպիրանտուրա =
| դոկտորանտուրա =
| դոկտորներ =
| պրոֆեսորներ =
| դասախոսներ =
| տեղագրություն = [[Արցախ]], [[ԼՂՀ]]
| տեղագրություն = [[Արցախ]], [[ԼՂՀ]]
| հասցե = Մխիթար Գոշի 5
| կամպուս =
| հասցե = Մխիթար Գոշի 5
| կայք = {{url|http://www.asu.am/}}
| կայք = {{url|http://www.asu.am/}}
}}
}}
Տող 33. Տող 14.


== Պատմություն ==
== Պատմություն ==
Համալսարանն ստեղծվել է [[1969]] թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն [[Ստեփանակերտ]] քաղաքում։
Համալսարանն ստեղծվել է [[1969]] թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն [[Ստեփանակերտ]] քաղաքում։ Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն՝ լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ուսուցումը տարվել է [[հայերեն]], [[ադրբեջաներեն]], հետագայում նաև՝ [[ռուսերեն]]։
Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն՝ լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ուսուցումը տարվել է [[հայերեն]], [[ադրբեջաներեն]], հետագայում նաև՝ [[ռուսերեն]]։


[[1973]] թվականին բուհն ստացել է ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ։
[[1973]] թվականին բուհն ստացել է ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ։

09:52, 14 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Արցախի պետական համալսարան
ՀապավումԱրՊՀ
Տեսակկրթօջախ և ակադեմիական ինստիտուտ
Միջազգային անվանումArtsakh State University
Հիմնադրված է1992
ՌեկտորՄանուշ Մառլեստի Մինասյան (2013)
Ուսանողներ3300
Ընդհանուր անձնակազմ350
Երկիր Ադրբեջան և  Արցախ
ՏեղագրությունԱրցախ, ԼՂՀ
ՀասցեՄխիթար Գոշի 5
Կայքasu.am
Ադրբեջան, Արցախ դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
 Artsakh State University Վիքիպահեստում

Արցախի պետական համալսարան գիտակրթական և մշակութային կենտրոն ԼՂՀ-ում։

Պատմություն

Համալսարանն ստեղծվել է 1969 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում։ Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն՝ լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ուսուցումը տարվել է հայերեն, ադրբեջաներեն, հետագայում նաև՝ ռուսերեն։

1973 թվականին բուհն ստացել է ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ։

Արցախյան ազտամարտի տարիներ

80-ական թվականների երկրորդ կեսին, արցախահայության ազատագրական պայքարի նոր փուլի սկզբնավորման օրերին, համալսարանը դարձավ համաժողովրդական պայքարի գիտական հիմնավորման օջախ։ Արցախյան ազատամարտի առաջին օրերից ուսանողներն ու դասախոսները կամավոր զինվորագրվեցին ղարաբաղյան հողում հայության հարատևման պայքարին։ 1988 թվականի փետրվարին բուհում սկզբնավորված ուսանողական շարժումները նպաստեցին, որպեսզի մայր Հայաստանի հետ արցախահայության վերամիավորման արդարացի պահանջը վերաճի համազգային գաղափարի։ Ժամանակավորապես դադարեցվեցին ուսումնական պարապմունքները Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում, և բուհի հայկական ու ռուսական բաժինները նույն թվականի նոյեմբեր ամսում տեղափոխվեցին Վանաձոր` տեղի մանկավարժական ինստիտուտում ուսումը շարունակելու համար։

Արցախյան պատերազմի թեժ տարիներին` 1992 թվականի հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ՝ միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան՝ ԱրՊՀ։

ԼՂՀ անկախության տարիներ

ԼՂՀ անկախության տարիներին համալսարանն աննախադեպ զարգացում է արձանագրել։ 2008-2009 թվականներին ուսումնական տարում իրականացվել է անցումը կրեդիտային համակարգի՝ ուսումնառությունը կազմակերպելով Բոլոնիայի հռչակագրի համաձայն, եռաստիճան համակարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա և հեռակա բաժիններում։

Համալսարանն ունի երեք մասնաշենք և վարչական շենք, գործում է 9 ֆակուլտետ, 25 ամբիոն, որոնցում աշխատում է մոտ 350 դասախոս, այդ թվում գիտության 9 դոկտոր, գիտության 69 թեկնածու, 24 պրոֆեսոր, 76 դոցենտ։ Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ից և ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ։ Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3300 ուսանողներ։ Ասպիրանտուրայում սովորում են շուրջ հինգ տասնյակ ասպիրանտներ, ովքեր, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր և ստանում գիտական աստիճան[1][2]։

Ֆակուլտետներ

  • Ֆիզ-մաթ ֆակուլտետ
  • Հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետ
  • Քիմիայի և կենսաբանության ֆակուլտետ
  • Ճարտարագիտական ֆակուլտետ
  • Մանկավարժության ֆակուլտետ
  • Պատմա-քաղաքագիտական ֆակուլտետ
  • Տնտեսա-իրավաբանական ֆակուլտետ
  • ՆԶՊ և ֆիզդաստիարակության ֆակուլտետ

Տվյալներ

Համալսարանն ունի հրատարակչություն, որտեղ հրատարակվում են «Գիտական տեղեկագիրը», «Հայագիտական հանդեսը», «Արցախի համալսարան» ամսաթերթը, գիտամեթոդական և այլ գրականություն։ Համալսարանն ունի աստղադիտարան, որտեղ ուսանողներն անց են կացնում իրենց պարապմունքները և հետազոտում աստղային երկինքը։

Արցախյան պատերազմում նահատակված թվով 72 ուսանողների հիշատակին կառուցված հուշակոթողին իրենց հարգանքի տուրքն են մատուցում համալսարան ժամանած հյուրերն ու պաշտոնական պատվիրակությունները։

Շրջանավարտներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ