«Պահպանողական կուսակցություն (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{վիքիֆիկացում}} |
{{վիքիֆիկացում}} |
||
{{Տեղեկաքարտ |
{{Տեղեկաքարտ Հուսակցություն |
||
|անվանում = Պահպանողական կուսակցություն (Հայաստան) |
|անվանում = Պահպանողական կուսակցություն (Հայաստան) |
||
|անվանում_բնիկ = |
|անվանում_բնիկ = |
05:23, 11 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կաղապար:Տեղեկաքարտ Հուսակցություն Պահպանողական կուսակցություն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություն[1]։ Կուսակցության նախագահն է Միքայել Հայրապետյանը։
Կանոնադրություն
Պահպանողական կուսակցությունը հիմնադրվել է 1991 թ. ապրիլի 14-ին, Երևանում։ Կանոնադրությունը գրանցվել է 1991թ. հունիսի 10-ին՝ 3-րդ համարի ներքո։ Վերագրանցվել է 1998թ. դեկտեմբերի 28-ին, 2001թ., հունվարի 3-ին։ Ներկա կանոնադրությունն ընդունվել է Պահպանողական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում 01.11.2003թ.։
Աշխարհաքաղաքական մոտեցումներ
Կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի պետությունը չունի որևէ թշնամի, միևնույն ժամանակ պնդում է, որ դաշնակիցներ ընտրելու, դրանք փոփոխելու հարցում պետք է առաջնորդվել բացառապես պետական շահով։ Առնվազն առաջիկա տասնամյակների համար ՀՀ-ի բնական դաշնակիցը կարող է լինել առաջին հերթին Իրանը։
Տնտեսական քաղաքականություն
Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության առաջնահերթություններ է համարում բարձր տեխնոլոգիաները, գիտակրթական ինդուստրիան, էներգետիկան, ջրային պաշարների շահագործումը, ներքին և արտաքին կապուղիները, օգտակար հանածոների արդյունահանումն ու տեղում ցիկլային արդյունաբերության կազմակերպումը, գյուղատնտեսական, թեթև և սննդի արդյունաբերական ենթակառուցվածքները, բանկային համակարգերը, զբոսաշրջությունը, առևտուրը։
Կուսակցությունը բացի պետական ռազմավարական մենաշնորհներից չի ընդունում այլ մենաշնորհներ։
Կուսակցությունը մրցակցային դաշտի ապահովումը և պահպանումը համարում է ՀՀ կենսունակության և առաջընթացի պարտադիր պայման։
Կուսակցության խորհրդանիշներ
Դրոշ
Ա. Քառակուսի 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. Քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։
Զինանշան
Ա. 45 աստիճանով թեքված քառակուսի 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. 45 աստիճանով թեքված քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։ Քառակուսին և ծիրանին խորհրդանշում են Արևը, հեթանոսական շրջանը, կապույտը Ազատությունը, քրիստոնեական շրջանը։ Պահպանողականները ժառանգորդն ու տերն են նախընթաց ամբողջ պատմության։
Պատվիրան դրույթներ
1. Մարդը կարող է անսահմանորեն զարգանալ, բայց անփոփոխ է նրա էությունը։ 2. Պետք է պահպանել միայն այն, ինչը առաջադիմական է, արժեքավոր, օգտագործելի, բարի, հարազատ և միայն այն ավանդույթները, որոնք ներդաշնակ են մարդկային էությանը. հասարակական ցանկացած փոփոխություն պետք է ներդրվի աստիճանաբար, ընտրողաբար, մտածված։ 3. Բարոյականության և սեփականության իրավունքները տրված են ի վերուստ և սրբազան են։ 4. Պահպանողական քաղաքական գործչի գործունեությունը գնահատվում է միայն հետևանքներով, ոչ երբեք ժամանակավոր հաջողություններով ու էժան պոպուլիզմով։ 5. Դեպի ուտոպիական տեսլականներ մղումը միշտ ավարտվում է համակործանմամբ, ուստի պետք է ձգտել ընդունելի հասարակական կարգի, արդարադատության և ազատությունների՝ պահպանելով և բարելավելով այդ կարգն աստիճանական բարեփոխումներով։ 6. Սոցիալական ինստիտուտների ու կացութաձևերի բազմազանությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և հիմնականում օրինաչափորեն. և արգելվում է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ տակնուվրա անել։ 7. Կա կանխավարկած՝ հօգուտ փորձարկված կառավարման համակարգի, ուստի եղած չարը հեղափոխական՝ չար ճանապարհով հեռացնելը բերում է ավելի մեծ չարիքի. հեղափոխությունից առավել մեծ չարիք միայն հակահեղափոխությունն է. ուստի միակ ճանապարհն աստիճանական, բնականոն բարեփոխումն է։ 8. Ինստիտուտներից բարձրագույնը Պետությունն է. միայն Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, և միայն Պետությունն է ունակ իրականացնելու այն։ 9. Կատարյալ, քարացած մարդկային հասարակություն հնարավոր չէ կառուցել, քանի որ մարդն ինքը կատարյալ և քարացած չէ, բայց պետք է ձգտել հնարավորինս շատ շատերի համար առավել ընդունելի համակեցության ձևերի և փորձել անընդհատ բարելավել այն. այս նույն օրենքին է ենթարկվում ազգերի համակեցության պարագան։ 10. Մարդկային բազմաբղետության արդյունքը և զարգացման շարժիչը մասնավոր սեփականությունն է, առանց որի չի կարող լինել ազատություն, իսկ հասարակությունը կդատապարտվի նեխման և մահվան. սա գիտակցող ազգերը, որպես սեփականության վերաբերելով իրենց Հայրենիքներին, պահպանում ու զարգացնում են իրենց հասարակությունները։ 11. Միայն իրավական ու սոցիալական պետությունը կարող է լինել ամուր եւ կայուն, ապահովել համընդհանուր բարօրություն, արդարադատություն, հասարակական կարգ ու կայունություն։ 12. Միայն ազատ անհատը կարող է արժևորել Հայրենիքը, Ընտանիքը, Օրենքները, Հավատքը, Կարգուկանոնը, Բարոյականությունը, Մայրենի լեզուն, Մշակույթը, և դրանցով ապահովել ու պահպանել իր Ազատությունը։[1]