«Տաջիկստան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 106. | Տող 106. | ||
[[Կատեգորիա:Դեպի ծով ելք չունեցող երկրներ]] |
[[Կատեգորիա:Դեպի ծով ելք չունեցող երկրներ]] |
||
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի անդամ երկրներ]] |
[[Կատեգորիա:ՄԱԿ-ի անդամ երկրներ]] |
||
{{geo-stub}} |
06:59, 9 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Տաջիկստանի Հանրապետություն Ҷумҳурии Тоҷикистон Ջոմհուրի-յի Տոջիկստոն جمهوری تاجیکستان |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Սուրուդի Միլլի | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Դուշանբե | |||
Պետական լեզուներ | Տաջիկերեն Պարսկերեն | |||
Կառավարում | ||||
- | Նախագահ | Էմոմալի Ռահմոն | ||
- | Վարչապետ | Ակիլ Ակիլով | ||
Անկախություն | ԽՍՀՄ-ից | |||
- | Սամանիդ հարստության հաստատում | 875 AD |
||
- | Հայտարարված | սեպտեմբերի 9 1991 | ||
- | Ամբողջված | դեկտեմբերի 25 1991 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 143,100 կմ² (95-րդ) | ||
- | Ջրային (%) | 0.3 | ||
Բնակչություն | ||||
- | հուլիս 2006 նախահաշիվը | 7,320,000 (100-րդ) | ||
- | 2000 մարդահամարը | 6,127,000 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $8.802 բիլիոն (139-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,388 (159-րդ) | ||
Ջինի (2003) | 32.6 (միջին) | |||
ՄՆԶԻ (2004) | 0.652 (միջին) (122-րդ) | |||
Արժույթ | Սոմոնի (TJS) | |||
Ժամային գոտի | TJT (ՀԿԺ+5) | |||
Ազգային դոմեն | .tj | |||
Հեռախոսային կոդ | +992 |
Տաջիկստան (Тоҷикистон), պետություն Կենտրոնական Ասիայում։ Սահմանակցում է Ուզբեկստանին, Ղրղզստանին, Չինաստանին և Աֆղանստանին։ Նախկին խորհրդային հանրապետություն, անկախացել է 1991 թ.։ ԱՊՀ անդամ պետություն է։
Աշխարհագրական նկարագիր
Ունի խիստ լեռնային մակերևույթ, որի մոտ կեսի բարձրությունը գերազանցում է ծովի մակարդակի 3000 մ-ը։ Երկրի արևելյան խիստ նոսր է բնակեցված. այս շրջանում գտնվում է Պամիր լեռնաշղթան, որի Իսմիաիլ Սամանի գագաթը նախկինում Խորհրդային Միության ամենաբարձր կետն էր (կոչվում էր Կոմունիզմի պիկ)։ Երկրի արևելյան հատվածում է գտնվում Բադախշան ինքնավար շրջանը, որտեղ բնակվում են բազմաթիվ փոքր ազգություններ։
Մայրաքաղաք Դուշանբեն գտնվում է երկրի արևմտյան շրջանում, Հիդոր լեռնաշղթայի ստորոտում, որտեղով հոսում են Ամուր Դարյա և Սիր Դարյա գետերը։ Տաջիկստանի արևմտյան շրջանը նեղ միջանցքով կապված է Սոգդիա շրջանի հետ։ Վերջինում գտնվում է երկրի բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ Խոջանդը։
Տաջիկստանի մաս են կազմում նաև մի քանի էքսկլավներ, որոնցից խոշորագույնը՝ Վորուխը աշխարհրագրորեն ընկած է Ղրղզստանի տարածքում։
Տարածքային բաժանում
Վարչականորեն բաժանված է 4 մարզերի, որոնք են՝
- Սուղդ
- Կարոտեգին
- Խաթլոն
- Գորնո-Բադաշխան (ինքնավար մարզ)
Ազգագրություն
Ազգաբնակչությունը կազմում է 7.349.145 (2009 թ. տվյալներով), որոնց գերակշիռ մասը տաջիկներ են։ Տաջիկերենը իրանական լեզու է և մեծ ընդհանրություններ ունի պարսկերենի հետ, որի պատճառով համարվում է պարսկերեն լեզվի տարբերակ։ Տաջիկստանից բացի պետական լեզու է Իրանում և Աֆղանստանում։
Ազգային փոքրամասնությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում ուզբեկները և ապա ռուսները, վերջիններիս մեծ մասը սակայն լքել է երկիրը քաղաքացիկան պատերազմի տարիներին։
Տնտեսություն
Արտաքին առևտրի կարևոր բաղադրիչներն են մետաքսի և ալյումինի արտահանումը (վերջինս հիմնականում Տուրսունզոդա քաղաքից) և ավելի նվազ չափով՝ արծաթը, ոսկին, ուրանը և վոլֆրամը։ Տաջիկստանի տնտեսություն ծանր կացության մեջ է հայտնվել վեց տարի տևած քաղաքացիական պատերազմի հետևանքով։
Աղքատություն
Տաջիկստանը նախկին խորհրդային հանրապետություններից ամենաաղքատն է և աշխարհիի ամենաաղքատ պետություններից մեկը։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բնակչության 44,4%-ն ապրում է աղքատության շեմից ցածր մակարդակում[1]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տաջիկստան կատեգորիայում։ |
|
|