«Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ ֆուտբոլի ազգային հավաքական | Անվանում = Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական...»: |
|||
Տող 60. | Տող 60. | ||
== Պատմություն== |
== Պատմություն== |
||
[[1994]] թվականի [[սեպտեմբերի 6]]-ին, [[Բելգիա]]յի [[Գենտ]] քաղաքում երիտասարդական հավաքականը անցկացրել է իր առաջին՝ Բելգիայի երիտասարդական |
[[1994]] թվականի [[սեպտեմբերի 6]]-ին, [[Բելգիա]]յի [[Գենտ]] քաղաքում երիտասարդական հավաքականը անցկացրել է իր առաջին՝ [[Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Բելգիայի երիտասարդական հավաքական]]ի դեմ խաղը (0-7): Ընդ որում երիտասարդական հավաքականի առաջին գլխավոր մարզիչը եղել է «[[Արարատ (ֆուտբոլային ակումբ, Երևան)|Արարատ]]ի» լեգենդ [[Հովհաննես Զանազանյան]]ը: Նրա ղեկավարությամբ երիտասարդական հավաքականը անցկացրել է ընտրական ցիկլի առաջին վեց խաղերը, որոնցից ընդամենը մեկում է հաղթանակ տարել, որն էլ դարձել է առաջինը պատմության մեջ: 1994 թվականի [[հոկտեմբերի 8]]-ին [[Աբովյան]]ում, [[Կիպրոսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Կիպրոս]]ի դեմ խաղում խփվել է առաջին գոլը<ref>[http://www.armsport.am/ru/news/2/29/21593/ Հենրիխ Մխիթայանը լավագույն ռմբարկուն է] {{ref-ru}}</ref>: Զանազանյանի փոխարեն առաջին ընտրական ցիկլը ավարտվեց [[Սամվել Պետրոսյան (ֆուտբոլիստ)|Սամվել Պետրոսյան]]ի գլխավորությամբ, ով իր սաների հետ մնացած չորս խաղերում այդպես էլ հաղթանակ չտարավ: Չնայած դրան, Սամվել Պետրոսյանին վստահվեց երիտասարդական թիմին ղեկավարել նաև հաջորդ ցիկլի ընթացքում: Առաջին հինգ խաղերում թիմը պարտվեց, իսկ վեցերորդում հաղթեց [[Ալբանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Ալբանիա]]յին: Դրան հետևեց երկու պարտություն, որից հետո թիմը սկսեց գլխավորել [[Վարուժան Սուքիասյան]]ը: |
||
[[2002]] թվականին թիմը սկսեց ղեկվարել «[[Շիրակ (ֆուտբոլային ակումբ)|Շիրակ]]ի» այդ ժամանակվա մարզիչ [[Անդրանիկ Ադամյան]]ը: Նրա ղեկավարությամբ հավաքականը ցույց տվեց լավ արդյունքներ: Առաջին հինգ խաղերում հավաքականը տարավ 3 հաղթանակ, որոնք [[Ուելսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Ուելս]]ի (1:0), [[Բելառուսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Բելառուս]]ի (1:0) և [[Լեհաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Լեհաստան]]ի (1:0) հավաքականների դեմ էին: Հետո Ուելսի և Լեհաստանի դեմ խաղաց ոչ ոքի (երկուսն էլ 1-1 հաշվով): Այնուհետև պարտվեց [[Ուկրաինայի ֆուտբոլի երիտասրդական հավաքական|Ուկրաինայի երիտասրդական հավաքական]]ին: |
[[2002]] թվականին թիմը սկսեց ղեկվարել «[[Շիրակ (ֆուտբոլային ակումբ)|Շիրակ]]ի» այդ ժամանակվա մարզիչ [[Անդրանիկ Ադամյան]]ը: Նրա ղեկավարությամբ հավաքականը ցույց տվեց լավ արդյունքներ: Առաջին հինգ խաղերում հավաքականը տարավ 3 հաղթանակ, որոնք [[Ուելսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Ուելս]]ի (1:0), [[Բելառուսի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Բելառուս]]ի (1:0) և [[Լեհաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական|Լեհաստան]]ի (1:0) հավաքականների դեմ էին: Հետո Ուելսի և Լեհաստանի դեմ խաղաց ոչ ոքի (երկուսն էլ 1-1 հաշվով): Այնուհետև պարտվեց [[Ուկրաինայի ֆուտբոլի երիտասրդական հավաքական|Ուկրաինայի երիտասրդական հավաքական]]ին: |
11:18, 5 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Կաղապար:Տեղեկաքարտ ֆուտբոլի ազգային հավաքական
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական նաև հայտնի է ինչպես Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքական, Հայաստանի ազգային հավաքականի թիմերից մեկը, որում կարող են խաղալ մինչև 21 տարեկան հայ ֆուտբոլիստներ: Հայաստանի երիտասարդական հավաքականի շատ ֆուտբոլիստներ հետագայում խաղում են ազգային հավաքականում:
Պատմություն
1994 թվականի սեպտեմբերի 6-ին, Բելգիայի Գենտ քաղաքում երիտասարդական հավաքականը անցկացրել է իր առաջին՝ Բելգիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղը (0-7): Ընդ որում երիտասարդական հավաքականի առաջին գլխավոր մարզիչը եղել է «Արարատի» լեգենդ Հովհաննես Զանազանյանը: Նրա ղեկավարությամբ երիտասարդական հավաքականը անցկացրել է ընտրական ցիկլի առաջին վեց խաղերը, որոնցից ընդամենը մեկում է հաղթանակ տարել, որն էլ դարձել է առաջինը պատմության մեջ: 1994 թվականի հոկտեմբերի 8-ին Աբովյանում, Կիպրոսի դեմ խաղում խփվել է առաջին գոլը[1]: Զանազանյանի փոխարեն առաջին ընտրական ցիկլը ավարտվեց Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր սաների հետ մնացած չորս խաղերում այդպես էլ հաղթանակ չտարավ: Չնայած դրան, Սամվել Պետրոսյանին վստահվեց երիտասարդական թիմին ղեկավարել նաև հաջորդ ցիկլի ընթացքում: Առաջին հինգ խաղերում թիմը պարտվեց, իսկ վեցերորդում հաղթեց Ալբանիային: Դրան հետևեց երկու պարտություն, որից հետո թիմը սկսեց գլխավորել Վարուժան Սուքիասյանը:
2002 թվականին թիմը սկսեց ղեկվարել «Շիրակի» այդ ժամանակվա մարզիչ Անդրանիկ Ադամյանը: Նրա ղեկավարությամբ հավաքականը ցույց տվեց լավ արդյունքներ: Առաջին հինգ խաղերում հավաքականը տարավ 3 հաղթանակ, որոնք Ուելսի (1:0), Բելառուսի (1:0) և Լեհաստանի (1:0) հավաքականների դեմ էին: Հետո Ուելսի և Լեհաստանի դեմ խաղաց ոչ ոքի (երկուսն էլ 1-1 հաշվով): Այնուհետև պարտվեց Ուկրաինայի երիտասրդական հավաքականին:
Հաջորդ տարի Ադամյանին փոխարինեց Միխայ Ստոյկան, ով հավաքականի մարզիչների մեջ դարձավ առաջին օտարերկրացին: Ռումինացի մարզիչը հավաքականի հետ անցկացրեց ընդամենը 3 խաղ, որից երկուսում թիմը կրեց պարտություն, իսկ մեկում խաղաց ոչ ոքի: Դրանից հետո Ստոյկան լքեց պաշտոնը:
2007 թվականին թիմը նորից գլխավորեց Վարուժան Սուքիասյանը: Առաջին խաղը եղավ Լիբիայի երիտասարդական հավաքականի դեմ, որը կրում էր ընկերական խաղի բնույթ: Խաղն ավարտվեց Սուքիասյանի սաների հաղթանակով: Նրա ղեկավարությամբ թիմը Երևանում կարողացավ կամային հաղթանակ տանել Թուրքիայի երիտասարդական հավաքականի դեմ (2-1): Բայց այս անգամ ևս Սուքիասյանը չհասավ լավ արդյունքների, Եվրոպայի 2009 թվականի երիտասարդական առաջնությունը ուղարկելով գրողի ծոցը:
2009 թվականին երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆլեմինգ Սերիցլեվը: Այդպիսով, Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության ընտրական ցիկլի ժամանակ երիտասարդական հավաքականի ղեկավարումը վստահվեց դանիացի մասնագետին: Բայց «առաջին հացը կուտ դարձավ»: Հյուրընկալվելով Շվեյցարիային, Հայաստանը 1-2 հաշվով պարտություն կրեց: Հետո Հայաստանը կրեց 3 անընդմեջ պարտություն: Էստոնիայի հետ ոչ ոքի խաղալուց հետո Հայաստանը տարավ 3 հաթանակ, որոնցից մեկում ջախջախեց հենց Էստոնիային, իսկ մյուս երկուսում հաղթեց Իռլանդիայի հավաքականին: Այդ 3 հաղթանակները հնարավորություն տվեցին խմբում պայքարելու երկրորդ տեղի համար, բայց Վրաստանից կրած պարտությունից հետո (2-3) շանսերը կորեցին: Միայն թե Թբիլիսիում կայացած պատասխան խաղի ժամանակ Հայաստանի հավաքականը վերջին ավելացրաց րոպեներին խփեց 2 գոլ, այդպիսով մրցակցին թույլ չտալով զբաղեցնել երկրորդ տեղը[2]:
Եվրո 2013-ի ընտրական ցիկլի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ դարձավ Սերիցլեվի ասիսիենտ և «Բանանցի» մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Այս անգամ թիմը ցույց տվեց ամենալավ արդյունքը, ընտրական փուլի խմբային տուրում զբաղցնելով երկրորրդ տեղը: Թիմը տարավ 4 հաղթանակ, խաղաց 3 ոչ ոքի և կրեց ընդամենը մեկ պարտություն, որը եղավ Չեխիայի հետ խաղում: Միայն լրացուցիչ միավորներով թիմը չշարունակեց պայքարը խմբային տուրում: Ըստ կանոնակարգի, խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերից չորսը պետք անցնեին հաջորդ փուլ, սակայն Հայաստանի հավաքականը եղավ վեցերորդը և չշարունակեց պայքարը:
2013 թվականի հունիսին Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսեց ելույթները Եվրո 2015-ի ընտրական փուլում: Սկիզբը կարելի էր համարել ձախողված: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը տանը պարտվեց Իսլանդիայի հավաքականին, սակայն Ղազախստանի դեմ խաղում տարավ հաղթանակ: Հաջորդ խաղում 4-1 հաշվով պարտվեց Ֆրանսիային: Հետո 2-1 հաշվով պարտվեց Ղազախստանին: Հետագայում ջախջախիչ պարտություն կրեց Ֆրանսիայից (6-0): Մյուս խաղում 1-0 հաշվով հաղթեց Բելառուսի հավաքականին: Խմբային տուրի նախավերջին խաղում պարտվեց Իսլանդիայի հավաքականին (4-0): Վերջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց Բելառուսի հավաքականին և խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Մրցաշար
Խումբ 10.
Ներկա կազմ
№ | Դիրք | Անուն | Տարիք |
---|---|---|---|
1 | ԴՊ | Անատոլի Այվազով | 19 |
19 | ԴՊ | Գրիգոր Մակարյան | 20 |
2 | ՊՇ | Վասպուրակ Մինասյան | 21 |
5 | ՊՇ | Արթուր Քարտաշյան | 18 |
13 | ՊՇ | Ռոբերտ Հակոբյան | 18 |
15 | ՊՇ | Իվան Մամախանով | 19 |
18 | ԿՊ | Ալիկ Առաքելյան | 19 |
20 | ԿՊ | Աղվան Պապիկյան | 21 |
10 | ԿՊ | Ղուկաս Պողոսյան | 21 |
9 | ԿՊ | Գոռ Մալաքյան | 21 |
7 | ԿՊ | Կարեն Հարությունյան | 20 |
17 | ԿՊ | Նարեկ Ասլանյան | 19 |
-- | ԿՊ | Կարեն Եսայան | 19 |
11 | ԿՊ | Նաիրի Մինասյան | 20 |
23 | ԿՊ | Արտյոմ Մինասյան | 20 |
21 | ՀՐ | Ռազմիկ Հակոբյան | 19 |
22 | ՀՐ | Արթուր Միրանյան | 19 |
Վիճակագրություն
Ըստ 2011 թվականի սեպտեմբերի 13-ի
Լավագույն ռմբարկուներ
# | • | Ֆուտբոլիստ | Ծննդյան տարեթիվ | Առաջին խաղ | Գոլեր | Խաղեր | Վերջին խաղ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | • | Հենրիխ Մխիթարյան | հունվարի 21, 1989 (26 տարեկան) | 14.01.2007 | 9 | 13 | 04.06.2011 |
2 | • | Արա Հակոբյան | ապրիլի 11, 1980 (35 տարեկան) | ?.?.199? | 5 | 10 | ?.?.???? |
3 | • | Գևորգ Ղազարյան | ապրիլի 5, 1988 (27 տարեկան) | 14.01.2007 | 5 | 18 | 11.08.2010 |
4 | • | Վալտեր Պողոսյան | մայիսի 16, 1992 (23 տարեկան) | 11.08.2010 | 4 | 8 | 15.08.2012 |
5 | • | Արթուր Քոչարյան | սեպտեմբերի 14, 1974 (40 տարեկան) | ??.??.1994 | 4 | 10 | ??.??.199? |
6 | • | Էդգար Մալաքյան | սեպտեմբերի 22, 1990 (24 տարեկան) | 05.06.1909 | 3 | 14 | 10.09.2012 |
7 | Կարեն Բարսեղյան | մարտի 15, 1975 (40 տարեկան) | ?.?.199? | 3 | ? | ?.?.199? |
Գլխավոր մարզիչներ
Մարզիչ | Շրջան | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԹԳ | Մ | % |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հովհաննես Զանազյան | 1994—1995 | 6 | 1 | 0 | 5 | 4 | 18 | 3 | 14.3 % |
Սամվել Պետրոսյան | 1996—1997, 2005—2007 | 23 | 5 | 2 | 16 | 23 | 63 | 17 | 24.3 % |
Վարուժան Սուքիասյան | 1998—1999, 2007—2008 | 16 | 4 | 3 | 9 | 15 | 40 | 15 | 31.3 % |
Արմեն Գյուլբուդաղյանց | 2000—2002 | 4 | 0 | 0 | 4 | 2 | 13 | 0 | 0 % |
Անդրանիկ Ադամյան | 2002—2003 | 13 | 5 | 4 | 4 | 13 | 16 | 19 | 48.7 % |
Միխայ Ստոյկա | 2003—2004 | 3 | 0 | 1 | 2 | 1 | 5 | 1 | 11.1 % |
Վարդան Մինասյան | 2004—2005 | 5 | 1 | 0 | 4 | 1 | 14 | 3 | 20.0 % |
Ֆլեմինգ Սերիցլեվ | 2009—2010 | 10 | 4 | 1 | 5 | 18 | 19 | 13 | 43.3 % |
Ռաֆայել Նազարյան | 2011-2013 | 12 | 5 | 3 | 4 | 15 | 13 | 18 | 50.0 % |
Աբրահամ Խաշմաշյան | 2013-2014 | ||||||||
Սարգիս Հովսեփյան | 2014-2015 | ||||||||
Արտակ Օսեյան | 2015-ներկա |
Ծանոթագրություններ
- ↑ Հենրիխ Մխիթայանը լավագույն ռմբարկուն է (ռուս.)
- ↑
«Սերիցլեվի ռեկորդները» (ռուսերեն). Armfootball.com. Վերցված է 9.9.2010-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն)