«Մոխրոտիկը (ֆիլմ, 2015)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3. Տող 3.
| հայերեն անվանում = Մոխրոտիկը
| հայերեն անվանում = Մոխրոտիկը
| բնօրինակ անվանում = Cinderella
| բնօրինակ անվանում = Cinderella
| պատկեր =
| պատկեր = Cinderella 2015 official poster.jpg
| երկիր = {{USA}}
| երկիր = {{USA}}
| ժանր = Ֆանտաստիկա
մելոդրամա
դրամա
արկածային
| ժանր = Ֆանտաստիկա
մելոդրամա
դրամա
արկածային

09:59, 5 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոխրոտիկը (այլ կիրառումներ)
Մոխրոտիկը
անգլ.՝ Cinderella[1]
Պատկեր:Cinderella 2015 official poster.jpg
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրՖանտաստիկա
մելոդրամա
դրամա
արկածային
ՀիմքՄոխրոտիկը[2], Մոխրոտ[1] և Մոխրոտիկ
Թվական2015
Լեզուագլերեն
ՌեժիսորՔենեթ Բրանա
ՊրոդյուսերԴեյվիդ Բարրոն
Սցենարի հեղինակՔրիս Վայց
Դերակատարներ

Լիլի Ջեյմս
Քեյթ Բլանշետ
Ռիչարդ Մեդդեն
Հելենա Բոնհեմ Քարթեր

Նոնսո Անոզի
ՕպերատորՀարիս Զամբարլուկոս
ԵրաժշտությունՊատրիկ Դոյլ
ՄոնտաժՄարտին Ուոլշ[1]
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրPinewood Studios[1], Անգլիա[1] և Հեմփթոն Քորթ[2]
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն105 րոպե
Բյուջե95 000 000 դոլլար
Շահույթ542 308 150 դոլլար
MPAA վարկանիշ7.10
IMDbID 1661199
Պաշտոնական կայքէջ
Cinderella (2015 film) Վիքիպահեստում

Մոխրոտը (ֆիլմ, 2015) , (անգլ.՝ Cinderella ), ամերիկյան գեղարվեստական, ռոմանտիկ, Ֆանտաստիկ ֆիլմ, որը ստեղծել է Ուոլթ Դիսնեյ Փիքչրս «Walt Disney Pictures» ստուդիայի կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Քենեթ Բրանան, Սցենարի հեղինակ՝ Քրիս Վայց: Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Լիլի Ջեյմսը, Քեյթ Բլանշետը, Ռիչարդ Մեդդենը, Հելենա Բոնհեմ Քարթերը:

Բովանդակություն

Էլլա անունով երիտասարդ աղջկա հայրը ամուսնանում է երկրորդ անգամ, և շուտով Էլլան մնում է տանը չար ու նախանձ նոր հարազատների հետ` խորթ մոր` լեդի Թրեմեյնի և նրա երկու դստրերի` Անաստասիայի և Դրիզելլայի: Տան տիրուհուց Էլլան դառնում է տան սպասուհի: Մոխրի ու աշխատանքի մեջ կորած նա ստանում է Մոխրոտ անունը: Ինչ խոսք` բավականին դաժան ու տխուր է դառնում Մոխրոտի կյանքը: Սակայն նա այնքան բարի ու լավատես է,որ երբեք չի վհատվում ու չի կորցնում իր մեջ եղած գեղեցկությունն ու բարությունը: Նա միշտ մտածում է լուսավորի մասին, և հենց դա էլ օգնում է իրեն:

Անտառում բոլորովին պատահական հանդիպումը ` մի երիտասարդի հետ, ամբողջությամբ փոխում է Էլլայի կյանքը: Նա չի էլ ենթադրում, որ երիտասարդը արքայազն է: Ւսկ այն, որ բարի փերին շուտով ամբողջությամբ փոխելու է նրա կյանքը, իհարկե հրաշք է:

<Մոխրոտը> նոր ֆիլմը հիացնում է գեղեցկությամբ ու փայլով: Այստեղ ամեն ինչ ճոխ ու գեղեցիկ է: Հեքիաթը վերածվել է հետաքրքիր մի ֆիլմի, որն ամբողջական դիտումը նվիրելու է լուսավոր զգացողություն:

Դերերում

• Լիլի Ջեյմս - Մոխրոտիկ
• Քեյթ Բլանշետ - Լեդի Թրեմեյն
• Ռիչարդ Մեդդեն - Արքայազն Քիթ
• Հելենա Բոնհեմ Քարթեր - Փերի-կնքամայր
• Նոնսո Անոզի - Գլխավոր հրամանատար
• Ստելլան Սկորսգարտ - էրցհերցոգ
• Սոֆի Մակշերա - Դրիզելլա Թրեմեյն
• Հոլիդեյ Գրենջեր - Անաստասիա Թրեմեյն
• Դերեկ Ջեկոբի - Արքա
• Բեն Չապլին - Մոխրոտի հայրը
• Հեյլի Էտվելլ - Մոխրոտի մայրը

Ստեղծումը

<Մոխրոտ> ֆիլմը նկարահանվել է «Pinewood Studios» անգլիական ստուդիայի տաղավարներում, որտեղ հրաշալի դեկորացիաների շնորհիվ հանդիսատեսի առջև բացվում են Անգլիայի տարբեր տեսարաններ:

Այս ֆիլմում հնարավոր չէ չզարմանալ: Զարմացնում է ճոխությունն ու գեղեցկությունը: Ամրոցի և պարահանդեսի տեսարաների վրա աշխատելով` նկարիչ Դանտե Ֆերետտին օգտագործել է տարբեր ճարտարապետական ոճեր: «Ավելի շատ հիմնվել եմ 16, 17, 18-րդ դարերի եվրոպական ճարտարապետական ոճերի հիման վրա»,- նշում է Ֆերետտին: Իսկապես տեսարանները հրաշալի են: Պարահանդեսի համար նախատեսված սրահը հսկայական է. այն ունի 45 մ երկարություն և 32 մ լայնություն: Սրահը նկարահանումների ժամանակ ամբողջությամբ զբաղեցրել է ամենամեծ տաղավարը: Մարմարե հատակը, հսկայական աստիճանը, վարագույրները, որոնք կարվել են 1800 մ կտորով: Ֆիլմում օգտագործվել է 17 ահռելի ջահեր, որոնք հատուկ ֆիլմի համար պատրաստվել են Իտալիայում` հատուկ վարպետների կողմից: Պատերի համար ֆիլմի հեղինակներն օգտագործել են ավելի քան 3600 մետր փիրուզագույն թավիշ, 16 000 մ արհեստական մետաքս:

Ոչ պակաս գեղեցիկ է նաև Փերու զգեստը, որը կարվել է 120 մ կտորով, 400 լուսադիոդով և Սվարովսկու հազար բյուրեղներով: Այս զգեստի լայնությունը մոտ 120 սանտիմետր է:

Փաստեր

Ճիշտ է Մոխրոտի դերում մենք տեսնում են Լիլի Ջեյմիսն, սակայն նախքան այս դերասանուհին, դերն առաջարկվել էր Էմմի Ուոթսոնին, ով հրաժարվել է նկարահանումներից: Զարմանալի է, ինչպե՞ս կարելի էր հրաժարվել նկարահանվել նմանօրինակ գեղեցիկ ֆիլմում, այն էլ երանելի Մոխրոտի դերում: Ցանկացած աղջկա համար այս դերը երազանք է: Հատկապես այս Մոխրոտի, և այս հագուստով:

Զարմանալի է, բայց Մոխրոտի զգեստների համար օգտագործվել է ավելի քան 240 մ կտոր և 10000 Սվարովսկու բյուրեղիկներ: Նկարահանումների համար կարվել է 9 միանման շոր:

1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 DISNEY'S LIVE ACTION "CINDERELLA" BEGINS PRINCIPAL PHOTOGRAPHY IN LONDON — 2013.
2. 2,0 2,1 The Walt Disney Company Cinderella Press Kit