«Անդրեյ Սախարովի հուշարձան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
փոխարինվեց ազատ նկարով
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Երևանի հուշարձան
{{Տեղեկաքարտ Երևանի հուշարձան
|Պատկեր = Andrei Sakharov-IMG 0887-raffi kojian.JPG
|Պատկեր = Andrei Sakharov monument in Yerevan 04.JPG
|Նկարագիր = Անդրեյ Սախարովի հուշարձանը
|Նկարագիր = Անդրեյ Սախարովի հուշարձանը
|Համայնք = [[Կենտրոն (Երևանի վարչական շրջան)|Կենտրոն]]
|Համայնք = [[Կենտրոն (Երևանի վարչական շրջան)|Կենտրոն]]

12:08, 4 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Անդրեյ Սախարովի հուշարձան

Անդրեյ Սախարովի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/102.3
Համայնք Կենտրոն
Գտնվում է Սախարովի հրապարակ
Բարձրություն 4,5 մ
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Ղալումյան
Նյութ կոփածո պղինձ, բազալտ
Շինարարության սկիզբ 2001
Շինարարության ավարտ մայիսի 29, 2001
Ներկա վիճակ կանգուն
երկիր դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
Անդրեյ Սախարովի հուշարձանը և Սախարովի հրապարակը

Անդրեյ Սախարովի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սախարովի հրապարակում (Նալբանդյան փողոց), տեղադրվել է 2001-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 4,5 մետր է։

Պատմություն

Ֆիզիկոս, ատոմագետ, ջրածնային ռումբի հեղինակներից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, 1975 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը և Կենտրոն համայնքի թաղապետարանը կազմակերպել էին մրցույթ նրա հուշարձանի համար։ Մեկ տարի շարունակվող քննարկումների ընթացքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի աշխատանքը։

Անդրեյ Սախարովի ծննդյան 80-ամյակի առթիվ 2001 թվականի մայիսի 29-ին, նրա անունը կրող հրապարակում (Նալբանդյան փողոց) հանդիսավորությամբ բացվեց հուշարձանը։ Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

Արտաքին հղումներ