«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 33. | Տող 33. | ||
* Խանասորա Վարդան, Յիշատակարան, Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Սիմոն Վրացյանի, Պէյրութ, 1990, Երևան, 1992։ |
* Խանասորա Վարդան, Յիշատակարան, Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Սիմոն Վրացյանի, Պէյրութ, 1990, Երևան, 1992։ |
||
* Լազեան Գաբրիել, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 398 էջ: |
|||
* Համլետ Գևորգյան, Նիկոլ Դուման, Երևան, 2002: |
|||
* Անդրէյ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում, Թեհրան, 1950, 182 էջ: |
|||
* Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992: |
|||
* Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990: |
|||
{{ՀՀ}} |
{{ՀՀ}} |
08:03, 3 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Սարգիս Մեհրաբյան | |
---|---|
Անհայտ - 1943 թթ. | |
Ծննդավայր | Ղարաբաղ, Ելիզավետպոլի նահանգ |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Կամավորական խմբեր |
Ծառայության տարիներ | 1890—1920-ականներ |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Շատախի ինքնապաշտպանություն Խանասորի արշավանք Հայ-թաթարական բախումներ Ղարաբաղի ինքնապաշտպանություն Վանի ինքնապաշտպանություն |
Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, 1870- 1943), հայ քաղաքական, ռազմական գործիչ։
Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին: 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թ. որպես [[Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին: Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի /Սերոբ Վարդանյան/, Սևքարեցի Սաքոյի /Սարգիս Ծովիանյան/ և Գուրգենի /Բաղդասար Մալյան/ հետ ընտրում է որպես Բարձրավանդակի /Սասուն/ Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից: 1901-1905 թթ. Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերի մեջ` առանց մասնակցելու Բաքվի կուսակցական կյանքին: 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թ. մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մաղնիսա գյուղում, ուր մնում է մինչև 1914 թ.։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից` հաստատվում է Բաքվում: 1915 թ. սկզբին անցնում է Թիֆլիս: 1915 թ. սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար: 1915 թվականի գարնանը նշանակվել է Արարատյան գնդի /նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը/ հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ 1917 թ. դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքու Բաքվի Հայ ազգային խորհրդին: 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ: Հայաստանի Հանրապետության շրջանում /1918-1920 թթ./ զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ` հեռու մնալով քաղաքական կյանքից:Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Երևանում: Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը: Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի /Սարգիս Հովհաննիսյան/ դստեր հետ, զոհվում է ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմում /1941-1945 թթ./
Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։
Գրականություն
- Խանասորա Վարդան, Յիշատակարան, Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Սիմոն Վրացյանի, Պէյրութ, 1990, Երևան, 1992։
- Լազեան Գաբրիել, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 398 էջ:
- Համլետ Գևորգյան, Նիկոլ Դուման, Երևան, 2002:
- Անդրէյ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում, Թեհրան, 1950, 182 էջ:
- Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992:
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |