«Վիետնամերեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ca:Vietnamita
չ Ռոբոտը ավելացնում է․: mr:व्हियेतनामी भाषा
Տող 103. Տող 103.
[[lv:Vjetnamiešu valoda]]
[[lv:Vjetnamiešu valoda]]
[[mk:Виетнамски јазик]]
[[mk:Виетнамски јазик]]
[[mr:व्हियेतनामी भाषा]]
[[ms:Bahasa Vietnam]]
[[ms:Bahasa Vietnam]]
[[nl:Vietnamees]]
[[nl:Vietnamees]]

17:22, 23 Օգոստոսի 2010-ի տարբերակ

Վիետնամերենը (tiếng Việt, կամ ավելի հազվադեպ օգտագործվող անվանումով Việt ngữ[1]), Վիետնամի ազգային և պետական լեզուն է։ Վիետնամերենը Վիետնամի բնակչության 86%-ի և մոտավորապես երեք միլիոն այլ պետություններում ապրող վիետնամացիների մայրենի լեզուն է։ Վիետնամերենը օգտագործվում է նաև որպես երկրորդ լեզու Վիետնամի բազմաթիվ ազգային փոքրամասնությունների կողմից։ Վիետնամերենը մտնում է Ավստրալազիական լեզվաընտանիքի մեջ, որոնց համեմատությամբ այն նշանակալի տարբերությամբ ամենաբազմաթիվ լեզվակիրներ ունեցող լեզուն է (մի քանի անգամ ավելի շատ քան մյուս բոլոր Ավստրալասիական լեզուները միասին վերցրած) [2] Կորեերենի և ճապոներենի նման վիետնամերենի բառապաշարը մեծաթիվ փոխառություններ ունի չինարենից, հատկապես այն բառապաշարի առումով, որը ներկայացնում է վերացական հասկացություններ (ճիշտ ինչպես եվրոպական լեզուները բառեր են փոխառնում լատիներենից և հունարենից), և մինչև վերջերս վիետնամերենը գրվում էր չինական գրային համակարգով, թեև որոշակիորեն թեթևացված ձևաչափով և ուներ տեղական արտասանություն։ Վիետնամի պատմության մեջ ֆրանսիական տիրապետության ժամանակաշրջանի արդյունքում վիետնամերենը կրել է նաև ֆրանսերենի որոշակի ազդեցությունը, և այսօր օգտագործվող Վիետնամական գրային համակարգը ըստ էության լատիներեն այբուբենի տեղայնացված տարբերակն է՝ որոշակի հնչյունային և տառային հավելումներով։

Ծանոթագրություններ

  1. Անվան մեկ ուրիշ տարբերակը, tiếng Việt Nam, հազվադեպ է օգտագործվում բնիկ լեզվակիրների կողմից և ըստ էության նորաբանություն օտար լեզվից արված տառացի թարգմանությունից։ Այն ավելի հաճախ օգտագործվում է ոչ բնիկ լեզվակիրների կողմից և այլ լեզվից թարգմանված փաստաթղթերում։
  2. [1]


Հղումներ

Աղբյուրները

Արտաքին հղումներ


Տես նաև


Կաղապար:Այբ-բեն Աշխարհի լեզուներ outtro