«Կապիտոլիական գայլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Գայլեր ՀոթՔաթ գործիքով
ավելացվեց Կատեգորիա:Քանդակներ ՀոթՔաթ գործիքով
Տող 44. Տող 44.


[[Կատեգորիա:Գայլեր]]
[[Կատեգորիա:Գայլեր]]
[[Կատեգորիա:Քանդակներ]]

23:22, 30 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Կապիտոլիական գայլ

Կապիոլիական գայլ, (լատին․՝ Lupa Capitolina), բրոնզե քանդակ, որտեղ պատկերված է իտալական գայլ, որը կերակրում է Հռոմ քաղաքի հիմնադիրներ հանդիսացող երկու եղբայրներին` Հռոմուլոսին և Հռեմոսին: Բրոնզե քանդակը պահվում է թանգարանում: Այս արձանը երկար ժամանակ համարվել է էտրուսկների քաղաքակրթության նմուշ, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ արձանը թվագրված է դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում:

Նորագույն ժամանակաշրջանում` 21-րդ դարում, արձանը կարգի բերվեց և ենթարկվեց մանրակրկիտ հետազոտությունների: Այդ հետազոտությունները ցույց տվեցին, որ քանդակը Իտալիայում հայտնաբերվել է Ռենեսանսի դարաշրջանում: (11-ից 13-րդ դար):

Այս արձանը համարվում է Հռոմ քաղաքի խորհրդանիշներից ամենանշանավորը: Այն հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից և քանդակում առկա գայլը եղել է մի շարք մետաղադրամների վրա: Ենթադրվում է, որ գայլը եղել է պաշտամունքի առարկա Հռոմեական Կայսրությունում և Իտալիայում:

Պատմություն

Քանդակի մասին առաջին հիշատակումը եղել է այն, որ այն գտնվել է Պլինոս քաղաքից: Նախկինում քանդակը եղել է Հռոմի ֆորումի սուրբ թզենու մոտ: Մարկոս Ցիցերոնը գրում է, որ քանդակը եղել է Կապիտոլիումի բլրի վրա և մի անգամ կայծակը հարվածել է նրան: Ըստ ավանդության, քանդակում գտնվող մայր գայլը գտնելով նորածին երկու որդիների, խնամել է նրանց և կերակրել իր կաթով: Երեխաները մեծանալով ունեցել են աներևակայելի ուժ և հիմնադրել պատմական Հռոմ քաղաքը: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև նրանց անունները` Հռոմուլոս և Հռեմոս: Եղբայրներից Հռոմուլոսը հաղթելով իր եղբորը Հռեմոսին դառնում է Հռոմի միակ տերը և այն իր անունով կոչում «Հռոմ»:

1960-ական թվականներին քանդակի պատկերը օգտագործվել է, որպես Հռոմում անց կացվող Օլիմպիական խաղերի խորհրդանիշ: Քանդակը այժմ պահվում է Հռոմի հնագիտության թանգարանում: Քանդակի կրկնօրինակ նմուշները պահվում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իսպանիայում, Բրազիլիայում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Տաջիկստանում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և այլ երկրներում:

Պատկերասրահ

Գրականություն

  • Lombardi, G. (2002). A petrographic study of the casting core of the Lupa Capitolina. Vol. 44. էջեր 601ff. {{cite book}}: |journal= ignored (օգնություն) (X-ray diffractometry, thermal analyses, chemistry and thin sections identify the casting site in the lower Tiber valley.)
  • Carcopino, J. (1925). La louve du capitole (ֆրանսերեն). Paris: Les Belles Lettres. OL 16519753M. (This paper initiated modern research into the sculpture's history.)