«Ամառային բախտակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5. Տող 5.
Սնվում է ջրային իշուկներով, [[միջատ]]ներով և նրանց [[թրթուր]]ներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով:
Սնվում է ջրային իշուկներով, [[միջատ]]ներով և նրանց [[թրթուր]]ներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով:
Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն: Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող [[ձկնաբուծարան]]ներում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ:
Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն: Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող [[ձկնաբուծարան]]ներում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ:
[[Բնական միջավայր]]ում գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Ներկայումս [[Արարատյան դաշտ]]ի և [[Վայոց ձորի մարզ]]ի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ:
[[Բնական միջավայր]]ում գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Ներկայումս [[Արարատյան դաշտ]]ի և [[Վայոց Ձորի մարզ]]ի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ:


== Գրականություն ==
== Գրականություն ==

10:56, 6 Օգոստոսի 2010-ի տարբերակ

Ամառային բախտակը (Salmo ischchan aestivalis) կամ իշխանը Սաղմոնների ընտանիքի ձուկ է: Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը: Տարածված է միայն Սևանա լճում: Մարմինը գլանաձև է, երկարությունը` 30-40 (երբեմն մինչև 60) սմ: Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև: Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը: Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը: Ատամներն ավելի թույլ են զարգացած: Թեփուկները մանր են, կողագծում` 105-117, առավել հաճախ` 111-112 հատ: Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում` 11-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ: Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները: Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են: Ի տարբերություն մյուս ենթատեսակների` ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր: Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները` 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ: Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում: Բազմանում է մայիս-հուլիսին` լճի մեջ թափվող գետերի (Մասրիկ, Մաքենիս, Ծակքար, Բախտակ ևն) գետաբերաներում ուր դրանց հարակից շրջաններում: Բազմացումն սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում: Բեղունությունը կարող է հասնել մինչև 7.1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր: Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր: Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով: Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն: Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ: Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Ներկայումս Արարատյան դաշտի և Վայոց Ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ:

Գրականություն

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006