«Մասնակից:Marina.ghazarian/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
 
Տող 1. Տող 1.
''' Տեր Մեսրոպ քահանա Արամյան ''', ծնվել է [[1966]] թվականի հունիսի 20-ին, , [[Երևան]]ում, (Հայկական [[ԽՍՀ]], ավազանի անունը՝ Մաթևոս), [[Հայ առաքելական սուրբ եկեղեցի|Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու]] [[քահանա]], [[աստվածաբան]], [[գիտնական]], [[սցենարիստ]], [[պրոդյուսեր]], հասարակական գործիչ և [[ուսուցիչ]]: [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[նախագահ]]ի` կրթության գծով խորհրդական ([[2013]]թվականից):

== Կենասգրություն ==
=== Երիտասարդ տարիներ ու կրթություն ===
Ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ին առընթեր [[Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց]]ը, ապա՝ [[1990]] թվականին՝ [[Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ]]ը («Ֆիզտեխ»)՝ ստանալով [[ինժեներ]]ի և տեսաբան-[[ֆիզիկոս]]ի որակավորում: 1995-1996 թվականներին հանձնել է Լ. Լանդաուի տեսական ֆիզիկայի մինիմումները և [[1998]] թվականին ընդգրկվել Վ. [[Գինզբուրգ]]ի տեսական ֆիզիկայի խումբ:
Հայ Առաքելական Եկեղեցու քահանա է ձեռնադրվել [[1991]] թվականի մայիսի 28-ին:

=== Անձնական կյանք ===
Տեր Մեսրոպն ամուսնացած է: [[Երեցկին|Երեցկնոջ]]՝ տիկին Իրինայի հետ մեծացնում է իրենց յոթ զավակներին՝ Ներսեսին, Մարիամին, Մարթային, Գայանեին, Միքայելին, Սոֆիային և Հովհաննեսին:

== Գործունեությունը ==
[[2006]] թվականին Տեր Մեսրոպ քհն. Արամյանը մի խումբ ընկերների հետ միասին ստեղծել է «Այբ» կրթական հիմնադրամը [[«Այբ» կրթական հիմնադրամ]]ի <ref>[http://www.foundation.ayb.am/index.php?page=home&section=index&ch_lang=arm- «Այբ» կրթական հիմնադրամի կայք]</ref>, այժմ համահիմնադիրն է և [[2011]] թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծեց «Այբ» դպրոցը։ Տեր Մեսրոպն «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ու կրթական ծրագրերի հեղինակը։ [[«Այբ» դպրոց]]ի <ref>[http://ayb.am/- «Այբ» դպրոցների կայք ]</ref>[[հոգաբարձու]]ների խորհրդի նախագահը։

«Գանձասար» աստվածաբանական կենտրոնի և «Վէմ մեդիա արուեստներ»-ի<ref>[http://www.vem.am/am/documentaries- «Արարատից Սիոնե» ֆիլմը]</ref> [[հիմնադիր]]ն ու [[տնօրեն]]նն է, որոնց օգնությամբ նկարահանել է Հայաստանի բնապահպանությանը նվիրված 12 վավերագրական ֆիլմերի շարք: «Վէմ մեդիա արուեստներ»-ը թողարկել է նաև երկու հեռուստատեսային հաղորդաշար` «Վարդապետություն» և «Հոգևոր զրույցներ»: [[«Վէմ» ռադիոկայան]]ի <ref>[http://www.vem.am/am/home- «Վէմ» ռադիոկայանի կայքը]</ref> հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։ «Արարատից Սիոն» <ref>[http://www.fromararattozion.com/am/index.htm- «Արարատից Սիոն» ֆիլմի կայքը]</ref> փաստագրական ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերը և [[2014]] թվականին թողարկված «Գիրքը» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսերն ու գաղափարի հեղինակն է։
Բացի այդ, Տեր Մեսրոպը հեղինակ է բազմաթիվ գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի:

[[2013]] թվականից Տեր Մեսրոպ քհն. Արամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով։
[[2014]] թվականին ՀՀ ԿԳՆ-ը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով [[Քեմբրիջի համալսարան]]ի և [[Լոնդոն]]ի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, հիմնվելով «Այբ» դպրոցի ծրագրային հենքի վրա, սկսեցին նոր կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ): Տեր Մեսրոպը ծրագրի ղեկավարն է և տնօրենը։<ref>[https://www.facebook.com/NationalProgramforEducationalExcellence?fref=ts -Կրթության գերազանցության ծրագրի ֆեյսբուքյան էջ]</ref>

=== Եկեղեցական գործունեություն և անդամակցություն կազմակերպություններին ===
Տեր Մեսրոպը Հայ Առաքելական Եկեղեցու [[Արցախի թեմ]]ի թեմական խորհրդի անդամ է և երկու անգամ ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր է ընտրվել Արցախից։
[[«Լույս» հիմնադրամ]]ի կրթական ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Միջազգային հայրաբանական ընկերության անդամ է։

== Հարցազրույցներ ==
* Հարցազրույց «Մեդիամաքսին»` 2015 թվականի ապրիլի 22-ին:<ref>[http://www.mediamax.am/am/news/interviews/13944 - Հարցազրույցը «Մեդիամաքսի» կայքում]/ref>

* 2014 թվականի նոյեմբերի 16-ին «Արմենիա TV»-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Տեր Մեսրոպ քհն. Արամյանն էր:</ref>[http://www.armeniatv.am/hy/programs/32304/53397 Տեր Մեսրոպ քահանա Արամյանը «Արմենիա TV»-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը]</ref>
* 2013 թվականի սեպտեմբերի 1-ին «Արմենիա TV»-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էր:<ref>[https://www.youtube.com/watch?v=MEekvMxB-Qw - «Արմենիա TV»-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Տեր Մեսրոպ քհն. Արամյանն է]</ref>

* Զրույցներ Տեր Մեսրոպ Արամյանի հետ. «Մենք դեռ ոչ մի բանի շուրջ չենք պայմանավորվել»: Այս խորագրով հարցազրույցը հրապարակվել է «Անիվ» ամսագրում ռուսերեն լեզվով ("Мы пока еще ни о чем не договорились" - Беседы с отцом Месропом АРАМЯНОМ)՝ 2013 թվականի հունվարի 15-ին:<ref>[http://aniv.ru/archive/42/my-poka-esche-ni-o-chem-ne-dogovorilis-besedy-s-ottsom-mesropom-aramajanom/ "Мы пока еще ни о чем не договорились" - Беседы с отцом Месропом АРАМЯНОМ ]</ref>
Շարունակությունը՝ 2013 թվականի հունվարի 28-ին։<ref>[http://aniv.ru/archive/43/my-poka-esche-ni-o-chem-ne-dogovorilis-prodolzhenie-besedy-s-ottsom-mesropom-aramjanom/ Беседы с отцом Месропом АРАМЯНОМ]</ref>
* Հարցազրույց [[Շանթ հեռուստաընկերություն|«Շանթ» հեռուստաընկերության]]ը՝ 2011 թվականի մարտի 7-ին:<ref>[https://vimeo.com/21340019 Հարցազրույց «Շանթ» հեռուստաընկերությանը]</ref>
* Հարցազրույց «Արարատից Սիոն» ֆիլմի մասին՝ տրված «Էխո Մոսկվի» (Эхо Москвы) ռադիոկայանին 2010 թվականի հունիսի 22-ին (ռուսերեն):<ref>[http://echo.msk.ru/programs/beseda/689451-echo/ Հարցազրույց «Արարատից Սիոն» ֆիլմի մասին՝ տրված «Էխո Մոսկվի» (Эхо Москвы) ռադիոկայանին]</ref>
* «Ուղեցույց աստղի ետեւից» («За путеводной звездой»)։ Հարցազրույց ռուսալեզու «Երևան» ամսագրի լրագրողներ Նունե Մելքումյանին եւ Արտավազդ Եղիազարյանին: Հրատարակվել է ամսագրի 2010 թվականի հունվար-փետրվարի համարում։<ref>[http://www.vem.am/images/Yerevan_Magazine.pdf
* Հարցազրույց [[ռուս]]ալեզու «Երևան» [[ամսագիր|ամսագրի]] լրագրողներ [[Նունե Մելքումյան]]ին եւ Արտավազդ Եղիազարյանին]</ref>
* «Հոգևոր աշխատանք» («Труд духовный») վերտառությամբ հարցազրույցը (ռուսերեն)՝ տրված «Անիվ» ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանին [[2009]] թվականի հուլիսի 24-ին։<ref>[«Հոգևոր աշխատանք» («Труд духовный») վերտառությամբ հարցազրույցը (ռուսերեն)՝ տրված «Անիվ» ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանին http://aniv.ru/archive/14/trud-duhovnyj-intervju-s-omesropom-aramjanom/]</ref>

== Տեր Մեսրոպի տպագրված գործերի ցանկ ==
=== Աստվածաբանական ուսումնասիրություններ ===

* «Երեք տիեզերական ժողովների դաւանութիւնը» (աստուածաբանական ակնարկ), «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ա հտ., Երեւան, 1992 թ., էջ 110-140։
* «Հայ Եկեղեցու քրիստոսաբանական մտքի ուրուագծեր (Դ-Ը դդ.)» (դաւանաբանական էտիւդ), «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Բ հտ., Երեւան, [[1992]] թվական, էջ 86-122։
* «Մկրտութեան արարողութեան աստուածաբանութիւնը», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Գ հտ., էջ 57-88, և Դ հտ., էջ 72-94. Երեւան, [[1993]] թվական։
* «Միեղինութեան սկզբունքը աստուածաբանութեան մէջ», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ե հտ., Երեւան, [[1994]] թվական, էջ 81-96։
* «Յովհաննէս Սարկաւագի «Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուն», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Զ հտ., Երեւան, [[1996]] թվական, էջ 44-78։
* «Ուղղափառ հաւատքի դաւանութիւնը որպէս հոգեւոր կեանքի հիմք», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», [[2002]] թվական, էջ 27-49։
* «Քրիստոսի պայծառակերպութիւնը», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ը հտ., Երեւան, [[2010]] թվական, էջ 11-20։

=== Թարգմանություններ և այլ ուսումնասիրություններ ===

* Ս. Ներսէս Շնորհալի, Թուղթ ընդհանրական, թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի, Տիգրան Խաչատրեանի եւ Սեդա Ստամբոլցեանի, «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1991 թվական։
* Սուրբ Նեղոս Սինայեցի, Աղօթքի մասին, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ա հտ., Երեւան, [[1992]] թվական, էջ 177-196։
* Երգ Երգոց, հանդերձ մեկնութեամբ նախնեաց, «Գանձասար» մատենաշար, Երեւան, [[1993]] թվական։ [Ուսումնասիրություն]։
* Ս. Յովհան Մանդակունի, Թուղթք Ա-Դ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Գ հտ., Երեւան, 1993 թվական, էջ 122-146։
* Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Յաճախապատում ճառեր, Ա, Բ, ԺԶ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Դ հտ., Երեւան, 1993 թվական, էջ 134-164։
* Հոգեւոր կեանքի մասին [խմբ. և ճառերից հինգի թարգմանիչ], «Գանձասար» մատենաշար, Երեւան, [[1997]] թվական։ [Ժողովածու հայ հայրերի խրատական ճառերի՝ թարգմանությունը արևելահայերեն]։
* Աղօթագիրք [կազմող, համաթարգմանիչ և հավելվածական նյութերի հեղինակ], «Վէմ», Երեւան, [[2000]] թվական։
* Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի, Որդու մարդեղութեան եւ Սուրբ Երրորդութեան մասին, գրաբարից թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի եւ Սահակ սրկ. Ղազարեանի, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», [[2002]] թվական, էջ 188-212։
* Սուրբ Յովհաննէս Օձնեցի, Ընդդէմ երեւութականների, թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի եւ Արա սրկ. Նալչաջեանի, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թվական, էջ 237-273։
* Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ, «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, Երեւան, [[2010]] թվական։ [Ուսումնասիրություն և արևելահայերեն թարգանություն՝ զուգադիր գրաբար բնագրով]։

=== Գրաբարյան բնագրերի քննական հրատարակություններ ===
* Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն, [Ճառ] Ա, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Զ հտ., Երեւան, 1996 թվական, էջ 278-297։
* Պօղոս Տարօնացի, Բան հաւատոյ ընդդէմ հերձուածողաց, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թվական, էջ 298-331։
* Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիական ՅԺԸ-իցն, [Ճառք] Ե-Է, Ժ-ԺԱ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թվական, էջ 332-370։
* Յովհաննէս Երզնկացու «Ի ՃԽ սաղմոսն...» ճառը, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թվական, էջ 384-386։
* Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիական ՅԺԸ-իցն, [Ճառք] Բ-Դ, Ը-Թ, ԺԲ-ԺԴ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ը հտ., Երեւան, 2010 թվական, էջ 351-455։

=== Այլ ===
* Աւագ շաբաթ (գունազարդման գրքոյկ), «Գանձասար» հանդէս, 1992 թվական։ (Կազմող և տեքստերի հեղինակ)։

== Պարգևներ ==
[[2010]] թվականի հունիսի 5-ին [[Արցախ]]ի Հանրապետության նախագահ [[Բակո Սահակյան]]ը Տեր Մեսրոպ քահանա Արամյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։<ref>[http://www.vem.am/am/topics/news/826- Պարգևատրության մասին հոդբածը «Վէմ» ռադիոկայանի կայքում]</ref>

== Արտաքին հղումներ ==
=== Տեր Մեսրոպ քհն. Արամյանի հոդվածները ===
* [http://www.tert.am/am/news/2015/04/18/mesrop-qahana-aramyan/1650017 «Սբ Գրիգոր Նարեկացի` աղոթքի հանճարը», հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 18-ին www.tert.am կայքում]
* [http://www.tert.am/am/news/2015/04/03/Mesrop-aramyan/1636029 «Թռիչք անդունդի վրայով», հրապարակվել է 2015 թ. ապրիլի 3-ին www.tert.am կայքում]
* [http://www.tert.am/am/news/2015/03/16/mesrop-aramian/1618351 «Արժեքներ», հրապարակվել է 2015 թ. մարտի 16-ին www.tert.am կայքում]
* [http://www.aravot.am/2015/03/04/547499/ «Առաքելություն, որ միավորում է բոլորիս», տպագրվել է «Առավոտ» օրաթերթի 2015 թ. մարտի 3-ի համարում]
* [http://www.vem.am/am/articles/11 «Մրցունակ կրթութիւնը եւ հայկական իրականութիւնը», տպագրվել է 2011 թ. ապրիլի 10-ին «Վէմ» ռադիոկայանի կայքում]
* [http://www.vem.am/am/articles/9/ «Հայկազեան ուղղագրութեան վերականգնումը մեր սերնդի հրամայականն է»,որը տպագրվել է՝
«Գոլոս Արմենիի» թերթի հայերեն տարբերակում, հոկտեմբերի 18-24, [[2006]] թվական,

“The Noyan Tapan Highlights”-ի 41 (645) համարում, հոկտեմբերի 16, 2006 թվական,

«Գոլոս Արմենիի» թերթի ռուսերեն տարբերակում, հոկտեմբերի 14, 2006 թվական,

«Ազգ» օրաթերթի մշակութային #15 հավելվածում, հոկտեմբերի 14, 2006 թվական]:



== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

Ընթացիկ տարբերակը 15:45, 28 Օգոստոսի 2015-ի դրությամբ