«Մկրտիչ Արմեն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 27. | Տող 27. | ||
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ |
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ |
||
Հարուստ և բազմաբնույթ է Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մկրտիչ Արմենը մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է նաև։ |
Հարուստ և բազմաբնույթ է Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մկրտիչ Արմենը մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է նաև։ |
||
[[Պատկեր:Mkrtich Armen's Plaque, Yerevan.jpg|մինի|Մկրտիչ Արմենի հուշատախտակը Երևանում]] |
|||
Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել [[ռուսերեն]], [[ադրբեջաներեն]], [[լիտվերեն]], [[թուրքերեն]], [[պարսկերեն]], [[չեխերեն]], [[հունարեն]], [[իսպաներեն]]։ |
Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել [[ռուսերեն]], [[ադրբեջաներեն]], [[լիտվերեն]], [[թուրքերեն]], [[պարսկերեն]], [[չեխերեն]], [[հունարեն]], [[իսպաներեն]]։ |
10:54, 28 Օգոստոսի 2015-ի տարբերակ
Մկրտիչ Արմեն Մկրտիչ Գրիգորի Հարությունյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1906 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, (Հայաստան) |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1972 |
Մահվան վայր | Երևան, (Հայաստան) |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1932)[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ |
Աշխատավայր | Գրական դիրքերում և Երիտասարդ բոլշևիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Հոկտեմբեր միություն |
Mkrtich Armen Վիքիպահեստում |
Մկրտիչ Արմեն (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան) (Դեկտեմբերի 27, 1906 - Դեկտեմբերի 22, 1972), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Կենսագրություն
Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։
- 1921 թվականին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ
- 1922 - 1923 թվականներին՝ սկաուտ՝ Կազաչի պոստի սկաուտանոցում
- 1923-1925 թվականներին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ
- 1925 թվականին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար։ Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Անդրկովկաս», տպագրվել է 1923 թվականին, «Բանվոր» թերթում
- 1934 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը
- 1937 թվականին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարիներ
- 1945 թվականին արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի
- 1971 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը
Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Հարուստ և բազմաբնույթ է Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մկրտիչ Արմենը մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է նաև։
Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։
Հրատարակված գրքեր
- Գույնզգույն թագավորությունը։ [Հեքիաթ-վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ա. Ղուկասյան; Նկ.՝ Ն. Քոթանջյան. 1959
- Պատվիրեցին հանձնել ձեզ։ [Պատմվածքներ] / Ա.Մկրտիչ; Կազմ. և վերջաբ. հեղ.՝ Կ. Վարդանյան; Խմբ. և առաջաբ. հեղ.՝ Ա. Եղիազարյան. 2006
- Ինձ փնտրող աղջիկը։ [Պատմվածք] / Մ. Արմեն. 1965
- Պատվիրեցին հանձնել ձեզ / ։ [Պատմվածքներ] / Մ. Արմեն ; Խմբ.՝ Մ. Թերզյան. 1964
- Վարդավան։ Վիպակներ / Մ. Արմեն; Խմբ.՝ Մ.Ս. Թերզյան. 1962
- Հեղնար աղբյուր։ [Վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ռ. Սարգսյան; Նկ.՝ Ս. Ստեփանյան. 1961
- Գույնզգույն թագավորությունը։ [Հեքիաթ-վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ա. Ղուկասյան; Նկ.՝ Ն. Քոթանջյան. 1959
- Առաջին պատկոմներ։ Պատանեկան վեպ / Մ. Արմեն; Խմբ.՝ Ս. Սարքսյան. 1935
- Հեղնար աղբյուր։ [Վիպակ] / Մկրտիչ Արմեն. 1935
- Հիանալի սերմեր / Մ. Արմեն; Նկ.՝ Մ. Բաղդասարյան. 1934
- Առաջին պատմվածքներ։ [Պատմվածք] / Մկրտիչ Արմեն. 1934
- Գագաթների երգը։ Պատմվածքներ և ակնարկներ / Մկրտիչ Արմեն. 1933
- Սկաուտ N 89 ։ [Պատանեկան վեպ] / Մ. Արմեն. 1933
- Կինո / Մ. Արմեն. 1932
- Գազային յերազ։ Պոեմ։ Առաջին յերեք մասերը գրված են ըստ Ռիֆլինգի / Մկրտիչ Արմեն. 1931
- Յերևան։ Եպոպեյա / Մկրտիչ Արմեն. 1931
- Քաղաքը բլուրի վրա։ (Վեպ) / Մկրտիչ Արմեն. 1930
- Պատմվածքներ / Մկրտիչ Արմեն; Քաղ. լուս. գլխ. վարչ. 1929
- Զուբեյիդա։ Պատմվածք / Մկրտիչ Արմեն. 1928
- Պատմվածքներ / Մկրտիչ Արմեն. 1928
- Յերկաթավորվող յերկրի յերգեր։ [Չափածո] / Մկրտիչ Արմեն. 1927
- Կոմսոմոլիա։ [Չափածո] / Մկրտիչ Արմեն. 1926
- Շիրականալ։ [Բանաստեղծություններ] / Արմեն. 1925
Մ. Արմենի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Վ. Մակավեև, Պիոներական կենդանի լրագրեր, Երևան, Պետհրատ, 1927, 68 էջ։
- Ֆրիտյոֆ Նանսեն, Գիշերվա խավարի և սառույցների մեջ, հատոր 1 (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1927, 99 էջ։
- Թարգմանական պատմվածքներ, պրակ առաջին, Երևան, Պետհրատ, 1929, 37 էջ։
- Թարգմանական պատմվածքներ, պրակ երկրորդ, Երևան, Պետհրատ, 1929, 31 էջ։
- Ալեքսանդր Յակովլև, Հոկտեմբերը Մոսկվայում (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1929, 58 էջ։
- Վ. Միսլավսկի, Դնեպրոստրոյ, Մոսկվա, 1931, 32 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան, Երևան, Պետհրատ, 1933, 518 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1934, 219 էջ։
- Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 257 էջ։
- Գուստավ Էրիկսոն, Ջազ (վիպակ), Երևան, Պետհրատ, 1935, 240 էջ։
- Գուստավ Էրիկսոն, Շրջմոլիկների Ամերիկան (վիպակ), Երևան, Պետհրատ, 1936, 322 էջ։
- Ա. Ռազումովսկի, Անապատի հեղկոմը (վեպ), Երևան, Պետհրատ, 1936, 156 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ (թարգմանության հեղինակակից Ա. Դեբենց, Մուշե), Երևան, Պետհրատ, 1947, 175 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 812 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 175 էջ։
- Վ. Նեկրասով, Ստալինգրադի խրամատներում, Երևան, Հայպետհրատ, 1948, 358 էջ։
- Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1948, 513 էջ։
- Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1948, 418 էջ։
- Սեմյոն Բաբաևսկի, Ոստղե աստղի կավալերը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1948, 703 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
- Ն. Միխայլով, Մեր երկրի տարածություններն ու հարստությունները, Երևան, Հայպետհրատ, 1950, 64 էջ։
- Դահուկային սպորտ, Երևան, Հայպետհրատ, 1950, 47 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (գրքի վրա որպես թարգմանչի սխալմամբ գրված է Ղևոնդ Կոմունու անունը, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 447 էջ։
- Իոսիֆ Լիկստանով, Պստիկը (վիպակ, գրքի վրա որպես թարգմանիչ սխալմամբ գրված է Ղ. Մելքոնյան, այսինքն՝ Ղևոնդ Կոմունի, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 364 էջ։
- Վ. Օխոտնիկով, Որոնումների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1950, 250 էջ։
- Ա. Յակովլև, Երկրի կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1950, 324 էջ։
- Սեմյոն Բաբաևսկի, Լույսը երկրի վրա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 594 էջ։
- Յա. Տայց, Գեդեմնիա սարի ստորոտում (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 162 էջ։
- Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
- Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1952, 152 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
- Լուսավոր ուղի (բելոռուս մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 715 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Մարդու ճակատագիրը, Երևան, Հայպետհրատ, 1957, 66 էջ։
- ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 769 էջ։
- Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1961, 207 էջ։
- Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1962, 435 էջ։
- Յուրի Օլեշա, երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 202 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
- Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 83 էջ։
- Վլադիմիր Մայակովսկի, Երկեր, 2 հատորով, գիրք 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1973, 592 էջ։
- Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պառավ Իզերգիլը, Երևան, «Սովետական գրող», 1983, 37 էջ։
Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մկրտիչ Արմեն» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
Արտաքին հղումներ
|
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 1906 ծնունդներ
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1972 մահեր
- Դեկտեմբերի 22 մահեր
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Երևան քաղաքում մահացածներ