«Եսայի Նչեցի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 31. | Տող 31. | ||
* «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն» |
* «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն» |
||
* «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ» |
* «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ» |
||
{{Հայկական գիր և գրականություն}} |
|||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
21:04, 21 Օգոստոսի 2015-ի տարբերակ
Եսայի Նչեցի | |
---|---|
Եսայի Նչեցի, մանրանկար 1318 թ․ Ավետարանից | |
Ծնվել է | 1260 թ․ Սասունի Նիչ գավառ |
Մահացել է | մոտ 1338[1] Գլաձորի համալսարան |
Բնակության վայր(եր) | Գլաձորի համալսարան |
Դավանանք | Հայ առաքելական |
Մասնագիտություն | Աստվածաբանություն, մանկավարժություն, քերականություն, փիլիսոփայություն |
Հաստատություն(ներ) | Գլաձորի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստվածաբանություն |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գիտական ղեկավար | Ներսես Մշեցի, Վարդան Արևելցի |
Եղել է գիտական ղեկավար | Հովհաննես Քռնեցի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի և Հովհաննես Երզնկացի Ծործորեցի |
Հայտնի աշակերտներ | Գրիգոր Երզնկացի, Հովհան Որոտնեցի, Թորոս Տարոնացի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակեր |
Ինչով է հայտնի | Գլաձորի համալսարանի ուսուցչապետ |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Esayi Nshetsi Վիքիպահեստում |
Եսայի Նչեցի (1260-65, Սասունի Նիչ գավառ - մոտ 1338, Գլաձորի համալսարան), մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ։ Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեցու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետի (դոկտորի) աստիճան։ 1284 թ. գլխավորել է Աղբերց վանքի դպրության աշխատանքները։
Եսայի Նչեցին եղել է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։
Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»-ը։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։
Նշեցու գրական ժառանգությունը (մեկնություններ, ճառեր, նամակներ) հիմնականում ունի կրոնաբարոյական բովանդակություն։ Նրա «Վերլուծութիւն քերականութեան» համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է Գավիթ Քերականի, Տամամ Արևելցու, Արիստակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմնական դրույթներն ու հարցադրումները։ Նշեցու քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթութևան», առաջարկել համեմատության միջոցով վերացնել հայոց հին ու նոր լեզուների միջև առաջացած խզումը՝ վերականգնելով լեզվի հին ձևերը։ Նշեցին անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին , խոսքի մասերին և նրանց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուների ծագմանը և այլ հարցերի։
Երկեր
- «Մեկնութիւն Եզեկիէլի»
- «Վերլուծութիւն քերականութեան»
- «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
- «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
- «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
- «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
- «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
- «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
- «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
- «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |