«Ռուդոլֆ Խառատյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 47. Տող 47.
==Մրցանակներ, պարգևներ ==
==Մրցանակներ, պարգևներ ==
* ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974
* ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974
* [[Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ]] (2012)<ref>[http://www.president.am/hy/decrees/item/727/Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին]</ref>
* ՀՀ ժողովրդական արտիստ, 2012


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

22:46, 10 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Ռուդոլֆ Խառատյան
Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1947 (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1966), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի արտիստ
պարուսույց
նկարիչ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մեծ թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
ՀՀ ժողովրդական արտիստ
 Rudolf Kharatyan Վիքիպահեստում

Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան (1947, ապրիլի 1, Երևան), հայ բալետի արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ (2012

Կենսագրություն

1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` Մ. Մարտիրոսյանի արվեստանոցը։ Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան` ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում (պարուսույց Ա.Պուշկինի մոտ)։ 1967-1990 թթ. եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մոսկվայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ շրջագայել է ողջ աշխարհով։ 1979-1991 թթ. ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-1979 թթ.` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը։ 1999 թվականից ԱՄՆՎաշինգտոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։

Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։ Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են` Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ։ 1991-1994 թթ. դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թթ. եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը։ Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ։ Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ։ Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում։

Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական։ 2008 թվականին Ալեքսաանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ երկու բալետներ։ 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին` որպես խոսնակ։ 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն` դասախոսություն կարդալու և ցուցադրելու[1]։

Դերապարեր

Լավագույն դերապարերից են՝

  • Սպարտակ` Արամ Խաչատրյանի Սպարտակ
  • Ռոմեո` Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Անտունի` Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»
  • Կոմս Ալբերտ` Ադանի «Ժիզել»
  • Զիգֆրիդ` Չայկովսկու «Կարապի լիճը»

Նկարչություն

Զբաղվել է նկարչությամբ։ 7 տարեկան հասակից նկարել է։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր։

Մրցանակներ, պարգևներ

Ծանոթագրություններ