«Արշամ»–ի խմբագրումների տարբերություն
չ հեռացվել է Կատեգորիա:Հայ արքաներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 15. | Տող 15. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Հայ արքաներ]] |
|||
[[Կատեգորիա:Երվանդունիներ]] |
[[Կատեգորիա:Երվանդունիներ]] |
||
[[Կատեգորիա:Ծոփքի արքաներ]] |
[[Կատեգորիա:Ծոփքի արքաներ]] |
17:25, 8 Օգոստոսի 2015-ի տարբերակ
Արշամ (ծննդյան և մահվան թթ․ անհայտ), Ծոփքի և Կոմագենեի միացյալ հայկական պետության թագավոր (մ․ թ․ ա․ շուրջ 240 - 220)։ Սամոս կամ Սամես թագավորի որդին, Երվանդունի թագավորական հարստության կրտսեր ճյուղից։
Հույն պատմիչ Պոլիենոսը (II դ․) հայտնում է, որ մ․ թ․ ա․ 230-ին Սելևկոս II Կալինիկոսի դեմ ապստամբած եղբայրը՝ Անտիոքոս Հիերաքսը, ապաստանել է բարեկամ հայ թագավոր Արշամի մոտ։
Ենթադրվում է, որ Արշամը վարել է հարևան Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն։
Հետևելով հելլենիստական մշակույթի ավանդույթներին՝ Արշամը կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։
Ծոփքում՝ Արածանի և Տիգրիս գետերի միջև տարածվող դաշտում, Արշամը կառուցել է նոր մայրաքաղաք՝ Արշամաշատը, իսկ Կոմագենեում՝ Արսամեա անունով երկու քաղաք։
Գրկականություն
- Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, №3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |