«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 8. Տող 8.
Պարտություններից ամոթահար թշնամին բոլոր ուղղություններով Սասունի գյուղերի վրա գրոհեց օգոստոսի 3-ին։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ ետ շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռը, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։ Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Կա վարկած, որ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն քրդերը պատմում են, որ նա վիրավորվել և գերեվարվել է այնուամենայնիվ։ ՈՒշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թուրքերի բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն իր վրա թուրք զինվորների կրակոցներն ավելի դիպուկ են եղել[1]։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել Սասունի անկոտրում հսկան, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել Գրգոյին։

==Ծանոթագրություններ==
==Ծանոթագրություններ==
Ս․Կ․Պողոսյան,Կ․Ս․Պողոսյան․<<Ինձ բահ տվեք․․․>>,Երևան—1990թ․
*Ս․Կ․Պողոսյան,Կ․Ս․Պողոսյան․<<Ինձ բահ տվեք․․․>>,Երևան—1990թ․
*Ռուբէն․<<Հայ յեղափոխականի մը յիշատակները>>,Թեհրան—1982թ․

==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==
*Ս․Կ․Պողոսյան,Կ․Ս․Պողոսյան․<<Ինձ բահ տվեք․․․>>,Երևան—1990թ․
*Ս․Կ․Պողոսյան,Կ․Ս․Պողոսյան․<<Ինձ բահ տվեք․․․>>,Երևան—1990թ․

00:30, 3 Օգոստոսի 2015-ի տարբերակ

{ոչ հանրագիտարանային}}

Շենիկցի Գրգո(Գրիգոր Մոսեյան) Հայ ազգային ազատագրական նշանավոր գործիչ, Սասունի 1894 թ․ ապստամբության ղեկավարներից։ Ծնվել է Սասունի Շենիկ գյուղում(ծննդյան թվականն անհայտ է)։1891թ․ մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և իսկական հայ-քրդական պատերազմի վերածված <<7 գդալի կռվին>>, որն ավարտվել է հայերի հաղթանակով[1][2]։Այդ կռվից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ 1892թ․-ի սկզբին Օսմանյան իշխանությունների՝ Սասունի հայության դեմ հալածանքների բովում ստեղծել է զինված խմբեր, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների ոտնձգություններին։ 1893թ․ թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ 1891թ․ Սասուն է գալիս Հնչակյան կուսակցության համբավավոր գործիչ Միհրան Տամատյանը և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից ազատագրական շնչով տոգորում սասունցիներին։ Շուտով, սակայն, 1893-ին Տամատյանը կառավարության կողմից նկատվում և ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն սեմալցի մի դավաճան ընդառաջ է գալիս նրան և խաբում, թե իբրև Տամատյանին ոստիկանները արդեն հասցրել են Մուշի բանտ։ Գրգոն վերադառնում է Շենիկ։1893թ․ ջլատելու համար Սասնո ղեկավար ուժերի և ժողովրդի կորովը՝ կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ Գելիեգուզանի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և Մուշ հրավիրելով։ Պետոն, վտանգի մասին իմանալով, հրաժարվում է գնալ Մուշ, իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա մտնելով Ինկան գյուղը՝ սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը Բիթլիսի կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն օրհասական այդ պահին Հրայր Դժոխքը Գևորգ Չաուշի, Գալշոյի Մանուկի, Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկի լեռները դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին Տալվորիկին օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները որոշիչ հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։

  Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894թ․-ի ապստամբությունը։ 
  Սասունցիները Տամատյանին փոխարինելու եկած Մուրադի(Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ պաշտպանողական դիրքեր են ստեղծում։Հուլիսի 27-ին քրդերը հարձակվում են շենիկցիների ոչխարները փախցնելու, սակայն Գրգոն իր ուժերով հարձակվում է նրանց վրա, սպանում մեկ տասնյակ քրդեր՝ ետ խլում թալանը և վերցնելով նաև քրդերի ոչխարները՝ վերադառնում գյուղ։ Հուլիսի 28-ին քրդերը հարձակվում են Շենիկի վրա՝ շտկելու իրենց ձախողումը, սակայն շենիկցիները օգնության եկած սեմալցիների հետ անառիկ են պահում գյուղը մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին հայերը, չդիմանալով քրդերի և կանոնավոր զորքի հարձակմանը, նահանջում են։ Գրգոն, որ գնացել էր Գելիեգուզանից օգնական ուժեր բերելու, անմիջապես թարմ ուժերով հարձակվում և հաղթում է թշնամուն՝ նրան պատճառելով 300 զոհեր և վիրավորներ։ Հայերի կորուստը 45 սպանված և 100 վիրավոր էր։ 
  Պարտություններից ամոթահար թշնամին բոլոր ուղղություններով Սասունի գյուղերի վրա գրոհեց օգոստոսի 3-ին։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ ետ շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռը, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։ Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Կա վարկած, որ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն քրդերը պատմում են, որ նա վիրավորվել և գերեվարվել է այնուամենայնիվ։ ՈՒշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թուրքերի բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն իր վրա թուրք զինվորների կրակոցներն ավելի դիպուկ են եղել[1]։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել Սասունի անկոտրում հսկան, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել Գրգոյին։

Ծանոթագրություններ

  • Ս․Կ․Պողոսյան,Կ․Ս․Պողոսյան․<<Ինձ բահ տվեք․․․>>,Երևան—1990թ․
  • Ռուբէն․<<Հայ յեղափոխականի մը յիշատակները>>,Թեհրան—1982թ․

Աղբյուրներ