«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{ջնջել|ոչ հանրագիտարանային}}
{{ջնջել|ոչ հանրագիտարանային}}
{{վիքիֆիկացում}}
Շենիկցի Գրգո(Գրիգոր Մոսեյան)
Շենիկցի Գրգո(Գրիգոր Մոսեյան)
Հայ ազգային ազատագրական խոշոր գործիչ, Սասունի 1894 թ․ ապստամբության ղեկավարներից։
Հայ ազգային ազատագրական խոշոր գործիչ, Սասունի 1894 թ․ ապստամբության ղեկավարներից։

22:21, 2 Օգոստոսի 2015-ի տարբերակ

    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ ոչ հանրագիտարանային
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Շենիկցի Գրգո|ոչ հանրագիտարանային}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Շենիկցի Գրգո(Գրիգոր Մոսեյան) Հայ ազգային ազատագրական խոշոր գործիչ, Սասունի 1894 թ․ ապստամբության ղեկավարներից։ Ծնվել է Սասունի Շենիկ գյուղում(ծննդյան թվականն անհայտ է)։1891թ․ մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և իսկական հայ-քրդական պատերազմի վերածված <<7 գդալի կռվին>>, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Այդ կռվից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ 1892թ․-ի սկզբին Օսմանյան իշխանությունների՝ Սասունի հայության դեմ հալածանքների բովում ստեղծել է զինված խմբեր, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների ոտնձգություններին։ 1893թ․ թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ 1891թ․ Սասուն է գալիս Հնչակյան կուսակցության համբավավոր գործիչ Միհրան Տամատյանը և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից ազատագրական շնչով տոգորում սասունցիներին։ Շուտով, սակայն, 1893-ին Տամատյանը կառավարության կողմից նկատվում և ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն սեմալցի մի դավաճան ընդառաջ է գալիս նրան և խաբում, թե իբրև Տամատյանին ոստիկանները արդեն հասցրել են Մուշի բանտ։ Գրգոն վերադառնում է Շենիկ։1893թ․ ջլատելու համար Սասնո ղեկավար ուժերի և ժողովրդի կորովը՝ կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ Գելիեգուզանի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և Մուշ հրավիրելով։ Պետոն, վտանգի մասին իմանալով, հրաժարվում է գնալ Մուշ, իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա մտնելով Ինկան գյուղը՝ սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը Բիթլիսի կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն օրհասական այդ պահին Հրայր Դժոխքը Գևորգ Չաուշի, Գալշոյի Մանուկի, Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկը դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին Տալվորիկին օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները որոշիչ հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։

  Վերոհիշյալ դեպքերը մի կողմից բորբոքեցին կառավարության անհանգստությունը, իսկ մյուս կողմից սասունցիների ըմբոստությունը։ Երկու կողմերի միջև հակասությունների գագաթնակետը եղավ Սասունի 1894թ․-ի ապստամբությունը։ 
  Սասունցիները Տամատյանին փոխարինելու եկած Մուրադի(Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ պաշտպանողական դիրքեր են ստեղծում։Հուլիսի 27-ին քրդերը հարձակվում են շենիկցիների ոչխարները փախցնելու, սակայն Գրգոն իր ուժերով հարձակվում է նրանց վրա, սպանում մեկ տասնյակ քրդեր՝ ետ խլում թալանը և վերցնելով նաև քրդերի ոչխարները՝ վերադառնում գյուղ։ Հուլիսի 28-ին քրդերը հարձակվում են Շենիկի վրա՝ շտկելու իրենց ձախողումը, սակայն շենիկցիները օգնության եկած սեմալցիների հետ անառիկ են պահում գյուղը մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին հայերը, չդիմանալով քրդերի և կանոնավոր զորքի հարձակմանը, նահանջում են։ Գրգոն, որ գնացել էր Գելիեգուզանից օգնական ուժեր բերելու, անմիջապես թարմ ուժերով հարձակվում և հաղթում է թշնամուն՝ նրան պատճառելով 300 զոհեր և վիրավորներ։ Հայերի կորուստը 45 սպանված և 100 վիրավոր էր։ 
  Պարտություններից ամոթահար թշնամին բոլոր ուղղություններով Սասունի գյուղերի վրա գրոհեց օգոստոսի 3-ին։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ ետ շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռը, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։ Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Կա վարկած, որ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն քրդերը պատմում են, որ նա վիրավորվել և գերեվարվել է այնուամենայնիվ։ ՈՒշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թուրքերի բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն իր վրա թուրք զինվորների կրոկոցներն ավելի դիպուկ են եղել։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել Սասունի անկոտրում հսկան, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել Գրգոյին։
  • Ս․Կ․Պողոսյան,Կ․Ս․Պողոսյան․<<Ինձ բահ տվեք․․․>>,Երևան—1990թ․
  • Ռուբէն․<<Հայ յեղափոխականի մը յիշատակները>>,Թեհրան—1982թ․