«Նվարդ Պառնասյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Լեզվաբաններ ՀոթՔաթ գործիքով
Տող 13. Տող 13.
[[Կատեգորիա:1990 մահեր]]
[[Կատեգորիա:1990 մահեր]]
[[Կատեգորիա:Երեւան մահացածներ]]
[[Կատեգորիա:Երեւան մահացածներ]]
[[Կատեգորիա:Լեզվաբաններ]]

06:58, 1 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Նվարդ Ավետիսի Պառնասյան (հունվարի 7 1930, Երևան—մարտի 21 1990, Երևան), ), հայ սովետական լեզվաբան։ ՍՄԿԿ անդամ 1952։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1981

1951 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1963 ՀԽՍՀ ԳԱ Հ․ Աճայոանի անվան լեզվի ինսիտուտի ավագ գիտաշխատող, 1979ից՝ դիրեկտորի տեղակալ։ «Ստորադասական կապակցությունը արդի հայերենի բարդ նախադասություններում» (1961), «Անշաղկապ բարդ նախադասությունները արդի հայերենում» (տես «Լեզվի և ոճի հարցեր», պրակ 2, 1964), «Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում» (1970), «Ձևաբանական և բառաքերականական համանիշները ժամանակակից հայերենում» (տես «Հայոց լեզվի կառուցվածքը», 1975), «Քերականական համանունները ժամանակակից հայերենում» (1979) մենագրություններում Պառնասյանը քննել է ժամանակակից հայերենի շարահյուսության բազմաբնույթ հարցեր։ Մասնակցել է քառահատոր «ժամանակակից հայերենի բացատրական բառարան»-ի կազմմանն (հ․ 1, 1969) ու խմբագրմանը (հ․ 2, 1972), գրել «Ժամանակակից հայոց լեզու» (1974 -1979) եռահատոր աշխատության «Բայ» (հ․ 2, 1974), «Բառակապակցություն» և «Բարդ ստորադասական նախադասություն» (հ․ 3, 1976) գլուխներր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։