«Քնած գեղեցկուհին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
(Տարբերություն չկա)

09:29, 30 Հուլիսի 2015-ի տարբերակ

Դրվագ «Քնած դշխուհի», ներկայացված Յուսսե պալատում, որտեղ տեղի է ունեցել Պեռո հեքիաթի գործողությունը

Քնած դշխուհի ժողովրդական եվրոպական հեքիաթ: Քրիստոմատիկական դարձավ հեքիաթի մի տարբերակը, որը հրատարակվել է 1697 թվականին Շարլ Պերրոյի կողմից: Հայտնի է նաև Գրիմ Եղբայրների խմբագրած տարբերակը: Ըստ Արնե Տոմսոնի դասակարգման այս սյուժեն զբաղեցնում է 410-րդ տեղը և դասվում է հեքիաթների շարքում, սյուժեն կառուցված է գերբնական հարազատների հարաբերությամբ (թագավորի կինը խորթ մայրն էր գլխավոր հերոսուհու):[1]

Սյուժե

Ծնվում է թագավորի և թագուհու շատ սպասված դուստրը և նրանք հրավիրում են բոլոր փերիներին պալատ խնջույքի, բացի մեկից, քանի որ նա արդեն կես տարի դուրս չէր եկել իր պալատից, և բոլորը որոշել էին, որ նա մահացել է: Խնջույքի ամենաթեժ պահին հայտնվում է չհրավիրված փերին ում հետ, ինչպես նա կարծում էր վարվել էին տգեղ, քանի որ նրա համար չէր բավականացնում թանկարժեք սեղանի սպասքը: Երբ բոլոր փերիները, բացի մեկից, ով որոշել էր իր վերջին խոսքը թողնել, կախարդեց արքայադստերը իր կախարդական շնորհով: Ծեր փերի Կարաբոսսը արտասանեց իր անեծքը. «Արքայադուստրը իլիկով կծակի իր մատը և կմահանա»: Վերջին փերին թեթևացնում է անեծքը. «Այո՛, արքայադուստրը կծակի իր մատը իլիկով, բայց կքնի հարյուր տարի»: Թագավորը հրաման է տալիս վառել բոլոր իլիկները, բայց տասնվեց տարի հետո արքայադուստրը պալատում գտնում է մի ծեր տատիկի, ով ոչինչ չէր լսել թագավորական հրամանի մասին և ուներ իլիկ: Արքայադուստրը ծակում է իր մատը իլիկով և մահամերձ ընկնում: Արթնացնել նրան արդեն անհնար էր: Հայտնվում է վերջին փերին, ով թեթևացրել էր անեծքը և խնդրում է թագավորին և թագուհուն գնալ պալատից: Այդ ժամանակ նա ամբողջ պալատը քնեցնում է հարյուր տարով և պալատի շուրջը աճում է անանցանելի անտառ, որ ոչ մեկ չկարողանա մտնել պալատ հարյուր տարի: Անցում է հարյուր տարին հայտնվում է մի արքայազն մտնում է պալատ և արքայադուստրը արթնանում է (ոչ մի համբույր չկար, արքայադուստրը արթնանում է միայն նրա համար, որ եկել էր ժամանակը): Հետո նրանք գաղտնի նշանադրվում են: Նրանք ունենում են երեխաներ՝ որդի ում անունն էր Օր, և աղջիկ ում անունն էր Լուսաբաց: Բայց արքայազնի մայրը իմանում է երկուսի սիրո մասին և խնդրում է բերել պալատ իր թոռներին և արքայադստերը: Ապագա մարդակերը հազիվ է իրեն զսպում, որ չուտի իր թոռներին: Բայց արքայազնը մեկնում է պատերազմի: Սկզբում մարդակերը հրամայում է սպանել թոռնուհուն հետո թոռանը և վերջում կնոջը, իսկ հետ պատրաստել համեղ ուտեստ: Բայց պալատականները թաքցնում են նրանց ախոռում, իսկ թագուհուն տալիս են կենդանիների միս: Մի անգամ մարդակեր թագուհին մոտենալով բակին լսում է ախոռից ճչոցներ. արքայադուստրը ցանկանում էր թաքցնել հողի մեջ որդուն չարաճճիությունների համար: Մարդակերը այնպես բարկացավ, որ հրամայեց բակում դնել կաթսա և այնտեղ գցել թոռներին և դշխուհուն, բայց ի երջանկություն դշխուհու, վերադառնում է արքայազնը: Չդիմանալով ամոթին մարդակերը ինքն իրեն գցում է կաթսայի մեջ և մահանում: Հեքիաթի վերջում տրվում է բարոյախոսություն. ոչ մի աղջիկ չի քնի մի դար, որ սպասի ամուսնուն տիտղոսով և հարստությամբ:

Նախորդ գրողները

Ավելի շուտ հայտնի սյուժեյի տարբերակը գտնվում է ֆրանսիական վեպում «Պերսեֆորեստ» (16-րդ դար): Նախորդ հեքիթներից է Ջամբատտիստի Բազիլե «Արև, Լուսին և Տալիա» առաջին անգամ հրատարակված 1634 թվականին: Բազիլի հեքիաթում պալատական աստղագուշակները գուշակում են և ասում են թագավորին, որ նրա դստերը՝ արքայադուստր Տալիին վտանգ է սպառնում Լիոն ծաղկից: Թագավորը արգելում է բերել պալատ ցանկացած բույս, որը նման կլինի լիոն ծաղկին, բայց տարիներ հետո Տալիան նայում է պատուհանից տեսնում է ծեր տատիկի, ով ջրում էր լիոն ծաղիկը: Տալիան ցանկանում է դիպչել ծաղկին և վարակը անցնում է եղունգների միջով և դրա պատճառով նա մահամերձ ընկնում է: Ոժ չունենալով համակերպվել դստեր մահվանը, արքան թագուհու հետ չի թաղում նրան և հրամայում է տանել մարմինը քաղաքից դուրս գտնվող պալատ: Մի անգամ այնտեղ գնում է որսի ժամանակ կորած ուրիշ երկրի թագավոր, գտնում է Տալիային և չի կարողանում արթնացնել: 9-ը ամիս հետո Տալիան երազում ունենում է երկվորյակ երեխաներ. մի անգամ երկվորյակներից մեկը փնտրելով մոր կուրծքը սկսում է ուտել մատը և այդ պահին արքայադուստրը արթնանում է: Ավելի ուշ թագավորը հիշելով իր արկածների մասին գնում է տեսնելու քնած անծանոթին և գտնում է նրան արթնացած երկու երեխաների հետ ում նա տալիս է անուններ Արև և Լուսին: Տանը նա երազում կանչում է Տալիային, Արևին և Լուսնին և նրա կինը հասկանում է, որ թագավորը ունի այլ ընտանիք: Նա հրամայում է գտնել մյուս ընտանիքին և իմանալով ամբողջ ճշմարտությունը, հրամայում է սպանել Արևին և Լուսնին և պատրաստել նրանցից համեղ ուտեստներ: Գթասիրտ խոհարարը փոխում է երեխաներին այծերի հետ, բայց թագուհին չի հասկանում դա, վստահ էր, որ իր թշնամու երեխաները ալևս չկան և հրամայում է բերել նրա մոտ Տալիային: Նրա հրամանով բակում վառում են մեծ խարույկ, որի վրա նա պատրաստվում էր սպանել Տալիային, բայց այդ ժամանակ հայտնվում է թագավորը, իմանում է, թե ինչ է լինում, հրամայում է Տալիայի փոխարեն կրակը գցել թագուհուն: Խոհարարի շնորհիվ թագավորը և Տալիան միանում են իրենց երեխաների հետ և ամուսնանում: Պեռոն փոխում է սյուժեյի մի քանի հատվածներ և թագավորի կնոջը դարձնում արքայազնի մայր, իսկ երազի պատճառը դարձնում է չար փերիի կախարդանքը: Նման սյուժե հանդիպում է Ջամբատտիստիի մեկ այլ հեքիաթում հայտնի «Երիտասարդ կինը» անվանումով: Այս հեքիաթում վերջին փերին շտապում է արքայադստեր ծնվելու խնջույքին ում անունն էր Լիզա, ընկնում և վնասում է ոտքը և բարկությունից դրթված հայտարարում, որ արքայադուստրը կմահանա յոթ տարեկանում այն պատճառով, որ նրա մայրը կմոռանա մազերի մեջ սանրը: Այդպես էլ լինում է և աղջկան դնում են ապակե դագաղի մեջ: Այս դագաղը ներկայացվում է նաև Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը» և «Ապակե դագաղ» հեքիաթներում:

Սյուժեի այլ տարբերակներ

Պատմական հիմքը

Մի քանի բանահավաքներ մտածում էին, որ սյուժեում տասներեք փերիների հատվածը նման է Լուսնի օրացույցին (որետեղ տարին կազմված է տասներեք ամիսներից)[3]: Այսօր այս տարբերակը համարվում է հնացած:

Բալետներ

Պավել Գերդը և Կարլոտտա Բրիանցաը բալետի առաջին բեմադրության ժամանակ, 1890 թվական

Էկռանավորում

Պատկերավորան արվետս

Գյուստավ Դորեն ստեղծել է վեց փորագրանկարներ հեքիաթի թեմայով

Ֆիլատելիա

Փոստային ընկերությունը ՖՌԳ թողարկեց «Հեքիաթային» նամականիշներ 1959-1967 թվականներին, սկսելով թողարկել միաձև նամականիշներ, դրանք նվիրված էին Վիլգելմա Գրիմի մահվան 100-երորդ տարվան: «Քնած դշխուհի» հեքիաթին տրվել է առանձին թողարկում 1964 թվականից: Թողարկումը կազմված էր 4 հիմնական մոտիվներից: Այս նամականիշները եղել են փոստաբարեգործական, երբ սովորական գինը 10, 20 և մինջև 50 պֆենիգ էր, գնորդները հավելյալ վճարում էին 5-25 պֆենիգ հիմնադրամին որպես օգնություն կարիքավոր երեխաներին:

Ծանոթագրություններ

  1. Heidi Anne Heiner, "Tales Similar to Sleeping Beauty"
  2. «В. А. Жуковский. Собр. соч. в 4 тт. Том 3. Спящая царевна». Արխիվացված է օրիգինալից 2012-12-03-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)
  3. Lüthi, Max (1970). Once Upon A Time: On the Nature of Fairy Tales. New York: Frederick Ungar. p. 33. ISBN 0-8044-2565-5

Արտաքին հղումներ