«Ֆրանկենվինի (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 75. Տող 75.


[[Կատեգորիա:Ֆանտաստիկ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ֆանտաստիկ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Կինոկատակերգություններ]]

14:25, 25 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ֆրանկենվինի
անգլ.՝ Frankenweenie
Պատկեր:Frankenweenie (1984 film) poster.jpg
Ֆիլմի պաստառ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ
կատակերգություն
ԹեմաԶոմբի կենդանի
Թվականդեկտեմբերի 14, 1984
ՊրեմիերաԴեկտեմբերի 14 1984
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերՋուլի Հիքսոն
Ռեին Յեյնրիչս
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
Լեոնարդ Ռիփս
ԴերակատարներԲարեթ Օլիվեր
Շելլի Դյուվալ
Դենիել Սթերն
Սոֆիա Կոպոլա
ՕպերատորԹոմաս Էկերման
ԵրաժշտությունՄայքլ Կոնվերտինո
Դևիդ Նյուման
ՄոնտաժԷռնեստ Միլանո
ՆկարիչներԹոմաս Է․ Էքեռման
ԿինոընկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
Տևողություն30 րոպե
Բյուջե$1,000,000
Շահույթ11 400 000 $
ՏեղայնացնողBuena Vista Distribution
IMDbID 0087291
ԿինոՊոիսկID 408395
Պաշտոնական կայքէջ

«Ֆրակենվինին» (անգլ.՝ Frankenweenie) ռեժիսոր Թիմ Բարթոնի թվով երկրորդ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն է, որը նկարահանվել է Դիսնեյ ստուդիայում։ Այն «Ֆրանկենշտեյն» (1931թ) ֆիլմի ծաղրերգությունն է, որը հիմնված է Մերի Շելլիի համանուն վեպի վրա։ 28 տարի անց՝ 2012 թվականին, Բարթոնը նկարահանում է ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը։

Սյուժե

Փոքրիկ տղա՝ Վիկտոր Ֆրանկենշտեյն անունով, ով ունի մեծ հակում դեպի կինեմատոգրաֆիան և բնական գիտությունները, ունի մի շուն՝ Սփարքի (Փայլիկ) ունունով։ Նա անհավանականորեն կապված է շան հետ և ամբողջ սրտով սիրում է նրան։ Բայց մի անգամ, ընկնելով թենիսի գնդակի հետեևից, Սփարքին ընկնում է մեքենայի տակ և կտոր-կտոր լինում։

Վիկտորն ընկնում է դեպրեսիայի մեջ և երազում է Սփարքիին վերադաևձնել կյանք։ Գիտափորձերից մեկը, որը նա ցույց էր տվել ֆիզիկայի ուսուցչին, հուշում է իրեն կենդանացնել Սփարքիին։ Նա իր փաքր լաբորատորիայում հավաքում է պետքական ամեն ինչ, հանում է Սփարքի դիակը, կարում է նրա կտորները, ավելացնում է անհրաժեշտ մեխանիկական դետալներ և հոսանքահարում է։ Սփարքին կենդանանում է։ Սկզբում Վիկտորը պահում է նրան բոլորից, սակայն Սփարքին մի անգամ դուրս է գալիս փողոց՝ վախեցնելով իրենց մեծահասակ հարևանուհուն։ Նա մեղադրում է շանը նրանում, որ այն ուզում էր ուտել իր շանը՝ Ռեյմոնդին։

Արաշ ժամանակ անց Սփարքիի մասին իմանում են Վիկտորի ծնողները, Բեն և Սյուզան Ֆրանկենշտեյնները։ Սկզբում նրանք նույնպես վախենում են Սփարքիից, սակայն տեսենլով նրա ընկերասիրությունը, որոշում են պահել տանը։ երեկոյան Վիկտորը ցանկանում է ցույց տալ իր վերակենդանացած շանը հարևաններին, որոնք միանգամից խուճապի են մատնվում են և փարձում սպանել շանը։ Սփարքին փախնում՝ Վիկտորը նրա հետեևից։ Շունը գնում է գոլֆի փակ դաշտ և թաքնվում ալրաղացում։ Հարևննարը գնում են նրա հետեևից, որպեսզի սպանեն նրան։ Նրանք միամիտ կրակի են տալիս ալրաղացը և այն միանգամից սկսում է այրվել։ Վիկտորը երկրորդ հարկից ընկնելուց կորցնում է գիտակցությունը։ Սփարքին նրան դուրս է հանում, սակայն մնալով փլատակների տակ՝ կրկին մահանում է։

Հարևանները հասկանալով շան անվնաս լինելը, համաձաայնվում են օգնել Ֆրանկենշտեյններին կրկին կեդնանացնել Սփարքիին և նրան են միացնում իրենց մեքենաները։ Ի ուրախություն բոլորի Սփարքին կրկին վերակենդանանում է և միանգամից սիրահարվում գեղեցիկ պուդելի։

Դերակատարներ

  • Բերեթ Օլիվեր - Վիկտոր Ֆրանկենշտեյն
  • Շելլի Դյուվալ - Սյուզան Ֆրանկենշտեյն
  • Դենիել Սթերն - Բեն Ֆրանկենշտեյն
  • Ժոզեֆ Մահեր - պարոն Չեմբերս
  • Ռոզ Բրեյվերման - տիկին Էպշտեին
  • Փոլ Բարթել -պարոն Ուոլշ
  • Սոֆիա Կուպոլա - Էն Չեմբերս
  • Ջեյսոն Հարվի - Ֆրենք Դեյլ
  • Փոլ Ս․ Սքոթ - Մայք Անդերսոն
  • Հելեն Բոլլ - տիկին Քըրթիս
  • Ռասթի Ջեյմս - Ռայմոնդ
  • Սփարքի - Սփարքի

Ֆիլմի ստեղծումը

Ջեյմ Ուեյլի «Ֆրանկենշտեյն» ֆիլմի մանկական տարբերակը։ Ստուդիայի ղեկավարների փորձնական դիտումից հետո որոշեցին, որ ֆիլմի երեխաների վրա կթողնի ծատ սարսափելի ազդեցություն և անշամկետ հետձգեցին ֆիլմի պրեմիերան։ Այն հարցին, թե կոնկչետ ինչն է պետք ջնքել ֆիլմից, արեսզի այն լույս տեսնի, հեղինակ պատասխանեցին, որ «Ֆիլմի ողջ տրամադրությունն է վախենալու» և մոնտաժի չի փրկի։

Եվ միայն ութ տարի անց (1992) ֆիլմը դուրս եկավ մեծ էկրաններին վերանկարահանված տարբերակով, համարյա բարթոնի մյուս ֆիլմից առաջ (Մղձավանջ Ամանորից առաջ), որը նույնպես նկարահանվել էր Դիսնեյի համար։

2007 թվականի վերջին կատարվեց հայտարարություն, ըստ որի դուրս է գալու ֆիլմի երկրորդ տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի աշնանը։

Երկրորդ տարբերակ

Դիսնեյը և Թիմ Բարթոնը համատեղ ստեղծում են ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը, որը լույս է տեսնում 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Disney Digital 3D և IMAX 3D ձևաչափերով։ Blu-ray սկավառակում այն իր մեջ ներառում է ողջ ֆիլմը, որպես բոնուս հավելում։

Ծանոթագրություններ