«Միջնադարյան իսլանդական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.
Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ [[սկալդերի պոեզիա]]ն, որոնցից ամենահայտնին [[Էգիլ Սկալլագրիմսսոն]]ն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ [[Հարալդ Ա]]-ի և [[Էյրիկուր Ա]]-ի հետ, և ում կյանքը նկարագրված է [[Էգիլի մասին սագա|«Էգիլի մասին սագայում»]]: Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին<ref name="''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185">''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.</ref>:{{քաղվածք|Երբ Հարալդ Գեղեցկածամը Նորվեգիայի թագավորն էր, տեղի է ունեցել Իսլանդիայի բնակեցումը: Հարալդը ուներ սկալդեր, և մարդիկ դեռ հիշում են նրանց երգերը և նաև երգերը բոլոր թագավորների մասին, ովքեր հետագայում իշխել են Նորվեգիայում: Մենք ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ գրված է այդ երգերում թագավորների արշավանքների կամ մարտերի մասին, զի, չնայած որ սկալդերը ունեն սովորություն գովաբանել այն թագավորին, որին ծառայում են, սակայն ոչ մի սկալդ չէր համարձակվի վերագրել նրան այն, ինչ, ինչպես բոլորին հայտնի է, ով լսում է, այդ թվում թագավորին, սուտ է ու հորինվածք: Դա կլիներ ծաղրանք, և ոչ գովաբանություն:|}}
Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ [[սկալդերի պոեզիա]]ն, որոնցից ամենահայտնին [[Էգիլ Սկալլագրիմսսոն]]ն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ [[Հարալդ Ա]]-ի և [[Էյրիկուր Ա]]-ի հետ, և ում կյանքը նկարագրված է [[Էգիլի մասին սագա|«Էգիլի մասին սագայում»]]: Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին<ref name="''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185">''Стеблин-Каменский М. И.'' Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.</ref>:{{քաղվածք|Երբ Հարալդ Գեղեցկածամը Նորվեգիայի թագավորն էր, տեղի է ունեցել Իսլանդիայի բնակեցումը: Հարալդը ուներ սկալդեր, և մարդիկ դեռ հիշում են նրանց երգերը և նաև երգերը բոլոր թագավորների մասին, ովքեր հետագայում իշխել են Նորվեգիայում: Մենք ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ գրված է այդ երգերում թագավորների արշավանքների կամ մարտերի մասին, զի, չնայած որ սկալդերը ունեն սովորություն գովաբանել այն թագավորին, որին ծառայում են, սակայն ոչ մի սկալդ չէր համարձակվի վերագրել նրան այն, ինչ, ինչպես բոլորին հայտնի է, ով լսում է, այդ թվում թագավորին, սուտ է ու հորինվածք: Դա կլիներ ծաղրանք, և ոչ գովաբանություն:|}}


===Քրիստոնեական գրականությունը=
==Քրիստոնեական գրականությունը==
13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը: Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով<ref name="bse.sci-lib.com">[http://bse.sci-lib.com/article056732.html Исландия (государство)] Большая советская энциклопедия</ref>:
13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը: Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով<ref name="bse.sci-lib.com">[http://bse.sci-lib.com/article056732.html Исландия (государство)] Большая советская энциклопедия</ref>: Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային [[բալլադ]]ները, որոնք կղզի էին թափանցել [[Ֆրանսիա]]յից [[Նորվեգիա]]յի և [[Դանիա]]յի տարածքով: Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք ն դարձել նոր ժանրի հայտնվելուն: Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարում իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

16:21, 23 Հուլիսի 2015-ի տարբերակ

«Նյալի մասին սագայի» մատյանի օրինակ

Միջնադարյան իսլանդական գրականությունիսլանդական գրականությունը 9-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսերը:

Իսլանդական սագաները

18-րդ դարում թողարկված «Կրտսեր Էդդայի» տիտղոսաթերթը

Իսլանդական գրականությունը ունի դարերի վաղեմություն. Նրա արմատները հասնում են հին սկանդինավյան ժողովրդական բանահյուսությանը: Մեզ են հասել տասնյակ իսլանդական սագաներ, որոնք համարվում են Եվրոպայի միջնադարյան գրականության լավագույն օրինակներից: Ամենահայտնի սագաներից են «Նյալի մասին սագան» և «Գիսլիի մասին սագան» են: Մեծ արժեք ունեն նաև «Յոմսվիկինգների մասին սագան», «Ինգլինգների մասին սագան» և «Կնուտի սերունդների մասին սագան»[1][2]: Թագավորական սագաները պատմություններ են Նորվեգիայի պատմությունից մինչև 13-րդ դարի կեսերը, որոնցից ամենահայտնին Սնորրի Ստուրլուսոնի կողմից գրված «Հեյմսկրինգլան» է:

Էդդաները

Սնորրի Ստուրլուսոնի կողմից, բացի «Հեյմսկրինգլա» սագայից, գրվել է նաև «Կրտսեր Էդդան», որը «Ավագ Էդդայի» հետ միասին համարվում է իսլանդական միջնադարյան գրականության քնարը: Չորս մասերից բաղկացած «Կրտսեր Էդդան» պարունակում է գերմանասկանդինավյան դիցաբանության վրա հիմնված բազմաթիվ պոեմներ: 13-14-րդ դարերում գրի են առնվել հին ժամանակների սագաները, որոնցում պատմվում էր մինչև 10-րդ դարը տեղի ունեցած դեպքերի մասին[1][3]

Սկալդերի պոեզիան

Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ սկալդերի պոեզիան, որոնցից ամենահայտնին Էգիլ Սկալլագրիմսսոնն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ Հարալդ Ա-ի և Էյրիկուր Ա-ի հետ, և ում կյանքը նկարագրված է «Էգիլի մասին սագայում»: Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին[1]:

Երբ Հարալդ Գեղեցկածամը Նորվեգիայի թագավորն էր, տեղի է ունեցել Իսլանդիայի բնակեցումը: Հարալդը ուներ սկալդեր, և մարդիկ դեռ հիշում են նրանց երգերը և նաև երգերը բոլոր թագավորների մասին, ովքեր հետագայում իշխել են Նորվեգիայում: Մենք ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ գրված է այդ երգերում թագավորների արշավանքների կամ մարտերի մասին, զի, չնայած որ սկալդերը ունեն սովորություն գովաբանել այն թագավորին, որին ծառայում են, սակայն ոչ մի սկալդ չէր համարձակվի վերագրել նրան այն, ինչ, ինչպես բոլորին հայտնի է, ով լսում է, այդ թվում թագավորին, սուտ է ու հորինվածք: Դա կլիներ ծաղրանք, և ոչ գովաբանություն:

Քրիստոնեական գրականությունը

13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը: Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով[4]: Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային բալլադները, որոնք կղզի էին թափանցել Ֆրանսիայից Նորվեգիայի և Դանիայի տարածքով: Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք ն դարձել նոր ժանրի հայտնվելուն: Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարում իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.
  2. Margaret Clunies Ross Old Icelandic Literature and Society. Cambridge: Cambridge University Press, 2009. — 352 pages. — ISBN 0-521-11025-4.
  3. Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М: АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
  4. Исландия (государство) Большая советская энциклопедия

Գրականություն

  • Стеблин-Каменский М. И. Древнеисландский язык — 2-е изд. — М։ Едиториал УРСС, 2002. — С 288. — ISBN 5-354-00039-4.
  • Стеблин-Каменский М. И. История скандинавских языков. — М.-Л., 1953.
  • Андрессон К. Современная исландская литература. 1918—1948. — М., 1957.
  • Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М։ АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
  • Стеблин-Каменский М. И. Древнескандинавская литература. — М., 1979.
  • Литературная энциклопедия в 11 тт. — М.։ 1929—1939.
  • Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л։ Наука, 1967. — С 183.

Հղումներ