«Օբյեկտիվիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Դիրքորոշման ձևանմուշներ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ]]

20:04, 22 Հուլիսի 2015-ի տարբերակ

Օբյեկտիվիզմ, աշխարհայացքային դիրքորոշում, որի հիմքում ընկած է ճանաչողության կողմնորոշումը դեպի սոցիալ-քաղաքական «չեզոքությունը», սոցիալ-քննադատական գնահատականներից, արժեքների և նպատակների մասին դատողություններից, աշխարհայացքային և բարոյական պրոբլեմներից, հատկապես կուսակցական հետևություններից ձեռնպահ մնալը։ Քարոզելով գիտելիքի օբյեկտիվություն, օբյեկտիվիզմը իրականում ոչ միայն սահմանափակում է գիտելիքը, այլև քողարկում սոցիալական և դասակարգային սուբյեկտիվիզմը։ Հասարակական գիտություններում օբյեկտիվիզմին բնորոշ է հրաժարումը դասակարգային վերլուծությունից։ Վլադիմիր Իլյայի Լենինն ընդգծել է, որ մարքսիստը օբյեկտիվիստից ավելի հետևողականորեն է կիրառում իր օբյեկտիվիզմը, բարձրանալով մինչև գիտական, օբյեկտիվ կուսակցականաթյունը։ Արդի բուրժուական փիլիսոփայության մեջ օբյեկտիվիզմը արտահայտվում է պատմական սուբյեկտների ակտիվ գործողությունները իրային–տեխնիկական գործոնների հետևանքներին, իսկ սոցիալական հակասությունները՝ տեխնիկական ռացիոնալացման թերություններին հանգեցնելու միտումով։ Օբյեկտիվիզմի նորագույն ձև է սցիենտիզմը։ Մերժելով օբյեկտիվիզմը, մարքսիզմը միաժամանակ բացահայտում է դրա ջատագովական սոցիալական ֆունկցիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։