«Ժան Տեր-Մերկերյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:ՀՀ ժողովրդական արտիստներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Մարսել քաղաքում ծնվածներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 54. | Տող 54. | ||
[[Կատեգորիա:Հայ ջութակահարներ]] |
[[Կատեգորիա:Հայ ջութակահարներ]] |
||
[[Կատեգորիա:ՀՀ ժողովրդական արտիստներ]] |
[[Կատեգորիա:ՀՀ ժողովրդական արտիստներ]] |
||
[[Կատեգորիա:Մարսել քաղաքում ծնվածներ]] |
14:40, 22 Հուլիսի 2015-ի տարբերակ
Ժան Երվանդի Տեր-Մերկերյան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jean Ter-Merguerian |
Ի ծնե անուն | ֆր.՝ Grégoire Jean Ter Merguerian[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1935 (88 տարեկան) Մարսել |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2015[1] (79 տարեկան) 12th arrondissement of Marseille, Մարսել[1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, ուսուցիչ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Գործունեություն | 1946-ից առայսօր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Conservatoire à rayonnement régional de Marseille?, Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Պարգևներ | |
Jean Ter-Merguerian Վիքիպահեստում |
Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, ծնվ.` 1935, հոկտեմբերի 5, Մարսել, Ֆրանսիա), ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ (1971)[2][3][4]։
Կենսագրություն
Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում: 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը` կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։
1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով: Ժանի ուսուցիչներն են լինում հայրը` Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ):
Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի: Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում:
1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։
Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները:
1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից` պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։
Մրցանակներ
- Սլավիկի և Օնդրժիչեկի անվան մրցույթ (1956, Պրահա, 2-րդ մրցանակ)
- Չայկովսկու անվան մրցույթ (1958, Մոսկվա, 1-ին կարգի դիպլոմ)
- Լոնգի և Տիբոյի անվան մրցույթ (1961, Փարիզ, 1-ին մրցանակ)
- Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթ (1963, Բրյուսել, 9-րդ մրցանակ)
- Հայաստանի պետական մրցանակ (1977)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Fichier des personnes décédées
- ↑ interview with Jean Ter-Merguerian, Asparez, 17 April 2013.
- ↑ AVproduction, Jean Ter-Merguerian, violinist - photo gallery
- ↑ Armenian Celebrities: Jean Ter-Merguerian, violinist
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Ապրող անձինք
- 1935 ծնունդներ
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 2015 մահեր
- Մարսել քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ ջութակահարներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Մարսել քաղաքում ծնվածներ