«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Խմբագրվում է|Tatev Mkrtchjan}}
'''Մեսրոպ Թաղիադյան''' ([[հունվարի 3]], [[1803]] - [[1858]]), գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Մեսրոպ Թաղիադյանը հիմնականում ապրել և գործել է [[Հնդկաստան]]ում։ Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։
'''Մեսրոպ Թաղիադյան''' ([[հունվարի 3]], [[1803]] - [[1858]]), գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Մեսրոպ Թաղիադյանը հիմնականում ապրել և գործել է [[Հնդկաստան]]ում։ Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։
{{Քաղվածք|Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։|Մեսրոպ Թաղիադյան}}
{{Քաղվածք|Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։|Մեսրոպ Թաղիադյան}}

19:58, 19 Հուլիսի 2015-ի տարբերակ

Մեսրոպ Թաղիադյան (հունվարի 3, 1803 - 1858), գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Մեսրոպ Թաղիադյանը հիմնականում ապրել և գործել է Հնդկաստանում։ Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։

Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։
- Մեսրոպ Թաղիադյան

Կենսագրություն

Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803թ-ի հունվարի 3-ին: Նա իր սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ` ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջնանքների, գանահարության: Մեծ դվվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը, դիպվածաբար հանդիպելով Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության և լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, բոցավառվում է այդ հեռավոր և հեքիաթային թվացող աշխարհը տեսնելու տենչանքով ու որոշում է մեկնել այնտեղ: 1823 թ-ի գարնանը նա Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո նա հասնում է Կալկաթա: Կարճ ժամանակից հետո այստեղից սկսվում է նրա թափառումները դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց,այնտեղից Էջմիածին-Երևան` սարդարների լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու: Այդ կարոտը ու հայրենի լուսավորության գործում աշխատելու ցանկությունը նա արտահայտել է դեռևս 1828 թ. նոյեմբերին` երևանցիներին ուղղված հայտնի նամակում: Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինլեուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերրջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական - հրապարակախոսական - մանկավարժական գործունեությունը:

Թաղիադյանի հասարակական գործունեությունը

Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ: Այդ կրթական հիմնարկը և ինքնազարկացման անխոնջ աշխատանքները մեծապես ընդլայնում են նրա մտավոր հորիզոնը և հնարավորություն ստեղծում 40-ական թվականների շեմքին շարադրելու և հրատարակելու մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում` նաև երրորդը: 1845թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին` հասարակական, գրական, կուլտուրական-կրթական,տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները: Հայ ժողովրդի դարավոր բախտորոշման խնդրում վճռական նշանակություն տա;ով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը գերազանցապես կենտրոնացնում է գաղութահայ մանուկների ու պատանեկության կրթական գործի շուրջը` որպես ուսուցիչ աշխատելով զանազան վայրերում գործող դպրոցներում` սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի բանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում:

Թաղիադյանի աշխարհայացքը

Թաղիադյանի աշխարհայացքը ամբողջական, միաձույլ չէ: Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը: Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ կուլտուրայի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ:

Տպագրված գործերից

  • 1846 - «Վէպ Վարդգիսի տեառն տուհաց» , Կալկաթա, 168 էջ,
  • 1847 - «Վէպ Վարսենկան սկայուհւոյ Աղուանից», Կալկաթա, 177 էջ։