«Փայլատակում (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 55. Տող 55.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

{{Արտաքին հղումներ}}

20:07, 18 Հուլիսի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայլատակում (այլ կիրառումներ)
Փայլատակում
անգլ.՝ The Shining
Պատկեր:Փայլատակում.jpg
«Փայլատակում» վեպի առաջին հրատակության շապիկը
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական սարսափ, գոթական գրականություն, թրիլեր և սարսափ
Թեմաշիզոֆրենիա և բռնություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեք Թորենս, Դենի Թորենս և Wendy Torrance?
Ստեղծման տարեթիվ1977
Նկարագրում էOverlook Hotel?, 6 և 5
Էջեր681, 659 և 652
ՆախորդՎիճակ
ՀաջորդԲժիշկ Քուն և Դիմակայություն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվհունվարի 28, 1977
 The Shining (novel) Վիքիպահեստում

Փայլատակումը (անգլ.՝ The Shining) սարսափ ժանրի վեպ է, որի հեղինակն է ամերիկացի գրող, «Սարսափի Արքա» Սթիվեն Քինգը։ Գիրքը լույ է տեսել 1977 թվականին, որը Քինգի թվով 3-րդ հաստ կազմով բեսթսելլերն է և գիրքը հեղինակին վերում է մեծ հաջողություն, համարելովելով սարսափի լավագույն գրողը։ Գրքի հերոսները ստեղծվել են սեփական կյանքի փարձի վրա, The Stanley Hotel հյուրանոց այցելեուց և հարբեցողությունից բուժվելուց հետո։ Գիրքն ունի շարունակություն՝ Բժիշկ Քունը, որը լույս է տեսել 2013 թվականին։

Գրքի կենտրոնում Ջեք Թորենսի կյանքն է, ով գրող է և արդեն բուժվող հարբեցող։ Նա սեղոնային աշխատանքի է անցնում պատմական «Սթենլի» հյուրանոցում, որպես պահակ։ Իր ընտանիքը միաուն է աշխատանքին։ Փաքր որդին Դեննին, ով ունի «փայլատակում» կոչվող պայծառատեսային կարողություն, որը նրան թույլ է տալիս, իմանալ հյուրանոցի սարսափելի անցյալը։ Շուտով հուժկու ձյունե փոթորիկը ծածկում է հյուրանոց տանո բոլոր ճանապարհները և ոչ մի տրանսպորտային միջոց չի կարողանում գնալ այնտեղ։ Հյուրանողի գերբնական ուժերը վատ են անդրադարնում Ջեքի վրա և իր կինն ու երեխան մնում են մեծ վտանգի տակ։

1980 թվականին նկարահանվել է [[Փայլատակում (ֆիլմ)|գրքի էկրանավորումը, որի ռեժիսորն է Սթենլի Կուբրիկը, իսկ սցենարի հեղինակը՝ Դիանա Ջոնսոնը։ Այն համարվում է բոլոր ժամանակների ամենալավ ֆիլմերից մեկը։[1][2] Ինքը՝ Քինգը հիասթափված էր ֆիլմից, քանի որ ըստ նրա, բաց էր թաղնված մի քանի կարևոր թեմաներ։ Ավելի ուշ՝ 1997-ին նկարահանվեց գրքի հեռուստատեսային մինի-սերիալ տարբերակը,[3] որտեղ Քինգը ինքն էր գրել սցենարը, սակայն քննադատներն ասացին, որ պայմանագրի պատճառով չի կարող անցնի Կուբրիկի տարբերակից։[4]

Սյուժե

Փայլատակում գրքի գործողությունները տեղի են ունենում հորինված «Overlook» հյուրանոցում, որը գտնվում է Կոլորադոյի ժայռոտ սարերի վրա։ Գրքի պատմությունը իր մեջ ներառում է՝ ինչպես նախաբանում նշվեց, հյուրանոցի մի քանի այցելուների առեղծվածային մահը և նախորդ ձմեռային պահակ՝ Դելբերտ Գրեյդիի հոգեկան շեղումերը, որի պատճառով վա սպանում է իր ընտանիքի բոլոր անդամներին և վերջում էլ՝ իրեն։

Պատմության կենտրոնում Ջեք Թորենսն է, իր կինը՝ Վենդին և հինգ ամյա որդին՝ Դեննին, ովքեր միանում են նրան, երբ նա ընդունվում է որպես հյուրանոցի ձմեռային պահակ։ Ջեքը նկարագրվում է որպես գրող և արդեն բուժվող հարբեցող՝ զայրանալու հատկությամբ, որի պատճառով նա ազատվել է ուսուցքի աշխատանքից և միամիտ կոտրել է Դեննիի ձեռքը։[5] Ջեքը կարծում է, որ հյուրանոցի աշխատանքը հնարավուրություն կտա կրկին միանալ ընտանիքի հետ և աշխատել իր պիեսի սցենարի վրա։ Դեննին ունի տելեպատիկ կարողություն, որը կոչվում է «փայլատակում», դրա շնորհիվ նա կարողանում է ամեն ինչ իմանալ ավելի շուտ։ Քիկ Հելորենը, իմանալով Դեննիի կարողության մասին, բացատրում է նրան, թե դա ինչ է՝ տալով Դեննիին և Հելորենին հատուկ կապ։[6]

Մինչ Թարենսների գալը «Overlook» հյուրանոց, Դեննիի աչքի առաջ են գալիս ուրվականներ և զարհուրելի տեսիլքներ։ Սակայն Դեննին փակ երեխա է և չի պատմում ծնողներին իր տեիլքների մասին, քանի որ կարծում է, որ այդ աշխատանքը կարևոր է իր հոր և ընտանիքի ապագայի համար։ Վենդիի կարծիքով Ջեքը այտեղ ավելի երջանիկ կլինի, վերջացնելով իր պիեսն այտեղ, սակայն ըստ Դեննիի, նրանք երջանիկ կլինեն, եթե մնան։ Սակայն Դեննին շուտով հասկանում է, որ իր ներկայությունը հյուրանոցում գերբնական ուժերը ավելի են սաստկանում, վերածելով անցյալի սարսափելի իրադարձությունների արձագանք։

Գերբնական ուժերը չեն կարողանում տիրել Դեննին, ուստի դրանք տեղ են գտնում Ջեքի հոգում՝ առաջացնելով նրա մեջ գրելու մշտական ցանկություն։ Հյուրանոցի ուրվականները սկսում են լիովին տիրել Ջեքին՝ դարձնելով նրան ավելի անկայուն։ Մի օր, Վենդիի հետ վեճից հետո, Ջեքը գնում է հյուրանոցի ռեստորան, որտեղ հանդիպում բարվենի ուրվականին լլոյդ անունով։ Երբ նա հարբում է, հյուրանոցը ստիպում է նրան սպանել կնոջն ու որդուն։ Նա սկզբում խույս է տալիս, սակայն հյուրանոցի ազդեցությունը գնալով ուժեղանում է և Ջեքն այլեևս չի կարողանում դիմադրել։ Նա վերածվումէ հրեշի, ով չի կարողանում ղեկավարել իրեն և պահել իր մութ կողմը։[7][8] Սակայն Վենդին ու Ջեքը փակում են նրան պահեստում, սակայն Ջեքին բաց է թաղնում Դելբերտ Գրեյդի ուրվականը, մի պայմանով, նա իր մոտ բերի Դեննիին և սպանի Վենդիին։ Նա հարձակվում է Վենդիի վրա մի կացինով։ Վենդին փախչում է նախագահական համար և փակվում լոգարանում։ Ջեքը փորձում է կոտրել դուռը կացնող, սակայն Վենդին կտրում է նրա ձեռքը ածելիով, որպեսզի դանդաղեցնի նրան։

Մինչ այդ Դիկ Հելորայնը էքստրասենսոր «զանգ» է ստանում Դեննիից, այս արսափելի իրադարձությունների մասին, երբ նա աշխատում էր «Ֆլորիդա»յի ձմեռային հանգստավայրերից մեկում։ Հելորայնը վերադառնում է «Overlook», որտեղ նա ենթարկվում է կենդանացած թփերի և ծանր վիրավորված Ջեքի հարձակումներին։ Երբ Ջեքը գտնում է Դեննին, նա կարողանում է ղեկավարել իրեն և ասում է Դենիին, որ սիրումէ իրեն, և, որ նա պետք է փախնի այստեղից։ Շուտով ուրվականները կրկին կսում են տիրել Ջեքին և նա կացնով այնպես է հարվածում իր դեմքին, որ Դեննին այլեևս չւի կարողանում ճանաչել նրան և ասում է, որ անկայուն վառարանատունը շուտով կպայթի։ Ջեքը միանգամից իջնում է, որպեսզի իջեցնի ճնշումը, երբ Դեննին, Վենդին և Հելորայնը փախչում են։ Ջեքը շատ է ուշանում և ողջ հյուրանոցը պայթում է։ Վերցնելով հյուրանոցի վերջին հնարավորությունը, Հելորայնը տանում է Վենդիին և Ջեքին ապահով տեղ։

Գրքի վերջաբանը գրվում է հաջարդ ամռանը։ Հելորայնը աշխաըանքի է անցնում Մենի հանգստավայրերից մեկում որպես խոհարար, հանգստացնում է Դեննիին իր հոր կորստից։

Մտահաղացում

«Carrie»-ից և «Salem's Lot»-ի գրելուց հետո, որոնս երկուսի գործողությունները տռեղի ե ունենում Գինքի փոքր ծննդավայրում՝ Մեն նահանգում, դրա համար նա որոշում է փախել տեղանքը հաջորդ գրքի համար։ «Ես ուզում եմ մեկ տարի անցկացնել Մենից հեռու, ուստի իմ նոր գրքի տեղանքւ կլինի ուրիշ»։ Քինգը բացում է ԱՄՆի ատլասը խոհանոցի սեղանին և ընտրում է մի վայր ,որը գտնվում է Կոլորադոյում։

1974 թվականի հոտեմբերի 30-ին,[9] Քինգը և իր կինը՝ Տաբիթա Գինքը գնում են «Սթենլի» հյուրանոց, երը գտնվում է Էստես Այգուց կողքին, Կալարադո նահանգում։ Քինգը և իր կինը այդ գիշերվա միակ հյուրերն էին։ «Երբ մենք ժամանեցինք, նրանց պատրաստվում էին փակել հյուրանողը և մենք եղանք նրանց միակ հաճախորդները, այդ բոլոր նեղ ու երկար միջանցներում ․․․»։ Նրանք գրանցվեցին 217 համարի սենյակում, որը անվանվում էր հոգիներով լեցուն։ Դա հենց գրքի այն սենյակն է։ Տասը տարի շարունակ Քինգը կարդում էր Ռեյ Բրեդբերիի «The Veldt» ստեծագործությունը, որից ոգեշնչված, միշտ ուզում էր գրել մի մարդու մասին, ում երազանքներն իրականություն են դառնում։ 1972 թվականին, Քինգը որոշում է գրել մի էքստրասենսոր կարողություններ ունեղով փաքրիկ տղայի մասին պատմություն, սակայն այն երբք իրականություն չի դառնում և նա թաղնում է գիրքը։ «Սթենլի» հյուրանոցի հենց առաջին գիշերվա ընթացքում, նա կրկին հիշում է այդ պատմությունը։[10]

Քինգը և Տաբիթան այդ երեկո ընթրում են մեծ ռետորանում, որը լիովին դատարկ էր։ Նրանց մի ճաշատեսակ առաջարկեցին ընթրիքի համար, որը միակն էր, որ մնացել էր հյուրանոցում։ Սենյակում հնչում էր ձայնագրված օրկեստրի երաժշտությունը։ «Բացի մեր սեղանից, բոլոր աթոռների դրված էին սեղանների վրա, ուստի այդ երաժշտությունը արձագանքում էր դահլիճի ներքևում, ր ինձ թվաց, որ Աստված է ինձ տարել այտեղ լսելու դա և տեսնելու այդ բաները։ Եվ այդ պահին ես գնացի քնելու և իմ մտքում կար արդեն մի ամբողջ գիրք»։[11]

Ընթրիքից հետո, Տոբիթան արաում է մտնել, սակայն Սթիվենը զբոսնում էր դատարկ հյուրանոցի շուրջը։ Նա կանգնել էր բարի մոտ, ում հյուրասիրում էր բարմենը՝ Գրեյդի անունով։[9]

«Այդ գիշեր ես մտածում էի իմ երեք տարեկանարդու մասին, ով վազվզում է միջանցքներով և պտտվելիս մեծ բացում է աչքերը և ճչում։ Նրան հետեևում էր հրշեջ խողովակը։ Ես արթնացա մեծ թափով, այպես, որ համարյա ընկնում էր անկողնուց։ Ես վեր կացա, վառեցի ծխախոտը, նստեցի աթոռին, նայելով ժայռոտ սարերին, և երբ ծխախոտը վերջացավ, իմ մտքում արդեն կային գրքի «աոսկորները» որոնք ամուր կանգնած էին»։

«Փայլատակում» ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել Շիրլի Ջեքսոնի «Բլրի հեգիներով տունը», Էդգար Ալան Պոյի «Կարմիր մահի դիմակը» և Ռոբերթ Մարասկոյի «Մատաղը»։ Պատմությունը նաև համեմատվել է Գի դը Մոպասանի «Բնակավայրը»։

Կարծիքներ

«Փայլատակումը» Goodreads-ը 5 միավորից գնահատել է 4,09,[12] իսկ Amazon.com-ը 5-ից 4,7։[13]

«Մինչ Խաղը»

Իրականում գիրքը ունեցել է նախաբան՝ «Մինչ Խաղը», որտեղ նկարագրվում էին հյուրանոցի նախկին սարսափելի դեպքերը։[14][15]


Շարունակություն

2009 թվականի նոյեմբերի 19-ին, «Քենոն» թատրոնի (Տորոնտո) կարդալու ժամանակ, Քինգը պատմեց «Փայլատակման» հնարավոր շարունակության մասին։ Շարունակության միտքը հղացավ, երբ Սթիվենը, ինքն իր մեջ հարց առաջացավ «Ի՞նչ եղավ Դեննիի հետ»։[16] Իրադարձության կենտրանում է Դեննի Թորենսը, ով 40 տարեկան է և ապրում է Նյու Հեմպշիրում, որտեղ նա աշխատում է մի հանգրվանում և օգնում իր գերբնական կարողություններով չբուժվող հիվանդներին՝ հեշտությամբ լքելու այդ աշխարհը։[17] Ավելի ուշ, Քինգը իր վեբկայքում ավելացնում է մի հարցում, որտեղ նա հարցնում է, թե որ գրքի շարունակությունը գրել, Բժիշկ Քուն, թե՞ հաջորդ «Մութ ամրոցը»։

Քվեարկությունը ավարտվեց 2009-ի դեկտեմբերի 31-ին, որի հաղթող դարձավ Բժիջկ Քունը 5,861 ձայնով, այն ժամանակ, երբ «Մութ Ամրոցը» հավաքել էր 5,812 ձայն։ 2011 թվականին, Քինգը հաստատում է, որ «Բժիշկ Քունը»-ի վրա կատարվում են աշխատանքներ։

«Բժիշկ Քունը» լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։

Ծանոթագրություններ

  1. Columbia Electronic Encyclopedia, 6th Edition. September 2013. էջ 1. ISBN 9780787650155.
  2. Thomson, David (2013-03-25). «The Days and Nights at the Overlook». New Republic. 244 (4): 56–58. {{cite journal}}: |access-date= requires |url= (օգնություն)
  3. Smith, Greg (Summer 2002). «The Literary Equivalent of a Big Mac and Fries?: Academics, Moralists, and the Stephen King Phenomenon». Midwest Quarterly. 43 (4): 329–345. {{cite journal}}: |access-date= requires |url= (օգնություն)
  4. Walls, Jeannette (August 1996). «Redrum, he wrote». Esquire. 126 (2): 22. {{cite journal}}: |access-date= requires |url= (օգնություն)
  5. Bruhm, Steven (January 1996). . «On Stephen King's Phallus; Or the Postmodern Gothic». Narrative. 4 (1): 55–73. Վերցված է 2013-02-26-ին. {{cite journal}}: Check |url= value (օգնություն)
  6. Hohne, Karen A. (Fall 1994). «The Power of Spoken Word in the Works of Stephen King». Journal of Popular Culture. 28 (2): 93–103. doi:10.1111/j.0022-3840.1994.2802_93.x. {{cite journal}}: |access-date= requires |url= (օգնություն)
  7. Martin Alegre, Sara (June 2001). «Nightmares of Childhood: The Child and the Monster in Four Novels by Stephen King». Atlantis. 23 (1): 105–114. {{cite journal}}: |access-date= requires |url= (օգնություն)
  8. Holland-Toll, Linda J. (Fall 1999). «Bakhtin's Carnival Reversed:King's The Shining as Dark Carnival». Journal of Popular Culture. 33 (2): 131–146. doi:10.1111/j.0022-3840.1999.3302_131.x. {{cite journal}}: |access-date= requires |url= (օգնություն)
  9. 9,0 9,1 "Stephen King Country" Beahm, George Running Press 1999
  10. "Stephen King: The Art of Darkness" Winter, Douglas E. Plume 1984
  11. Vvdailypress.com(չաշխատող հղում)
  12. http://www.goodreads.com/book/show/11588.The_Shining
  13. http://www.amazon.com/The-Shining-Stephen-King/dp/0307743659
  14. «Before the Play». StephenKing.com. Վերցված է 2011-09-20-ին.
  15. «Stephen King Rare Works». Horrorking.com. Վերցված է 2011-09-20-ին.
  16. Breznican, Anthony (2013-01-18). «Stephen King on His Shining Sequel». Entertainment Weekly (1242): 56–57. {{cite journal}}: |access-date= requires |url= (օգնություն)
  17. «Stephen King planning possible sequel to The Shining».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայլատակում (վեպ)» հոդվածին։