«Զարուհի Դոլուխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: |03| → |3| (2), |04| → |4| oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: →
Տող 30. Տող 30.

== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
[[1933]] թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, [[1957]] թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ [[1941]] թվականին ընդունվել է [[Երևան]]ի Ալեքսանդր Սպենդարյանի անվան [[Օպերայի և բալետի թատրոն (Երևան)|օպերայի և բալետի թատրոն]], հանդես եկել Օլգայի ([[Չայկովսկի Պյոտոր Իլյիչ|Չայկովսկու]] «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։

[[1944]] թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական [[ռադիո]]յի և [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]], [[1959]] թվականից՝ Մոսկվայի [[ֆիլհարմոնիա]]յի մենակատարուհի։ [[1949]]թվականին [[Բուդապեշտ]]ում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ [[տեմբր]]ով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։

16:18, 16 Հուլիսի 2015-ի տարբերակ

Զարուհի Դոլուխանյան
Պատկեր:Dolukhanyan.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունռուս.՝ Заруи Агасьевна Макарян
Ծնվել է1918 մարտի 15
Մոսկվա
Մոսկվա, Ռուսաստան[1][2]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 4, 2007(2007-12-04) (տարիքը 89)
Մոսկվա
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերկոլորատուրային մեցցո-սոպրանո
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո[1][2]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Մոսկվայի ֆիլհարմոնիա[1] և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԼեյբլՄելոդիա
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա[1]
ԱնդամակցությունՌուսաստանի թատերական գործիչների միություն
ԱմուսինԱլեքսանդր Դոլուխանյան և Իգոր Յադրով
Պարգևներ

Զարուհի Աղասի Դոլուխանյան (ռուս.՝ За́ра Алекса́ндровна Долуха́нова 1918, մարտի 15, Մոսկվա - 2007, դեկտեմբերի 4, Մոսկվա), խորհրդային օպերային երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), վոկալ կատարողական արվեստի վարպետ, ՀԽՍՀ /1955/, ՌՍՖՍՀ /1956/, ԽՍՀՄ /1990/ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակի դափնեկիր /1966թ./, պրոֆեսոր։

Կենսագրություն

1933 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957 թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։

1944 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ 1949թվականին Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։

Դոլուխանյանը կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի Զ․ Ա․ Դոլուխանովա «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն-Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները)։ Դոլուխանյանի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ կոմպոզիտորները (Կոմիտաս, Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, Արամ Խաչատրյան, Ա․ Հարությունյան, Վ․ Կոտոյան, Մ․ Թարիվերդին) և հայկական ժողովրդական երգերը։ Համերգներ է ավել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, ԳԴՀ-ում, Լեհաստանում և այլուր։ Դոլուխանյանն արժանացել է ԽՍՀՄ պետական (1951 թվական), լենինյան (1966 թվական) մրցանակների։

Պատկեր:Могила народной артистки СССР Зары Долухановой.JPG
Զարուհի Դոլուխանյանի գերազմանը, Մոսկվայի հայկական գերեզմանոց

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 353.
  3. https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html