«Սևիլյա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 343. Տող 343.
1990-ական թվականներին Սևիլյայի մշտական բնակչության թիվը մոտավոր կազմել է 700 000 բնակիչ, ամենաշատը կազմել է 1995 թվականին 719 588 բնակչությամբ:
1990-ական թվականներին Սևիլյայի մշտական բնակչության թիվը մոտավոր կազմել է 700 000 բնակիչ, ամենաշատը կազմել է 1995 թվականին 719 588 բնակչությամբ:


{{Սևիլյաի բնակչության աճն տարիների նթացքում}}


Սևիլյայի ժողովրդագրական բուրգը ցույց է տալիս, որ տղամարդկանց և կանաց միջև անհավասարակշռությունը մեծ է հատկապես միչև 40 տարեկանների շրջանում: Մինչև 40 տարեկան բնակչության թիվը (51.34 %) մեծ է 40-ից բարձր բնակչության թվից (48.66 %): 20-40 տարեկան բնակչության թիվը կազմում է ընդհանուր բնակչության 31,30 %-ը: 2014 թվականի դրությամբ 60 և ավելի տարեկան բնակչության թիվը կազմում է մոտ 20%, իսկ միչև 20 տարեկաններինը` 20.02 %: Սա ցույց է տալիս, որ բնակչությունը ունի ծերացման միտում:
Սևիլյայի ժողովրդագրական բուրգը ցույց է տալիս, որ տղամարդկանց և կանաց միջև անհավասարակշռությունը մեծ է հատկապես միչև 40 տարեկանների շրջանում: Մինչև 40 տարեկան բնակչության թիվը (51.34 %) մեծ է 40-ից բարձր բնակչության թվից (48.66 %): 20-40 տարեկան բնակչության թիվը կազմում է ընդհանուր բնակչության 31,30 %-ը: 2014 թվականի դրությամբ 60 և ավելի տարեկան բնակչության թիվը կազմում է մոտ 20%, իսկ միչև 20 տարեկաններինը` 20.02 %: Սա ցույց է տալիս, որ բնակչությունը ունի ծերացման միտում:
Տող 348. Տող 349.
Սևիլյայում բնակվում է 38 314 օտարերկրացի 2011 թվականի դրությամբ, ինչը բնակչության 5 45%-է: Դրանց մեջ ամենաշատը լատինոամերիկացիներն են և [[Աֆրիկա]]յից գաղթածները:
Սևիլյայում բնակվում է 38 314 օտարերկրացի 2011 թվականի դրությամբ, ինչը բնակչության 5 45%-է: Դրանց մեջ ամենաշատը լատինոամերիկացիներն են և [[Աֆրիկա]]յից գաղթածները:
{{Սևիլյայում բնակվող օտարերկրացիների թվաքանակները ըստ երկրների}}
{|class="wikitable"
|-
|+'''Սևիլյայում բնակվող օտարերկրացիների թվաքանակները ըստ երկրի (2011)'''<ref>{{cite web
|url= http://www.ine.es/jaxi/tabla.do
|title= Población por sexo, municipios y nacionalidad (principales nacionalidades). (2011) Sevilla
|autor= ine.es
|date= 1 մարտ 2011
}}</ref>
|'''Աշխարհամաս'''||'''Ազգություն'''||ընդամենը
|-
|[[Աֆրիկա]]||Ալժիր (372), '''Մարոկկո''' ('''4228'''), Նիգերիա (1082), Սենեգալ (630) ||7150
|-
|[[Ամերիկա]]||Արգենտինա (706), '''Բոլիվիա''' ('''3575'''), Բրազիլիա (995), Կոլումբիա (2488), Կուբա (423), Չիլի (246), Էկվադոր (2.335), Պարագվայ (1489), Պերու (1843), Դոմինիկյան հանրապետություն (444), Ուրուգվայ (101), Վենեսուելա (617) ||16&nbsp;931
|-
|[[Ասիա]]||'''Չինաստան''' ('''2629'''), Պակիստան (76)||3401
|-
|[[Եվրոպա]] ||Գերմանիա (759), Բուլղարիա (205), Ֆրանսիա (1191), Իտալիա (1327), Լեհաստան (245), Պորտուգալիա (792), Բեծ Բրիտանիա (741), '''Ռումինիա''' ('''2155'''), Ռուսաստան (1016) Ուկրաինա (762)||10&nbsp;798
|-
|[[Օվկիանիա]]||-||34
|-
|'''Ընդամենը'''||-||'''38&nbsp;314'''
|-
|}


==Մշակույթ==
==Մշակույթ==

13:45, 11 Հուլիսի 2015-ի տարբերակ

Այս էջը ներկայացված է գնահատման

Այս հոդվածը ներկայացված է գնահատման։ Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։
Քաղաք
Սևիլյա
Sevilla
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկիրԻսպանիա
Ինքնավար համայնքԱնդալուզիա
ՄարզՍևիլյա (մարզ)
Գլխավոր կոնսուլԽուան Իգնասիո Զոյդո Ալվարես
Մակերես140 կմ²
ԲԾՄ12 մետր
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն704,198 մարդ (2010)
Խտություն5002.93 մարդ/կմ²
Ազգային կազմԻսպանացիներ
Կրոնական կազմՀռոմի կաթոլիկ եկեղեցի
ՏեղաբնականունԻսպանացի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+34 91
Փոստային դասիչ41001-41080
Ավտոմոբիլային կոդSE
Պաշտոնական կայքsevilla.org
Սևիլյա (Իսպանիա)##
Սևիլյա (Իսպանիա)

Սևիլյա (իսպ.՝ Sevilla [seˈβiʎa]), քաղաք Իսպանիայի հարավում։ Սևիլյան Անդալուզիայի մայրաքաղաքն է, ինչպես նաև համարվում է ինքնավար համայնքի խոշորագույն քաղաքը։ Այն գտնվում է Գվադալկիվիր գետի վրա։ Քաղաքի բնակիչներին կոչում են սևիլյանոս (օրիգինալ լեզվով sevillanas) կամ հիսպելիանսես, քանի որ Հռոմեացիները քաղաքը կոչել են Հիսպալիս։ Սևիլյայի բնակչությունը 2011-ի տվյալներով 703.000, իսկ մետրոպոլիտենային տարածքի բնակչությունը հասնում է 1,5 միլիոնի, դարձնելով քաղաքը բնակչությամբ 4-րդ քաղաքը Իսպանիայում և 30-րդը Եվրոպական Միությունում։ Սևիլյայում է գտվում ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչված համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ՝ Ալկազարի պալատական համալիրը, Տաճարը և Ինդիասի գլխավոր արխիվը։ Սևիլյան գտնվում է Ատլանտյան օվկիանոսից 80 կմ հեռավորության վրա, և այն Իսպանիայում միակ գետային նավահանգիստ ունեցող քաղաքն է։

Սևիլյան հիմնվել է Հռոմեական Հիսպալիս քաղաքի տեղում և 712 թվականի արաբական նվաճումներից հետո հայտնի եղել որպես Իշբիլիա[1] (Արաբերեն։إشبيلية)։ Մուսուլմանական տիրապետության տակ Սևիլյան պատկանում էր Կորդովայի խալիֆայությանը, անկախությունից հետո մտավ Սևիլյայի Թայֆայի մեջ, հետագայում այստեղ իշխեցին Ալմորավիդները, վերջապես Սևիլյան ազատագրվեց Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ III-ի կողմից 1248 թվականին։[2] Ամերկայի հայտնաբերումից հետո Սևիլյան դարձավ Իսպանիայի կայսրության տնտեսական կենտրոններից մեկը, նրա նավահանգիստը միջօվկիանոսային առևտրային հիմնական կենտրոնն էր, որը բերեց Իսպանիային ավելի մեծ ուժ և Իսպանիայի ոսկե դարաշրջանի զարգացման հիմնական նախադրյալներից էր։ 1519 թվականին Ֆերնան Մագելանը Սևիլյայից սկսեց իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Բարոկոյի ժամանակաշրջանում քաղաքը սկսեց ծաղկել և զարգանալ, սակայն աճը դանդաղեց հետագայում, երբ երկրի հիմնական նավահանգիստը դարձավ Կադիսի նավահանգիստը։

20-րդ դարում Սևիլյան ականատես եղավ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի արհավիրքներին։ Նաև անցկացվեցին մշակույթային միջոցառումներ այդ թվում Իբերո-Ամերիկյան ցուցահանդես 1929-ը և Էքսպո 92-ը։ Նույն դարում Սևիլյան ընտրվեց Անդալուզիայի մայրաքաղաք։

Անվանում

Ծագում

Սպալը Սևիլյայի ամենահին անվանումներից է։ Այն գալիս է Փյունիկիացիների կողմից Տարտեսոսի գաղութականացման ժամանակներից, որը գտնվում էր Իբերիայի հարավ-արևմուտքում։ Ըստ Մանուել Պելիցեր Կատալոնացու այն Փյունիկերեն նշանակում էր ցածր երկիր ։[3][4] Հռոմեական ժամանակաշրջանում քաղաքը անվանեցին Հիսպալիս։ Մուսուլմանների նվաճումից հետո քաղաքը անվանեցին Իշբիլիա (Արաբերեն أشبيليّة)։ Այնուհետև քրիստոնեական թագավորության կողմից քաղաքը ստացավ իր ներկայիս անվանումը։

Կարգախոս

"NO8DO"-ն Սևիլյայի պաշտոնական կարգախոսն է։ Այն իսպաներեն "No me ha dejado" արտահայտության ռեբուսն է, նշանակում է "Սևիլյան չի լքել ինձ", մեջտեղի ութ թիվը նշանակում է madeja, որը պատրաստվում է հիմնականում բրդի կտորից։ Ավանդույթը ասում է, որ այս կարգախոսը տրվել է Ալֆոնսո X թագավորի կողմից, ով ապրել է քաղաքում իր Ալկազար դղյակում և պաշտպանել է քաղաքի բնակչությանը իր որդուց՝ Սանչո IV-ից, ով փորձում էր գահընկեց անել իր հորը։ Իրականում կարգախոսը ունի լատինական ծագում ինչը լատիներեն կարելի է թարգմանել հանուն Աստծու, սակայն ազգաբնակչությունը այնքան էր հավատում այժմյան ռեբուսին, որ լատիներեն տարբերակը անցել է երկրորդ պլան։[5]

Պատմություն

Սևիլյան ունի մոտ 2.200 տարվա պատմություն։ Տարբեր քաղաքակրթությունների միաձուլումը քաղաքին տվել են յուրահատուկ տեսք և քաղաքը դարձրել տարածաշրջանի պատմական և մշակութային կենտրոն։

Վաղ ժամանակներ

Ըստ դիցաբանության քաղաքը հիմնել է Հերկուլեսը, ով նաև Փյունիկյան աստված Մելքարտի հետ է նույնացվում։ Ըստ ավանդույթի նա անցել է Ջիբրալթարի նեղուցը և հիմնադրել է առևտրային բնակավայրեր, այդ թվում Կադիսի և Սևիլյայի տարածքում։[6]

Հայացք դեպի Ժիրալդա Patio de Banderas-ից (դրոշների հրապարակից), պատմական հրապարակ, որը ունի Հռոմեական, Մուրրական և Կաստիլյան մնացուկներ

Քաղաքը հիշվում է Հռոմեական ժամանակներից որպես Հիսպալիս։ Կարևոր հնագիտական նմուշներ դեռևս պահպանվում են քաղաքի արվարձաններում։

Հռոմեական մշակույթի նմուշներից են Մարմոլես փողոցի տաճարը, Լա Ալամեդա սյուները, ստորգետնյա կոյուղին և այլն։ Քաղաքի պարիսպները կառուցվել են Հուլիոս Կեսարի օրոք, բայց նրանք վերականգնվել են Մավրերի ժամանակ։[7]

Մնալով հռոմեական տիրապետության տակ, քաղաքը հետագայում զավթել են Վանդալները և Վիստգոթերը հինգերորդ և վեցերորդ դարերում։

Մավրական ժամանակաշրջան

712 թվականին Սևիլյան զավթեցին Մավրերը, մուսուլմաններ, որոնք ներխուժել էին հյուսիսային Աֆրիկայից արաբական նվաճումների ժամանակ։ Սևիլյան դարձավ Ումայադ խալիֆաթի մայրաքաղաք։

Մավրերի մշակույթային ժառանգությունը մինչև այժմ մնում է քաղաքում, պահպանվել են նաև շատ սովորույթներ։ Մավրական ճարտարապետության շատ շինություններ կառուցվել են իսլամական Մուդեխար ոճին։ Մավրական յուրահատուկ շինություններից են Patio del YesoԱլկազարում, քաղաքի պարիսպները, Ժիրալդայի հիմնական հատվածը, Սևիլյայի տաճարի զանգակատունը։[8]

Կաստիլյան ժամանակաշրջան

1247-ին, Կաստիլիայի և Լեոնի քրիստոնյա թագավոր Ֆերդինանդ III-ը սկսեց Անդալուզիայի արշավանքը։ Ժաենի և Կորդոբայի գրավումից հետո նա զավթեց քաղաքի մոտակա գյուղերը և պաշարեց Սևիլյան մոտ 15 ամիս։ Վճռական գործողությունները սկսվեցին 1248-ի մայիսին, երբ Ռամոն Բոնիֆազը Գուդալքիվր գետի հոսանքով հասավ Տիրանա կամուրջ և ներխուժեց քաղաք։ Քաղաքը հանձնվեց 1248-ի նոյեմբերի 23-ին[9]։

Քաղաքի զարգացումը շարունակվեց նաև Կաստիլիայի գրավումից հետո։ Կառուցվեցին շատ հասարակական շինություններ, այդ թվում եկեղեցիներ, որոնցից շատերը կառուցվել են Մուդեխար ոճով, 15-րդ դարում կառուցվեց նաև Սևիլյայի տաճարը գոթական ոճով[10]։ Մավրերի պալատը դարձավ Կաստիլիայի թագավորական նստավայր և Պեդրո I-ի օրոք այն տեղափոխվեց դեպի Ալկազար (վերին հարկերը դեռևս օգտագործվում են որպես Իսպանիայի թագավորական ընտանիքի նստավայր։

Սևիլյայի Ալկազարի օրիորդների բակը

1391-ին Արքեպիսկոպոս Ֆերենտ Մարտինեսը փակեց Սևիլյայի բոլոր սինագոգները, վերածելով դրանք եկեղեցիների, նաև խլեց հրեաների հողերը և խանութները։ Հազարավոր մարդիկ սպանվեցին ջարդերից, մյուսները ստիպված կրոնափոխ եղան։ Պլազա դը Սան Ֆրանցիսկո հրապարակը դարձավ հերետիկոսներին այրելու վայր։ Հերետիկոսների առաջին այրումը Սևիլյայում տեղի ունեցավ 1481-ի փետրվարի 6-ին, երբ վեց մարդ ողջակիզվեցին։ Հետո ինկվիզիցիան աճեց արագ տեմպերով։

Ոսկե դար

1492-ի Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործություններից հետո, հայտնաբերված տարածքներից ապրանքները Իսպանիա մուտք էին գործում Կասա դը Կոնտրատասիոն նավահանգստով, ինչը շատ եկամտաբեր էր քաղաքի համար։ Ոսկե դարի զարգացումը թևակոխեց Սևիլյա, քանի որ այստեղ միակ նավահանգիստն էր, որը ուներ թագավորական հովանավորչություն և այստեղով էր առաջինը մտնում Ամերիկայի հարստությունը։ Քաղաքի բնակչությունը աճեց մոտ մեկ միլիոնով[11]։

Սևիլյան 16-րդ դարում։

16-րդ դարի վերջերին մենաշնորհը կոտրվեց, Կադիսի նավահանգիստը նույնպես իրավունք ստացավ ընդունել Ամերիկայից եկող բեռները։ 1649 թվականին բռնկված Սևիլյայի մեծ ժանտախտը խլեց բնակչության կեսի կյանքը, որը վերականգնվեց միայն 19-րդ դարում[12]։ 18-րդ դարում քաղաքի կարևորությունը ընկավ։ Գվադալկիվիր գետի ջրի մակարդակի նվազումը բերեց նավագնացության անհնարինությանը, և արդյունքը եղավ տնտեսական անկումը։

Գրող Միգել դե Սերվանտեսը ապրել է քաղաքում 1596-ից մինչև 1600 թվականները։ Ֆինանսական խնդիրների պատճառով Սերվանտեսը աշխատել է իսպանական նավատորմում որպես մթերող, հետո որպես հարկահավաք։ 1597 թվականին նրա հաշիվներում անճշտություններ բացահայտելուց հետո նրան կարճ ժամանակով ուղարկեցին թագավորական բանտ։

18-րդ դար

Թագավորական ծխախոտի գործարան, այժմ Սևիլյայի համալսարանի ռեկտորատը։

18-րդ դարի ընթացքում Կառլոս III-ը զարգացրեց Սևիլյայի արդյունաբերությունը։ Թագավորական ծխախոտի գործարանի շինարարությունն սկսվեց 1728 թվականին և ավարտվեց մոտ 30 տարի հետո։ Այն Իսպանիայում մեծությամբ երկրորդ շինությունն է թագավորանիստ Էլ Էսկորիալից հետո։ Սկսած 1950-ական թվականներից այն հանդիսանում է Սևիլյայի համալսարանի ռեկտորատը։

Շատ օպերաներ են բեմադրվել քաղաքում, ներառյալ Բեթհովենի (Ֆիդելիո), Մոցարտի (Ֆիգարոյի ամուսնությունը և Դոն Ջիովաննի), Ռոսսինիի (Սևիլյան սափրիչ) և Բիզեի(Կարմեն)[13]։

Սևիլյան 1758 թվականին դարձավ Իսպանիայի մարզային մամուլի առաջնեկը, այստեղ լույս տեսավ Մադրիդից դուրս իսպանական առաջին պարբերականը, որը կոչվում էրHebdomario útil de Seville։

19-րդ և 20-րդ դարեր

Իզաբել II կամուրջ, ավելի շատ հայտնի է որպես Տրիանա կամուրջ

1825-ից 1833 թվականներին Մելկոր Կանոն քաղաքի ճարտարապետն էր, քաղաքի գծապատկերի և ճարտարապետական նորամուծությունների հեղինակը ինքն էր և նրա աշակերտ Խոսե Մանուել Արյոնա ու Կուբան[14]։

Ներկայիս արդյունաբերական ճարտարապետությունը հիմք է դրվել 19-րդ դարի առաջին կեսին, կերամիկայի գործարանը կառուցվել է Կարտուսիական եկեղեցու տեղը 1841 թվականին և այժմ այստեղ «Էլ Սենտրո Անդալուս դը Արտե Կոնտեմպորանեոն է» իսպաներեն El Centro Andaluz de Arte Contemporáneo (CAAC)[15], որտեղ պահվում են Մուսեո դը Արտե Կոնտեմպորանեոյի հավաքածուն[16]։

Թագուհի Իզաբել II-ի գահակալման տարիներին (1843–1868), Սևիլյայի բուրժուազիան նախադեպը չունեցող ներդրումային բում իրականացրեց քաղաքի կառւցապատման մեջ։ Իզաբել II կամուրջը, որը ավելի շատ հայտնի է Տրիանա կամուրջ, կառուցվել է այս տարիներին, բացի այդ սկսվեցին իրականացվել փողոցների լուսավորման աշխատանքները[17]։

19-րդ դարի երկրորդ կեսին կառուցվեցին երկաթգծի կայարաններ, քանդվեցին հին պարիսպները, ինչի հաշվին քաղաքը ավելի ընդարձակվեց։ Sevillana de Electricidad ընկերությունը ստեղծվեց 1894 թվականին, որը սկսեց արտադրել էլեկտոէներգիա ամբողջ քաղաքի համար[18], և 1901 թվականին Պլազա դե Արմաս երկաթգծի կայարանը շահագործման հանձնվեց։ Հայտնագործությունների արվեստի թանգարանը (Museo de Bellas Artes de Sevilla) բացվեց 1904 թվականին։

"Հիսպելիս շատրվանները (Հռոմեական Սևիլյա)" և Ալֆոնսո XIII հյուրանոցը կառուցված Իբերո-Ամերկյան ցուցահանդես 1929-ի համար Պուերտա դը Ժերեսում։

1929 թվականին քաղաքում կայացավ Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսը, որի նախօրյակին քաղաքում կառուցվեցին նոր ժողովրդական կենտրոններ, ինչպիսիք էին Պլազա դե Էսպանան և Մարիա Լուիզա այգին։ Բացումից ոչ շատ առաջ իսպանական կառավարությունը սկսեց քաղաքի վերակառուցումը, կառուցելով նոր հյուրանոցներ, զվարճանքի վայրեր և ավտոճանապարհներ[19]։

Սևիլյան շատ արագ ներքաշվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմում 1936 թվականին։ Գեներալ Քուիպո դե Լյանոն հեղաշրջում իրականացրեց քաղաքի ծայրամասում, որից հետո գրավեց քաղաքի կենտրոնը[20]։ Սևիլյայի ռադիոն դեմ էր ապստամբությանը և հորդորում էր գյուղացիներին զինվել և պայքարել ապստամբների դեմ[20]։ Դե Լյանոն գրավեց Սևիլյայի ռադիոն և սկսեց ֆրանկոյական քարոզարշավը։[20]

Ֆրանցիսկո Ֆրանկոյի օրոք Իսպանիան պաշտոնապես չեզոք էր Երկրորդ համաշխարհային պատերազմում և ինպես երկրի մնացած հատվածում Սևիլյան մնաց տնտեսական և մշակույթային անջատման մեջ ամբողջ աշխարհից։ 1953 թվականին բացվեց Սևիլյայի գործարանը, որտեղ 1970-ական թվականներին արդեն աշխատում էին մոտ 2000 բանվոր։ Գվադալկիվիր գետի պատնեշների կառուցումից առաջ Սևիլյան անընհատ տուժում էր ջրհեղեղներից, որոնցից ամենաավերիչը 1961 թվականի նոյեմբերի ջրհեղեղն էր, որի արդյունքում Սևիլյան հայտարարվեց աղետի գոտի։ Արհմիությունները Սևիլյայում սկսեցին գործել 1960-ական թվականներից։ Շարժումների մի քանի ղեկավարներ կալանավորվեցին 1973 թվականին։ On 3 1979 թվականի ապրիլի 3-ին Սևիլյայում տեղի ունեցավ Ֆրանկոյի իշխանությունից հետո առաջին ժողովրդական ընտրությունները, քաղաքի խորհրդարան մուտք գործեցին չորս կուսակցությունների ներկայացուցիչներ։ 1982 թվականի նոյեմբերի 5-ին Սևիլյա ժամանեց Հովհաննես Պողոս II Հռոմի պապը, ում դիմավորեց կես միլիոնանոց ժողովուրդ։ Նա կրկին ժամանեց քաղաք 1993 թվականի հունիսի 13 միջազգային եկեղեցիական կոնգրեսի ժամանակ։

1992 թվականին քաղաքում մի Ամերիկայի հայտնագործման հինգ հարյուր ամյակին կազմակերպվեց Սևիլյա Էքսպո 92, որի նախապատրաստման ընթացքում բարեկարգվեց քաղաքի ինֆրա համակարգը. նոր երկաթգծեր կառուցվեցին, կառուցվեց նոր Սանտա Ժուստա երկաթգծի կայարանը 1991 թվականին, շահագործման հանձնվեց նաև նոր արագընթաց երկաթգիծը, որով Սևիլյան կապվեց Մադրիդին։ Սևիյլայի օդանավակայանը, իսպաներեն (Aeropuerto de Sevilla), համալրվեց նոր տերմինալով, որի հեղինակն էր ճարտարապետ Ռաֆայել Մոնեոն։ Պունտե դել Ալամիլլոն (Ալամիլլո կամուրջ) Գվադալկիվիր գետի վրայով նախագծվեց ճարտարապետ Սանտիագո Կալատրավայի կողմից, որը կապեց քաղաքը Լա Կարտույ կղզու հետ։

Մետրոպոլ Պարասոլ, նաև հայտնի է որպես Լաս Սետաս, նախագծվել է գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայեր-Հերմանի կողմից։
Մետրոպոլ Պարասոլ, նաև հայտնի է որպես Լաս Սետաս, նախագծվել է գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայեր-Հերմանի կողմից։


Աշխարհագրություն

Տոպոգրաֆիա

Սևիլյայի մակերեսը կազմում է 140 կմ քառակուսի, համաձայն ազգային տոպոգրաֆիկ քարտեզի (Mapa Topográfico Nacional)։ Քաղաքը գտնվում է Գվադալկիվիր գետի ավազանին։ Քաղաքի միջին բարձրությունը ծավի մակերևույթից կազմում է 7 մետր։ Քաղաքի մեծ մասը գտվում է գետի արևելյան մասում, մինչդեռ Տիրանան, Լա Կուտուխան և Լոս Ռեմեդոսը գտնվում են գետի արևմտյան ափին։ Ալխարաֆե շրջանը գտվում է ավելի հեռու արևմուտքում և կազմում է Սևիլյայի արվարձանի մաս։ Քաղաքի հոյւսիսային սահմանին գտնվում են Լա Ռինկոնադա, Լա Ալգաբան և Սանտիպոնսը, արևելքում Ալկալա դը Գուդարիան, հարավում Դոս Հերնանասը և Գելվեսը և արևմուտքում Սան Խուան դը Ազնալֆարաչը, Տոմարեսը և Կամասը։

Կլիմա

Սևիլյայի համայնապատկերը Ջիրալդայի կենտրոնից

Սևիլյան ունի կիսաարևադարձային Միջերկրյածովյան կլիմա (Կոպպեն կլիմայի դասակարգում Csa[21] Շատ միջերկրյածովյան կլիմաների նման Սևիլյայում լինում են չոր ամառներ և խոնավ ձմեռներ։ Միջին ջերմաստիճանը ցերեկը կազմում է 25 աստիճան ցելսիուս, իսկ գիշերը 13 աստիճան։

Կորդովայից հետո Սևիլյայում լինում է ամենաշոգ ամառը մայրցամաքային Եվրոպայում բոլոր քաղաքների մեջ, որոնց բնակչությունը ավել է 100.000-ից, այստեղ հուլիսին ցերեկային ջերմաստիճանը միջինը լինում է 36 աստիճան ցելսուս, քաղաքի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Ամենացուրտ ջերմաստիճանը (-8.2 աստիճան) արձանագրվել է 2005 թվականի հունվարի 25-ին Սևիլյայի օդանավակայանում։ Պատմականորեն ամենաբարձր ջերմաստիճանը արձանագրվել է 1881 թվականի օգոստոսի 4-ին և կազմել է 50 աստիճան։[22] Ոչ պաշտոնական տվյալներով 2003 թվականի օգոստոսի 1-ին գրանցվել է 47.2 աստիճան ջերմաստիճան, ինչը երկրորդ ամենաբարձր ջերմաստիճանն էր Եվրոպայում Աթենքում 10/07/1977 թվականին գրանցված 48 աստիճանից հետո։

  • Ձմեռները ամպամած են. հունվարը ամենացուրտ ամիսն է, երբ ջերմաստիճանը տատանվում է 5,7-ից 16 աստիճան ցելսուս։
  • Տեղումները կազմում են տարեկան 400-ից 800 մմ, հիմնականում հոկտեմբերից մինչև ապրիլ։ Դեկտեմբերը ամենախոնավ ամիսն է 99մմ միջին տեղումներով։ Միջին հաշվով տարեկան տեղումնաբեր են 66 օր։


Սևիլյա (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 24.2
(75.6)
28.0
(82.4)
32.9
(91.2)
35.4
(95.7)
41.0
(105.8)
45.2
(113.4)
46.6
(115.9)
45.9
(114.6)
42.6
(108.7)
36.6
(97.9)
31.2
(88.2)
25.5
(77.9)
46.6
(115.9)
Միջին բարձր °C (°F) 16.0
(60.8)
18.1
(64.6)
21.9
(71.4)
23.4
(74.1)
27.2
(81)
32.2
(90)
36.0
(96.8)
35.5
(95.9)
31.7
(89.1)
26.0
(78.8)
20.2
(68.4)
16.6
(61.9)
25.4
(77.7)
Միջին օրական °C (°F) 10.9
(51.6)
12.5
(54.5)
15.6
(60.1)
17.3
(63.1)
20.7
(69.3)
25.1
(77.2)
28.2
(82.8)
27.9
(82.2)
25.0
(77)
20.2
(68.4)
15.1
(59.2)
11.9
(53.4)
19.2
(66.6)
Միջին ցածր °C (°F) 5.7
(42.3)
7.0
(44.6)
9.2
(48.6)
11.1
(52)
14.2
(57.6)
18.0
(64.4)
20.3
(68.5)
20.4
(68.7)
18.2
(64.8)
14.4
(57.9)
10.0
(50)
7.3
(45.1)
13.0
(55.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −4.4
(24.1)
−5.5
(22.1)
−2.0
(28.4)
1
(34)
4
(39)
8.4
(47.1)
11.4
(52.5)
12
(54)
8.6
(47.5)
2
(36)
−1.4
(29.5)
−4.8
(23.4)
−5.5
(22.1)
Տեղումներ մմ (դյույմ) 66
(2.6)
50
(1.97)
36
(1.42)
54
(2.13)
31
(1.22)
10
(0.39)
2
(0.08)
5
(0.2)
27
(1.06)
68
(2.68)
91
(3.58)
99
(3.9)
539
(21.22)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 6.1 5.8 4.3 6.1 3.7 1.3 0.2 0.5 2.4 6.1 6.4 7.5 50.5
% խոնավություն 71 67 59 57 53 48 44 48 54 62 70 74 59
Միջին ամսական արևային ժամ 183 189 220 238 293 317 354 328 244 217 181 154 2918
աղբյուր: World Meteorological Organization[23] Agencia Estatal de Meteorología[24]

Ռելիեֆ

Քաղաքը տեղակայված է Գվադալկիվիր գետի հովտում ծովի մակերևույթից 7 մետր բարձրության վրա:[25] Քաղաքում հիմնականում կառուցված են ցածրահարկ շենքեր, հատկապես կենտրոնում: Խիրալդան երկար տարիներ համարվում էր քաղաքի ամենաբարձր շինությունը 104 մետր բարձրությամբ, սակայն նախագծվում են ավելի բարձր շինություններ:

Ֆլորա

Ալամիլո այգի

Սևիլյայում ամեն այգի իր ֆլորայով եզակի է քաղաքում և տարբերվում է իր դիզայներական ոճով և բազմազանությամբ, քանի որ այգիները քաքաքում կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում, տարբեր ոճերի մեջ: Քաղաք են ներմուծվել ավելի քան 750 տեսակ բույս: Ծառերի մեջ ամենատարածվածը Դառը Նարինջն է և Ժակարանդան: Ճանապարհներների երկայնքով կարելի է նկատել այնպիսի ծառեր, ինչպիսիք են Սպիտակ ակացիան, Բանանի ծառերը, Տիպուանան և այլն: Սևիլյայի պատմական այգիներում կան բազմատեսակ և տարբեր չափսերի էկզոտիկ բույսեր: Հայտնի այգիներն են Ալկազարի այգիները, Մարիա Լուսիա այգին, Լե լաս Դելիսիաս այգին և Ամերկանո այգին:

Ալամիլո ագիին գտնվում է Իսլա դե լա Կորտուխայում, զբաղեցնում է 48 հա տարածք: Այն բնական անտառների և արհեստական այգու խառնուրդ է, որտեղ բացի Սպիտակ ակացիայից և Ժակարանդայից նաև աճում են Ձիթենի, Դուբ, Պորտուգալական դուբ և այլ ծառատեսակներ: Ամերիկանո այգին գտնվում է Իսլա Մագիկայում, այն կառուցվել է Էքսպո 92-ին ընդառաջ և համալրված է մոտ 400 տեսակ ամերիկյան բույսերով:[26]

Ֆաունա

Ողնաշարավոր կենդանիներից քաղաքում մեծ քանակություն են կազմում թռչունները: Քաղաքի այգիներում կարելի է հանդիպել բազմատեսակ թռչունների: Գվադալկիվիր գետը նաև հայտնի իր տարատեսակ ձկներով:

Տամարգուլլո այգին հանդիսանում է գետափնյա այգի, քաղաքի ծայրամասում 96 հա տարածով, քիչ հեռու Սան Պաբլո օդնավակայանից: Այն թռչունների համար կատարյալ հավաքատեղի է:[27] Այստեղի թռչունները ճահճաջրային էկոհամակարգի պահպանման կարևոր օղակ են հանդիսանում: Այստեղ կարելի է հանդիպել Սովորական հողմավար բազեի, Տափաստանային հողմավոր բազեի, Գաճաճ արծիվի, Մեծ ճուռակի և այլ գիշատիչ թռչունների: Կան նաև ոչ գիշատիչ թռչունների տեսակներ, ինչպիսիք են Մոխրագույն սագը, Ոտնացուպիկը, Կռնչան բադը, Կարմրագլուխ սուզաբադը և այլն:[28]

Քաղաքային իշխանություն

Կառավարություն

Սևիլյան Անդալուսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։ Պատմական Սան Տելմո պալատը այժմ Անդալուսիայի կառավարության նստավայրն է։ Վարչական ղեկավարության նստավայրը Լա Կարտուխան է։ Լաս Կինկո Լյագաս հիվանդանոցը (թարգմանաբար, "Աստծու հինգ հրեշտակների հիվանդանոց") Անդալուսիայի խորհրդարանի նստավայրն է։ 2012 թվականից ինքնավար համայնքը ղեկավարում է ձախակողմյան ուժերի կոալիցիան։ Ինքնավար համայնքում ընտրությունները տեղի են ունենում չորս տարին մեկ։

Կարգավիճակ

Սան Տելմո պալատ, որը Անդալուսիայի կառավարության նստավայրն է։

Բացի այն, որ Սևիլյան Անդալուսիայի մայրաքաղաքն է, այն նաև Սևիլյայի պրովինցիայի կենտրոնն է։

Սևիլյայի քաղաքային խորհուրդը բաղկացած է 33 անդամից և քաղաքապետից, որոնք ընտրվում են ամեն չորս տարին մեկ։ 2011 թվականից սկսած Սևիլյայի կառավարությունը կազմված է Ժողովրդական կուսակցության անդամներից և Խուան Իգնասիո Զոիդո Ալվարեսը քաղաքապետն է։ Քաղաքի կենտրոն է համարվում Պլազա Նուևան։ Սևիլյան վարչականորեն բաժանված է 11 թաղամասերի։

Թաղամասեր և շրջաններ

Սևիլյան բաժանված է 11 թաղամասի, որոնք իրենց հերթին 108 շրջանների։


Ժողովրդագրություն

Սևիլյայի բնակչության փոփոխությունը 1900 թվականից:

Համաձայն Իսպանիայի վիճակագրական ծառայության 2011 թվականի տվյալների Սևիլյայի բնակչությունը կազմել է 703 021 բնակիչ[29] որից 47.65 %-ը կազմում են տղամարդիկ և 52.35 %-ը` կանայք: Սևիլյան բնակչության թվով չորրորդ քաղաքն է Իսպանիայում` զիչելով Մադրիդին, Բարսելոնին և Վալենսիային: Սևիլյայի մետրոպոլիտենային տարածքի բնակչությունը կազմում է 1 519 639 բնակիչ (Իսպանիայի վիճակագրական ծառայություն, 2011 թվական):

1990-ական թվականներին Սևիլյայի մշտական բնակչության թիվը մոտավոր կազմել է 700 000 բնակիչ, ամենաշատը կազմել է 1995 թվականին 719 588 բնակչությամբ:

Կաղապար:Սևիլյաի բնակչության աճն տարիների նթացքում

Սևիլյայի ժողովրդագրական բուրգը ցույց է տալիս, որ տղամարդկանց և կանաց միջև անհավասարակշռությունը մեծ է հատկապես միչև 40 տարեկանների շրջանում: Մինչև 40 տարեկան բնակչության թիվը (51.34 %) մեծ է 40-ից բարձր բնակչության թվից (48.66 %): 20-40 տարեկան բնակչության թիվը կազմում է ընդհանուր բնակչության 31,30 %-ը: 2014 թվականի դրությամբ 60 և ավելի տարեկան բնակչության թիվը կազմում է մոտ 20%, իսկ միչև 20 տարեկաններինը` 20.02 %: Սա ցույց է տալիս, որ բնակչությունը ունի ծերացման միտում:

Սևիլյայում բնակվում է 38 314 օտարերկրացի 2011 թվականի դրությամբ, ինչը բնակչության 5 45%-է: Դրանց մեջ ամենաշատը լատինոամերիկացիներն են և Աֆրիկայից գաղթածները:

Սևիլյայում բնակվող օտարերկրացիների թվաքանակները ըստ երկրների (2011)[30]
Աշխարհամաս Ազգություն ընդամենը
Աֆրիկա Ալժիր Ալժիր (372), Մարոկկո Մարոկկո (4228), Նիգերիա Նիգերիա (1082), Սենեգալ Սենեգալ (630) 7150
Ամերիկա Արգենտինա Արգենտինա (706), Բոլիվիա Բոլիվիա (3575), Բրազիլիա Բրազիլիա (995), Կոլումբիա Կոլումբիա (2488), Կուբա Կուբա (423), Չիլի Չիլի (246), Էկվադոր Էկվադոր (2.335), Պարագվայ Պարագվայ (1489), Պերու Պերու (1843), Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն (444), Ուրուգվայ Ուրուգվայ (101), Վենեսուելա Վենեսուելա (617) 16 931
Ասիա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան (2629), Պակիստան Պակիստան (76) 3401
Եվրոպա Գերմանիա Գերմանիա (759), Բուլղարիա Բուլղարիա (205), Ֆրանսիա Ֆրանսիա (1191), Իտալիա Իտալիա (1327), Լեհաստան Լեհաստան (245), Պորտուգալիա Պորտուգալիա (792),
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (741), Ռումինիա Ռումինիա (2155), Ռուսաստան Ռուսաստան (1016) Ուկրաինա Ուկրաինա (762)
10 798
Թավատառով նշված պետություներն ամենամեծ համայնքներն ունեն Սևիլյայում

Մշակույթ

Տոնակատարություններ

Հիսուսի գերբնական ուժը (Խուան դը Մեսա, 1620), Ավագ շաբաթվա ընթացքում

Սամանտա Սանտան (Ավագ շաբաթ) և Սևիլյայի օծման օրը, նաև հայտնի որպես Feria de Abril (Ապրիլյան օծում), Սևիլյայի ամենահայտնի տոներն են։ Սևիլյան հայտնի իր տոնախմբություններով և Ավագ շաբաթին հաջորդող երկշաբաթյա տոնավաճառներով։ Ֆերիայի ընթացքում ընտանիքները վրաններ են տեղադրում և շաբաթը անցկացնում են պարերով, զվարճություններով և խմելով։ Ավանդաբար կանայք հագնում են Ֆլամենկո զգեստներ, իսկ տղամարդիկ իրենց լավագույն կոստյումները։ Լոս Ռեմեդիոս թաղամասում կազմակերպվում են ցլամարտեր, որտեղ ամեն փողոց ինչ որ հայտնի ցլամարտիկի անուն է կրում։[31]

Խոհանոց

Անդալուզիական Գազպաչո

Տապասը համարվում է քաղաքի ամենաճանաչված ուտեստը. քաղաքի գրեթե բոլոր ճաշարաններում կարելի է համտեսել այս ուտեստը, որը բառացի իսպաներենից թարգմանվում է փական (անվանումը տրվել է նրա համար, քանի որ նախկինում տապասը մատուցվել է խմիչքների փականի մեջ): Տեղական դելիկատեսները պատրաստվում են գրիլի կամ կրակի վրա ծովամթերքներից (ներառյալ կալմարները, չոչոն, թրաձուկը, մարինացված շնաձուկը, գրիլացված և կրակի վրա եփված միսը, սպանախը հավի թևիկներով, Ժամոն իբերիկոն, Պուչերոն և գազպաչոն: Սերանիտո սենդվիչը արագ սննդի տիպիկ օրինակ է։

Սևիլյայի տիպիկ աղանդներն են պեստինիոսը, մեղրով բլիթները, որոնք կոչվում են տորիխաս, մեղրով պատրաստված եփված հացի կտորներ ռոսկոս ֆրիտոսը, լավ եփված շաքարավազի շերտով թխվածքաբլիթներ մագդալենասը կամ յեմես դը Սան Լեոնարդոն, որը պատրաստվում են քաղաքի մենաստանների կողմից և հանդիսանում են միակ եկամտի աղբյուրը և տորտաս դը ակեյթը, շաքարավազից և ձիթապտղի ձեթից պատրաստված թխվածքաբլիթ։ Պոլվորոնեսը և մանտեկադոսը ծննդյան օրերի ավանդական աղանդեր են, իսկ պեսիտինոսը և տորիխասը պատրասվում են Ավագ շաբաթվա ընթացքում։

Դառնահամ Սևիլյան նարինջները աճում են քաղաքի փողոցների երկայնքով տնկված ծառերին։ Նախկինում մեծ քանակությամբ նարինջ արտահանվում էր Բրիտանիա, որտեղ այն օգտագործվում էին մարմելադ պատրաստելու համար։ Ներկայումս մրգերը օգտագործվում են տեղի կարիքների համար։ Ըստ ավանդույթի դառը նարինջը քաղաք բերել են արաբները արևելյան Ասիայից, որպեսզի զարդարեն իրենց այգիները։[32]

Երաժշտություն

Ֆլամենկո պարողներ

Սևիլյայում 1970-ական և 1980-ական թվականներին անց են կացվել կենդանի ռոք երաժշտության համերգներ այնպիսի խմբերի կատարմամբ, ինչպիսիք են Տրիանան, Ալամեդան և Սմեշը, ով ֆլամենկո երաժշտությունը օգտագործում էր ռոքի մեջ։

Քաղաքում նաև շատ են թատրոնները և համերգասրահները, որտեղ նվագում են դասական երաժշտություն, այդպիսի վայրերից են Տեատրո Լոպե դը Վեգան, Տեատրո լա Մաեստրազան և Տեատրո Սենտրալը Ալկազարի այգիներում։

Չնայած իր անվանմանը սևիլյանա պարը, որը նման է ֆլամենկոյին չունի սևիլյան ծագում։ Սակայն Սևիլյայում շատ ճանաչված է ֆլամենկո պարը, հատկապես Տրիանա թաղամասում, որտեղ կազմակերպվում են Ֆլամենկոյի փառատոներ։

Տեսարժան վայրեր

Սևիլյայի Ալկազարը, Սևիլյայի տաճարը և Արչիվո Ջեներալ դը Ինդիասը (Ինդիասի հիմնական արխիվ) համարվում են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Ժիրալդան

Սուրբ Մարի տաճարը կառուցվել է 1401–1519 թվականներին Ռեկոնկիստայից հետո, քաղաքի նախկին մզկիթի տեղը։ Այն ամենամեծ միջնադարյան Գոթական տաճարն է և չափսերով և ծավալով։ Ներսի հենասյունը ամենամեծն է Իսպանիայում պատված մեծ քանակությամբ ոսկով։ Լա Ժիրալդան տաճարի աշտաևակն է, որը կառուցվել է 12-րդ դարում։ Այն սկզբում հանդիսանում էր մուսուլմանական մզկիթի մաս, սակայն տաճարի կառուցումից հետո այն մնաց որպես տաճարի մաս։ Զբոսաշրջիկները կարող են ոտքով բարձրանալ աշտարակ, որը նախկինում օգտագործվել է բարձրաստիճան հյուրիրի ընդունելության համար։ Ալկազարը նախկինում եղել է Մարրական պալատ։ Նրա կառուցումը սկսվել է 1181 թվականին և տևել է մոտ 500 տարի, այն կառուցվել է Մուդեխար ոճով, սակայն կան նաև Ռենեսանսի ոճի հետքեր։

Տորե դել Օրոն կառուցվել է որպես ժամացույցի աշտարակ և գետի պատնեշ։ Նրա հիմնական աշտարակից դեպի գետ կառուցվել է շղթա, որը պետք է պաշտպաներ գետում լողացող նավակներին։

Սիթի Հոլլը կառուցվել է 16-րդ դարում Պլատերեսկո ոճով, գլխավոր ճատարապետ Դիեգո դը Ռիանոյի կողմից։ Պլազա Նուևայի դիմերեսը կառուցվել է 19-րդ դարում Նեոկլասիկ ոճով։

Սան Տելմո պալատը նախկինում եղել է նավաստիների համալսարան, ներկայումս Անդալուզիայի ինքնավար կառավարության նստավայրն է։ Այն բարոկկո ճարտարապետության ամենախորհրդանշող նմուշներից մեկն է։

Թագավորական ծխախոտի գործարանը եղել է Եվրոպայի առաջին ծխախոտի գործարանը, որը կառուցվել է 18-րդ դարում Բարոկկո ոճով, այնուհետև այն վերափոխվել է օպերայի։

Մետրոպոլ Պարասոլը, Լա Էնկարնասիոն հրապարակում, աշխարհի ամենամեծ փայտե շինությունն է։[33] Հովանոցի նման շինությունը նախագծվել է գերմանացի ճարտարապետ Յուրգեն Մայերի կողմից, իսկ կառուցումը ավարտվել է 2011 թվականին։ Այստեղ ժամանակակից շինությունում են գտնվում կենտրոնական շուկան և ստորգետնյա հնէաբանական համալիրը։

Ինդիասի կենտրոնական արխիվում են պահվում Իսպանական կայսրության, Ամերկայի և Ֆիլիպինների պատմական շատ կարևոր փաստաթղթեր։ Կառույցը իսպանական վերածննդի յուրահատուկ օրինակ է, որը նախագծվել է Հուան դը Էռեռայի կողմից։

Պլազա դը Էսպանան, գտնվում է Մարիա Լուսիա այգում (Parque de Maria Luisa), կառուցվել է ճարտարապետ Անիբալ Գոնսալեսի կողմից 1929 թվականին Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսին ընդառաջ։ Այն իր մեջ ներառում է պատմական մի քանի ճարտարապետական ոճեր, ինչպիսիք են Արտ Դեկոն։[34][35]

Տրիանա թաղամասը, որը գտնվում է Գուադալախիվր գետի արևմտյան ափին, իրենից ներկայացնում է մշակույթային կենտրոն։

Մյուս կողմից Մակարենա թաղամասում, որը գտնվում է քաղաքի կենտրոնի հյուսիսային հատվածում, նույնպես կան շատ տեսարժան վայրեր և կրոնական, մշակույթային շինություններ, ինչպիսիք են թանգարանը և Լա Մակարենա կաթոլիկ եկեղեցին։


Պլազա դը Էսպանայի համայնապատկերը։
Պլազա դը Էսպանայի համայնապատկերը։


Թանգարաններ

Սևիլյայի տարածական արվեստի թանգարան

Սևիլյայի ամենաճանաչված թանգարանը Սևիլյայի տարածական արվեստի թանգարանն է։ Այն հիմնադրվել է 1835 թվականին։ Այստեղ են պահվում Մուրիլլոյի, Պաչեկոյի, Զուրբարանի, Վալդես Լիալի և շատ ուրիշ ճանաչված արվեստագեների գործեր, ներառյալ 15-րդ և 16-րդ դարերի կտավներ։

Սևիլյայի մյուս թանգարաններն են.

  • Հնէաբանական թանգարանը, որտեղ պահվում են Տարտեսոսի և Հռոմեական ժամանակաշրջանի արվեստի նմուշներ։ Թանգարանը գտնվում է Ամերիկա հրապարակի Մարիա Լուսիա այգում։
  • Արվեստի և ավանդույթների թանգարան,որը նույնպես գտնվում է Ամերիկա հրապարակում, հնէաբանական թանգարանի դիմաց։
  • Անդալուսիական ժամանակակից արվեստի կենտրոնը գտնվում է Լա Կորտուխա թաղամասում։
  • Նավատորմի թանգարանը գտնվում է Տորե դել Օրոյից դեպի Գուադալաքիվր գետ տանող հատվածում։
  • Կառքերի թանգարանը գտնվում է Լոս Ռեմեդիոս թաղամասում։
  • Ֆլամենկո արվեստի թանգարան;
  • Ցլամարտի թանգարան։
  • Լեբրիյայի դքսուհու պալատը, որտեղ պահվում են հռոմեական Իտալիկա քաղաքի արվեստի գործերը։
  • "Սենտրո Վելասքուես" (Վելասքուես կենտրոն), տեղակայված Սանտա Կրուզ թաղամասում։
  • Անտիքուարիումը Մետրոպոլ Պարասոլում, ստորգետնյա թանգարան, որտեղ ցուցադրվում են հռոմեական և մուսուլմանական արվեստի գործեր։
  • Կաստիլիո դը Սան Ժորժե (Սուրբ Գեորգի ամրոց) Տիրանա Շուկայի կողքին։ Այն Իսպանական ինկվիզիցիայի վերջին նստավայրն էր։:
  • Մակարենա թանգարանը, որը նվիրված է ավագ շաբաթվան Սևիլյայում։
  • Գիտության թանգարանը, որը գտնվում է Մարիա Լուսիա այգում։

Այգիներ և զբոսայգիներ

Պերգոլա Մարիա Լուիսա այգում
  • Մարիա Լուիսա այգին (իսպաներեն` Parque de María Luisa) կառուցվել է 1929 թվականին Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի նախաշեմին։ Այսպես կոչված Jardines de las Delicias (բառացի` լապտերենրի այգիներ), որոնք գտնվում են գետի ափին, հանդիսանում են Մարիա Լուսիա այգու մի մասը։
  • Ալկազարի այգիները, որոնք գտվում են Սևիլյայի Ալկազարի տարածքում, ունեն հրաշագեղ պատմամշակույթային ոճեր
  • Մուրիլլոյի և Կատալինա դը Ռիբերա այգիները սկսվում են Ալկազարի հարավային պատի մոտից և ձգվում են դեպի Սանտա Կրուզ թաղամաս։
  • Parque del Alamillo y San Jerónimo-ն ամենամեծ այգին է Անդալուսիայում, այն կառուցվել է Սևիլյան Էքսպո 92-ին ընդառաջ և ներկայացնում է Անդալուսիա բուսականությունը։ Այգու հյուսիս արևմտյան մասում է գտվում 32 մետր բարձրությամբ "Նոր մարդու ծնունդը " (ավելի հայտնի որպես Կոլումբոսի ձու el Huevo de Colón) բրոնզե արձանը, որի հեղինակն է Վրացի քնադակակործ Զուրաբ Ծերեթելին։[36]
  • Ամերիկյան այգին նույնպես Էքսպո 92 ժամանակ կառուցված, գտնվում է Լա Կարտուխայում։ Այն ազգային բուսաբանական այգի է ամերիկյան կոլորիտով։
Ալկազարի այգիներ
Ալկազարի այգիներ


Կրթություն և սպորտ

Կրթություն

Պաբլո դը Օլավիդե համալսարան:

Սևիլյայում կան մի քանի ժողովրդական համալսարաններ. Սևիլյայի համալսարանը հիմնադրվել է 1505 թվականին, որը նախկինում եղել է ծխախոտի գործարան, , Պաբլո դը Օլավիդե համալսարանը հիմնադրվել է 1997 թվականին և Անդալուսիայի միջազգային համալսարանը հիմնադրվել է 1994 թվականին։[37]

Քաղաքում է նաև գտնվում Հիսպանո-Ամերիկյան թեքումով դպրոցը, որը հիմնադրվել է 1942 թվականին, Մենենդես Պելայո Միջազգային համալսարանի մասնաշենքը նույնպես գտնվում է Սևիլյայում։[38]

Սպորտ

Էստադիո Օլիմպիկո դը Լա Կարտուխա

Սևիլյան ունի երկու խոշոր ֆուտբոլային ակումբ` Սևիլյա ֆուտբոլային ակումբը և Ռեալ Բետիսը, Սևիլյան հանդես է գալիս Լա Լիգայում։ Երկու ակումբները մեկական անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն. Բետիս` 1935 թվականին, Սևիլյան` 1946 թվականին։[39] Սևիլյա ֆուտբոլային ակումբը նաև երեք անգամ հաղթել է ՈՒԵՖԱ գավաթը 2006, 2007 և 2014 թվականներին։[40][41] Սևիլյան հանդես է գալիս Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում, որտեղ 1982 թվականին կայացել են ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղեր[42] և 1986 թվականին կայացել է ֆուտբոլի Եվրոպայի գավաթի եզրափակիչը։[43] Սևիլյայի Օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել 2003 թվականի ՈւԵՖԱ գավաթի եզրափակիչը։[44]

Սան Պաբլո Արենա

Սևիլյայում է տեղի ունեցել Դեվիսի գավաթի եզրափակիչը 2004 և 2011 թվականներին և 1999 թվականի Աթլետիկայի աշխարհի առջաջնությունը։ Քաղաքը ներկայացված էր նաև որպես 2004 և 2008 թվականների ամառային օլիպիական խաղերի անցկացման վայրի թեկնածու, սակայն չի հաղթել իրավունքը։[45][46]

Սևիլյան ունի նաև Սևիլյա բասկետբոլային ակումբ, որը խաղում է բարձրագույն դիվիզիոնում։ Գվադալկիվիր գետի վրա անցկացվում են շատ թիավարության մրցույթներ։

Տնտեսություն

Ավենիդա դը լա Կոնստուկցիոնը ծննդյան տոների ժամանակ

Սևիլյան ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքն է հարավային Իսպանիայում և ունի ամենամեծ ՀՆԱ-ն (Համախառն ներքին արդյունք) Անդալուսիայում։[47] Մետրոպոլեն տարածքի բոլոր բնակավայրերը ուղղակի կամ անուղղակի կախված են Սևիլյայի տնտեսությունից։ Սևիլյայի տնտեսության մեջ գերակշիռ մասնաբաժինը գյուղատնտեսությանն է, չնայած կա նաև խոշոր արդյունաբերություն։ Ծառայություններ ոլորտում քաղաքը նաև սպասարկում է մոտակա գյուղերին, որոնք չունեն համապատասխան ծառայություններ։[48] Սևիլյայի համալսարանը և Պաբլո դը Օլիվեդե համալսարանը Անդալուզիայի կարևոր կրթական կենտրոններից են, այստեղ են սովորում նաև մեծ թվով ուսանողներ Հուելվաից և Կադիսից։

Սևիլյայի տնտեսական ակտիվությունը կապված է առաջին հերթին նրա` Անդալուզիայի մայրաքաղաք լինելուց։ Ի տարբերություն քաղաքի կենտրոնական թաղամասերից, ծայրամասերի թաղամասերը միայն վերջերս տնտեսական վերելք ապրեցին։ Մինչև 2007 թվականի տնտեսական ճգնաժամը գրանցվեց բնակչության և արդյունաբերության մեծ աճ։[49]

Այդ ընթացքում վերելք ապրեց տնտեսության ծառայությունների ոլորտը,[50] բայց արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը դեռ պահպանում էին գերակշռող դիրքը[51]

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության 2006 թվականի տվյալներով Սևիլյայի մունիցիպալետի վարելահողերը կազմում են ընդամենը 2463 հեկտար, որից 690 հեկտարը օգտագործվում է բամբակի աճեցման, 832 հեկտարը ձիթապտղի աճեցման համար, մնացած մասը հիմնականում ցորենի արտեր են:[25] Սևիլյան բրնձի արտադրությամբ առաջինն է Իսպանիայում: Բրինձ աճեցվում է հիմնականում Գվադալկիվիր գետի ճահճային մասում, ընդհանուր 35 հազար հեկտար տարածության վրա: Բրնձի աճեցմամբ հիմնականում զբաղում են Իսլա Մայոր, Պուբլա դել Ռիո, Լոս Պալասիոս շրջանները:[52]

Արդյունաբերություն

Ռազմական ինքնաթիռներ, որոնք արտադրվել են քաղաքի ավիացիոն գործարանում:

Տնտեսության առումով Սևիլյան հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն առևտրային կենտրոնը իր ժամանակակից արդյունաբերական ճյուղերով:

Կորտուխա 93 գիտատեխնիկական այգում,[53] որը տեղակայված է Սևիլյան Էքսպո 92-ին անցկացման վայրում, կան 345 ընկերություն և կազմակերպությունմ որտեղ աշխատում են մոտ 14 500 մարդ և ունեցել է մոտ 1825 միլիոն Եվրոյի շրջանառություն 2012 թվականին:[54] Այս 345 կազմակերպություններից 193-ը զբաղվում են ժամանակակից տեխնոլոգիական գործառնություններով, մնացածը մատուցում են ընդհանուր ծառայություններ:

Մասնավոր ընկերություններից ամենակարևոր ինժեներական ընկերությունը Անդալուսիայում հանդիսանում է Աբենգոան, այն գտնվում է Պալմաս Ալտաս շրջանում, Պալմաս Ալտաս տեխնոլոգիական կենտրոնում, որը ամենամեծն է Իսպանիայի հարավում:[55] Սևիլյայում է կենտրոնացած Անդալուսիայի ավիոարդյունաբերության 74 %-ը, քաղաքի խոշորագուն ավիոտեխնոլոգիական կազմակերպություն EADS-ը տեղակայված է Սևիլյայի Սան Պաբլո օդնավակայանում և Անդալուսիայի Աէրոտեխնիկական այգում:[56] 2012 թվականի մայիսի 24-ին Սևիլյայում տեղի ունեցավ ավիոտեխնոլոգիական զարգացվածությամբ քաղաքների և ընկերությունների համաժողով:[57]

Քաղաքում է գտնվում Renault-ի պահեստամասերի գործարանը, որտեղ արտադրվում է Ռենո մեքենաների կարգավորիչների 30 %-ը ամբողջ աշխարհում:[58]

Քաղաքում է գտնվում Heineken գարեջրի գործարանը, Cruzcampo ապրանքանիշով:[59] Քաղաքում է գտվում նաև մետաղական դետալների արտադրության Siderúrgica Sevillana գործարանը, որը պատկանում է Ռոս Կասարես խմբին:

Ինֆոհամակարգ

Կարտուխա 93 գիտական և մշակույթային համալիրի աշտարակ։
Գվադալկիվիր գետի Իսաբել II կամուրջը ևԿայասոլ աշտարակը Կարտուխայում, նախագծվել է ճարտարապետ Սեզար Պելլիի կողմից

1990-ականներին Սևիլյայի ինֆոհամակարգը վերելք ապրեց, մեծամասամբ պատճառ էր 1992 թվականի Սևիլյայի Էքպոն։ Կառուցվեցին մեծ կարևորություն ունեցող տրանսպորտային համակարգեր, նախ շահագորխման հանձնվեց Մադրիդին կապող արագընթաց երկաթուղին, այնուհետև կառուցվեց նոր միջազգային օդանավակայան.

Սևիլյայում է Իսպանիայի միակ ներերկրյա նավահանգիսը, որը գտնվում է Գվադալկիվիր գետի վրա։ Նավահանգիստը ընդունում է միջերկրյածովյան և Ալտլանտյան օվկիանոսի առևտրային նավերը։ Նավահանգստի բեռնաշրջանառությունը 2006 թվականին կազմել է 5,3 միլիոն տոննա։[60]

Կատրուխա 93-ը ճանաչողական և զարգացվածության այգի է,[61] որտեղ աշխատում են 1500 անձ։ Կայասոլ աշտարակ երկնաքեր է, որտեղ գտնվում են բանկերի և այլ ֆինանսախան ընկերությունների գլխամասեր և մասնաճյուղեր։ Աշտարակը ամենաբարձրն է Անդալուզիայում, որի բարձրությունը 180,5 մետր է և ունի 40 հարկ։

Սևիլյա հրվանդան
Heineken գարեջրի գործարանը Սևիլյայում

Գիտություն

2008 թվականի ապրիլի Սևիլյայի քաղաքապետը բացեց Casa de la Ciencia (Սևիլյայի գիտական կենտրոնը), որպեսզի զարգացնի հետաքրքրությունը դեպի գիտությունը։[62] Միջազգային ճանաչված Neocodex ընկերությունը ունի իր մասնաճյուղը Սևիլյայում. Այն հովանավորում է առաջին և ամենամեծ DNA բանկը Իսպանիայում, որը մեծ ներդրում ունի գիտության զարգացման մեջ։ [63] Սևիլյայում է գտնվում նաև կարևոր ուսումնասիրական և տեխնոլոգիական կենտրոն, որտեղ ուսումնասիրվում է արևի էներգիան։ [64][65]

Բացի ուսումնասիրական կենտրոններից, Սևիլյայի շատ համալսարաններ, կառավարության հետ համատեղ տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ դարձնում են Սևիլյան Իսպանիայի կարևոր ուսումնասիրական կենտրոններից մեկը։

Զարգացման և ուսումնասիրության հիմնական դաշտերն են հեռահաղորդակցությունը, նոր տեխնոլոգիաները, բիոտեխնոլոգիաները և էներգիայի վերարտադրությունը։

Տրանսպորտ

Ավտոբուս

Սևիլյայի ավտոբուսները սպասարկվում են TUSSAM ընկերության կողմից։ Ավտոբուսային ընկերությունը սպասարկում է ոչ միայն Սևիլյան, այլ նաև մոտակա բնակավայրերը։

Երկու ավտոբուսային կայարաններից ընթանում են ավտոբուսներ դեպի Իսպանիայի մյուս քաղաքներ, ինչպես նաև կա ավտոբուսային գիծ դեպի Լիսաբոն, Պորտուգալիա։

Մետրո

Սևիլյայի մետրոն (իսպաներեն "Metro de Sevilla") լուսավորված մետրո է, որը սպասարկում է Սևիլյան և նրա արվարձանները։

Այն Իսպանիայում կառուցված վեցերորդ մետրո համակարգն է Մադրիդի, Բարսելոնայի, Վալենսիայի, Բիլբաոյի և Պալմա դե Մալյորկայի մետրոներից հետո։ Ներկայումս այն Իսպանիայի 5-րդ ամենամեծ մետրո համակարգն է իր ուղևորների քանակով (ավելի քան 12,000,000 2009 թվականին)։

Տրամվայ

Հին տրամվայ Սան Ֆրանցիսկո հրապարակում

Մետրոսենտրոն քաղաքի տրամվայների սպասարկման կենտրոնն է։ Այն սկսել է գործել 2007 թվականի հոկտեմբերից։

Ծառայությունը ունի ընդամենը հինգ կայարան. Պլազա Նուեվա, Արչիվո դը Ինդիաս, Պուերտա դը Ժերես, Պրադո դը Սան Սեբաստիան և Սան Բերնարդո։ Նախագծվում է նոր ուղի դեպի Սանտա Ջուստա, ներառելով ևս չորս կայարան. Սան Ֆրանցիսկո Խավիեր, Էդուարդո Դաթո, Լուիս դը Մորալես և Սանտա Ջուստա։

Երկաթուղի

Սանտա Ջուստա երկաթգծի կայարանը սպասարկում է արագընթաց երկաթգիծ, որը պատկանում է պետական Ռենֆե ընկերությանը։ Սևիլյան միացված է Իսպանիայի 17 հիմնական քաղաքների արագընթաց երկաթուղայի ցանցերին։

Հեծանիվ

Սևիցի հեծանվի կայարան

Սևիցի հեծանիվի զարգացման նախագծի հիմնական նպատակն է քաղաքում հեծանիվների դերի մեծացումը տրանսպորտում։ Հեծանիվների վարձակալությունը Սևիլյայում շատ էժան է, և կան հեծանվային ճանապարհներ քաղաքի հիմնական փողոցներում։ Հեծանիվներից օգտվողների քանակը տարեց տարի մեծանում է։[66]

Օդանավակայան

Բոինգ 717-2BL-ը Սան Պաբլո օդանավակայանում

Սան Պաբլո օդանավակայանը Սևիլյայի հիմնական օդանավակայանն է և երկրորդն է Անդալուզիայում Մալագայի օդանվակայանից հետո։ 2009 թվականին օդանավակայանը ընդունել է 4,051,392 ուղևորի և տեղափոխվել է 5,000 տոննա բեռ։[67] Այն ունի մեկ տերմինալ և մեկ թռիչքուղի։

Նավահանգիստ

Սևիլյան միակ քաղաքն է Իսպանիայում, որը ունի առևտրային նավահանգիստ գետի վրա։ 2012 թվականի օգոստոսի 21-ին քաղաքի նավահանգիստը ընդունեց Ազամարա Ժուրնե զբոսանավը, որը ամենամեծ նավն էր, որը երբևէ ընդունել է Սևիլյան։

Մայրուղիներ

Սևիլյայով անցնում է մեկ հիմնական մայրուղի` SE-30-ը, որը միանում է A-4 հիմնական մայրուղուն, ինչը իր հերթին կապում է Կադիզը, Կորդոբան և Մադրիդը։ Նաև SE-30-ը միանում է A-92 մայրուղուն, ինչը իր հերթին կապում է Էստեպան, Անտեքուերան, Գրանադան, Գուադիկսը և Ալմերիան։


Միջազգային հարաբերություններ

Դիվանագիտական ներկայացուցչություններ

Քույր քաղաքներ

Սևիլյայի քույր քաղաքներն են`[68]

Համագորեծակցություն

Հայտնի բնակիչներ

Պատկերասրահ


Տիտղոսներ

Սևիլյային տրվել են տարբեր տիտղոսներ միապետերի և երկրի ղեկավարների կողմից, այդ թվում.[78]

  • Շատ երախտապարտ, տրված Կասիտլիայի թագավոր Ֆերդինանդ III-ի կողմից, երբ նա տիրացավ քաղաքին,
  • Շատ նվիրված, տրված Կասիտլիայի թագավոր Ալֆունսո X-ի կողմից, քանի որ քաղաքը պայքարեց ապստամբների դեմ։
  • Շատ հերոսական, տրված Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ VII-ի կողմից 1817 թվականին Ֆրանսիական զավթիչների դեմ պայքարելու համար։
  • Invictus (Անպարտելի Լատիներեն), տրված Իսպանիայի թագուհի Իզաբելլա II-ի կողմից, գեներալ Վան Հալենի կողմից 1843 թվականին քաղաքի պաշարմանը դիմագրավելու համար։
  • Մարիաննա, տրված Գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից 1946 թվականին, կույս Մարիամին նվիրված լինելու համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Salma Khadra Jayyusi; Manuela Marín (1992). The Legacy of Muslim Spain. BRILL. էջ 136. ISBN 978-90-04-09599-1. Վերցված է 7 February 2013-ին.
  2. Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 4 (1200–1350). BRILL. 3 August 2012. էջ 9. ISBN 978-90-04-22854-2. Վերցված է 7 February 2013-ին.
  3. SPAL: Revista de prehistoria y arqueología de la Universidad de Sevilla. Secretariado de Publicaciones de la Universidad de Sevilla. 1998. էջ 93. Վերցված է 8 February 2013-ին. «La presencia de fenicios en la antigua Sevilla parece constatada por el topónimo Spal que en diversas lenguas semíticas significa "zona baja", "llanura verde" o "valle profundo"»
  4. «La Emergencia de Sevilla» (PDF). Universidad de Sevilla. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  5. Carrillo Benito, Emilio (2005). El NO8DO de Sevilla: significado y origen. Sevilla: RD Editores.
  6. «Leyendas de Sevilla – 5 Hércules y la fundación de Sevilla». aznalfarache.blogspot.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  7. «Antiguas Murallas y Puertas de Sevilla». Degelo.com. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  8. «Ruiz, Hernán. 'Blueprints of Seville's Cathedral and Giralda'». Fidas.es. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  9. Joseph F. O'Callaghan (1975). A History of Medieval Spain. Cornell University Press. էջ 353. ISBN 978-0-8014-9264-8. Վերցված է 6 February 2013-ին.
  10. John Julius Norwich (1 April 2001). Great Architecture of the World. Da Capo Press, Incorporated. էջ 271. ISBN 978-0-306-81042-8. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  11. «Demografía de Sevilla en el siglo XVI». Seville University. Վերցված է 2012-23-7-ին.
  12. «99.06.01: Human-Environment Relations: A Case Study of Donana National Park, Andalucia, Spain and the Los Frailes Mine Toxic Spill of 1998». Yale.edu. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  13. María Serrera, Ramón María (2009-02-21). «¿200 óperas sevillanas?». El Correo de Andalucía. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  14. Antigüedad del Castillo-Olivares, María Dolores (1990). «El arquitecto Melchor Cano y la teoría de la ciudad. Espacio, Tiempo y Forma». Historia del Arte. VII. Madrid: UNED. 3: 417–439.
  15. Santiago Cirugeda; և այլք:. Collectives Architectures. Vibok Works. ISBN 978-84-939058-2-8. Վերցված է 2 February 2013-ին. {{cite book}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  16. Cristóbal Belda Navarro; María Teresa Marín Torres (2002). Quince Miradas Sobre Los Museos. EDITUM. էջ 260. ISBN 978-84-8371-311-2. Վերցված է 2 February 2013-ին.
  17. Diego A. Cardoso Bueno: Sevilla. El Casco Antiguo. Historia, Arte y Urbanismo. Ediciones Guadalquivir (2006). ISBN 84-8093-154-X . Consultado el 24-3-2010
  18. Fernández Paradas, Mercedes; La implantación del alumbrado público de electricidad en la Andalucía del primer del tercio del S. XX, Universidad de Málaga, España [04-09-2012].
  19. Henry Robinson Luce (January 1929). Time. Vol. 13. Time Incorporated. էջ 25. Վերցված է 6 February 2013-ին.
  20. 20,0 20,1 20,2 The Spanish Civil War, Hugh Thomas, Penguin, 1961, p. 221–3, ISBN 0-14-013593-6
  21. M. Kottek; J. Grieser; C. Beck; B. Rudolf; F. Rubel (2006). «World Map of the Köppen-Geiger climate classification updated». Meteorol. Z. 15 (3): 259–263. doi:10.1127/0941-2948/2006/0130. Վերցված է April 22, 2009-ին.
  22. «Highest Temperature Extremes». NOAA Satellite and Information Service. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  23. «World Weather Information Service - Sevilla». Worldweather.org. 2006-10-05. Վերցված է 2011-04-10-ին.
  24. «Valores climatológicos normales: Sevilla Aeropuerto – Agencia Estatal de Meteorología – AEMET. Gobierno de España» (իսպաներեն).
  25. 25,0 25,1 «Sevilla», en Sistema de Información Multiterritorial de Andalucía, Instituto de Estadística de Andalucía. [28-9-2008]
  26. «La CHG entrega el Jardín Americano al Ayuntamiento de Sevilla.» (9-4-2010).
  27. VV.AA: Calles aladas. Las aves de la ciudad de Sevilla y su entorno. Universidad de Sevilla, 2007, ISBN 978-84-472-0949-1.
  28. [1]
  29. «Series de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año». 13 հուլիս 2009. {{cite web}}: Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն)
  30. ine.es (1 մարտ 2011). «Población por sexo, municipios y nacionalidad (principales nacionalidades). (2011) Sevilla».
  31. «Feria de Abril, Seville». Exploreseville.com. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  32. Elizabeth Nash (13 October 2005). Seville, Cordoba, and Granada:A Cultural History: A Cultural History. Oxford University Press. էջ 14. ISBN 978-0-19-518204-0. Վերցված է 8 February 2013-ին.
  33. «Metropol Parasol: The World's Largest Wooden Structure Opens in Seville| Inhabitat – Green Design Will Save the World». inhabitat.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  34. «Plaza De Espańa And Maria Luisa Park Sevilla – Seville». Sevilla5.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  35. Quintero, Josephine. «The City of Sevilla, the Maria Luisa Park in Sevilla, Andalucia, Spain». Andalucia.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  36. «ABC Hemeroteca». Hemeroteca.abc.es. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  37. http://www.unia.es
  38. «Inicio en Sede de Sevilla». Uimp.es. 2011-03-22. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  39. «La Liga Champions». Topendsports.com. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  40. «Uefa Cup». Rsssf.com. 2012-05-31. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  41. «Sevilla win Europa final after penalties». aljazeera.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  42. Jan Alsos. «1982 – Match Schedule». Planet World Cup. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  43. «1986 European Cup Final : FC Barcelona v Steaua Bucharest – Complete Game Film | BETWEEN THE STICKS - ZWISCHEN DEN STOECKEN : Weil Jemand Es Tun Muss». Lvironpigs.wordpress.com. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  44. «BBC SPORT | Football | Other European | Porto end Celtic's Uefa dream». BBC News. 2003-05-21. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  45. Wilkins, Luke (1996-01-11). «Olympic Games: 11 cities bid to stage 2004 Games – Sport». The Independent. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  46. «CNN/SI – Olympics – Seville seeking 2008 Olympic bid – Wednesday May 05, 1999 12:37 PM». Sportsillustrated.cnn.com. 1999-05-05. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  47. «Sevilla aporta la cuarta parte del PIB y es la capital económica de Andalucía». ABC de Sevilla. 2005-02-20.
  48. «Rodríguez Villalobos afirma que los pequeños municipios necesitan una figura supramunicipal para poder prestar servicios públicos». Diputacion de Sevilla. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  49. «Atlas de la provincia de Sevilla». Map:Innovación tecnológica. Diputación de Sevilla, Junta de Andalucía.
  50. «Atlas de la provincia de Sevilla». Map:Empleo en el sector terciario. Diputación de Sevilla, Junta de Andalucía.
  51. «Atlas de la provincia de Sevilla» (PDF). Map:Industrial actividad. Diputación de Sevilla, Junta de Andalucía.
  52. «Economía del arroz: Variedades y mejora». Franquet Bernis. 2006. ISBN 84-689-7762-4. {{cite web}}: Unknown parameter |Publisher= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  53. «Parque Tecnológico Cartuja 93». 9 դեկտեմբեր 2008. {{cite web}}: Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն)
  54. «Empresas tecnológicas y científicas de Cartuja 93 aumentan empleo y facturación». 8 հուլիս 2013. {{cite web}}: Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն)
  55. «La multinacional Abengoa culmina el Centro Tecnológico Palmas Altas.» ABC (13-9-2009). Consultado el 27 de septiembre de 2009.
  56. «Parque Tecnológico Aeropolis». 9 դեկտեմբեր 2008. {{cite web}}: Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն)
  57. «La Comunidad de Ciudades Ariane aprueba la integración de Sevilla para impulsar el transporte espacial».
  58. «Renault Nissan adjudica una nueva caja de cambios a San Jerónimo». 10 մայիս 2011. {{cite web}}: Unknown parameter |autor= ignored (|author= suggested) (օգնություն)
  59. «Heineken convierte a Sevilla en la mayor cervecera de Europa». 30 մայիս 2011.
  60. Port Authority of Seville, Retrieved 2013-09-30 http://portal.apsevilla.com/wps/portal/estadistica
  61. Note http://www.cartuja93.es.
  62. Guadalupe Trigueros Gordillo (1998). La Universidad de Sevilla Durante El Sexenio Revolucionario. Universidad de Sevilla. էջ 96. ISBN 978-84-472-0417-5. Վերցված է 8 February 2013-ին.
  63. Genetic Engineering & Biotechnology News: GEN. GEN Pub. 2007. էջ 15. Վերցված է 8 February 2013-ին.
  64. «Planta Solar 10». Concentrating Solar Power Projects. Ազգային վերականգնվող էներգիայի լաբորատորիա (NREL), Միացյալ Նահանգների Էներգիայի դեպարտամենտ (DOE). 21 April 2009. Վերցված է 20 March 2012-ին.
  65. Marchese, Marco, and Jonathan Potter. Entrepreneurship, SMEs and Local Development in Andalusia, Spain. No. 2011/3. LEED Working Paper Series, LEED programme, OECD Publishing, 2011. "...others in the region are rather sector-oriented (e.g. Seville's Aerópolis specialised in the aeronautics industry or Granada's based on health sciences.)"[2]
  66. «Seville goes Dutch». London Cycling Campaign. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  67. «AENA – airport statistics». Aena.es. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  68. 68,0 68,1 68,2 68,3 68,4 68,5 «Seville Information». DB-City. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4–ին-ին.
  69. «Noticias - Sevilla Y Barcelona Colaborarán Estrechamente Para Difundir Los Valores Del Fórum». Noticias.info. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  70. 70,0 70,1 Hermanamientos con Latinoamérica (102,91 kB). [29-9-2008]
  71. «Columbus - Sister Cities». Columbus Sister Cities International, Inc. Վերցված է 2013-08-04-ին.
  72. «Nos Visitó El Poder Popular De Ciudad De La Habana " Comité Local Pca-Sevilla». Pcasevilla.wordpress.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  73. «Sister Cities, Public Relations». Guadalajara municipal government. Արխիվացված է օրիգինալից March 2, 2012-ին. Վերցված է March 12, 2013-ին.
  74. «Kansas City - Sister Cities». Sister City Association of Kansas City, MO. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4–ին-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն)
  75. «Seville, Spain « Kansas City Sister Cities». Kcsistercities.org. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  76. «Red de Hermanamientos entre Ciudades Marroquies y Andaluzas - Convenios y hermanamientas». An-mar.org. 2006-05-01. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  77. «Kraków otwarty na świat». www.krakow.pl. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  78. «De los títulos de la Ciudad de Sevilla». Degelo.com.

Արտաքին հղումներ

Այս էջը ներկայացված է գնահատման

Այս հոդվածը ներկայացված է գնահատման։ Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։