«Միխայիլ Վրուբել»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
կրկնօրինակ, անմշակ տեքստ
Տող 18. Տող 18.
| ազԴևլ է=
| ազԴևլ է=
}}
}}
'''Միխայիլ Ալեքսանդրովիչ Վռուբել''' ({{lang-ru|Михаил Александрович Врубель}}; [[1856]] [[մարտի 5]], Օմսկ - [[1910]] [[ապրիլի 1]], [[Սանկտ-Պետերբուրգ]]), [[Ռուսաստան|ռուս]] հայտնի նկարիչ։

Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակաԴևմիայում (1880-1884), Պ․Պ․ Չիստյակովի մոտ։ Բազմիցս եղել է [[Իտալիա]]յում և [[Ֆրանսիա]]յում, այցելել [[Գերմանիա]], [[Հունաստան]], [[Շվեյցարիա]]։ Հետևելով Ա․ Ա․ Իվանովի և Ն․ Ն․ Գեի ավանդույթին՝ Վռուբելը իր ստեղծագործությունում արծարծել է կեցության, բարու և չարի, աշխարհում մարդու տեղի մասին բարոյափիլիսոփայական հարցեր։ Սակայն [[19-րդ դար]]ի վերջի - [[20-րդ դար]]ի սկզբի Ռուսական գեղարվեստական մշակույթի բարդ ու հակասական զարգացման պայմաններում այդ հարցերը լուծելու ձգտումը իր դարաշըրջանի հասարակական պայքարից մի կողմ կանգնած Վռուբելին հանգեցրել են սոսկ մարդու հոգևոր կյանքում ելք գտնելու տանջալի որոնումների։ Սա Վռուբելի ստեղծագործությանը հաղորԴևլ է սուբյեկտիվ, անհատապաշտական, երբեմն նաև միստիկ-հիվանդագին գծեր։ Վռուբելը դիմել է միջնադարյան և [[Վերածնունդ|Վերածննդի]] ռոմանտիկ թեմաների, անտիկ դիցաբանությանն ու ռուսական հեքիաթին, նրա ստեղծագործություններում սակավ չեն նաև ռուսական վաղ սիմվոլիզմի պոեզիային բնորոշ առեղծվածային տարրերն ու խորհրդավորությունը։ Գեղարվեստական ստեղծագործության բազմակողմանիությունը որպես արվեստը կյանքին կապելու երազանքի արտահայտություն, բարձր մոնումենտալ ոճի և ազգ․ ձևի որոնումները, բարդացված ռիթմերով զարդանախշային լուծումների նկատմամբ հակումը Վռուբելի աշխատանքներին հաղորԴևլ են «մոԴևռն» ոճին բնորոշ գծեր, որն առանձնապես հաաուկ է նրա մի քանի պաննոներին։ Սակայն Վռուբելի ստեղծագործությունը անհամեմատ լայն է և՝ սիմվոլիզմից, և «մոԴևռն» ոճից։ Աշխարհի բարդ պատկերն ստեղծելու ձգտումը Վռուբելին հանգեցրել է իր գործերում մարդկային զգացումների աշխարհի և բնության աշխարհի օրգ․ միահյուսմանը («Պան», 1899, «Եղրևանի», 1900, երկուսն էլ՝ [[Տրետյակովյան պատկերասրահ]]ում)։ 1884—89-ին Վռուբելը ապրել է Կիսում, ուր ստեղծել է սրբապատկերներ և մի շարք որմնանկարներ Կիրիլովյան եկեղեցում։ Կտրուկ, բեկվող գիծը, մի քանի պլանների համադրումը առարկայի պատկերում, ծավալի մասնատումը բազմաթիվ փոխկապակցված, փոխհատվող նիստերի ու հարթությունների, լայն խճանկարչական գունաբիծը, վիտրաժ հիշեցնող վառվող գույների հուզական զուգորդումը Վռուբելի ստեղծագործության մեշ դարձել են աշխարհի տագնապալի և դրամատիկական այն ընկալման արտահայտչամիջոցները, որը շատ բանով պայմանավորում է նրա ստեղծագործության յուրօրինակությունը։ 1899 թվականի վերջին, փոխադրվելով [[Մոսկվա]], Վռուբելը ընդգրկվել է Աբրամցևոյի գեղարվեստական խմբակում։ Այդ տարիներին Վռուբելը ստեղծել է պաննոներ և հաստոցային գործեր («Վենետիկ», 1893, Ռուսական թանգարան, «Իսպանիա», մոտ 1894 և «Գուշակուհի», 1895, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), մասնակցել է ներկայացումների ձեավորման (հիմնականում Ս․ ի․ Մամոնտովի մասնավոր ռուսական օպերայում, Մոսկվա), ստեղծել մայոլիկայից քանդակների էսքիզներ («Եգիպտուհի» և այլն, 1899—1900, Տրետյակովյան պատկերասրահ), հանԴևս եկել որպես ճարտարապետ (Ս․ Ի․ Մամոնտովի տան ճակատի նախագիծ, 1891) են։ Այդ նույն տարիներին Վռուբելը աշխատել է [[Միխայիլ Լերմոնտով|Մ․ Ցու․ Լերմոնտովի]] գործերի պատկերազարդման վրա։ Վռուբելի ստեղծագործության գլխ․ թեման մոսկովյան շրջանում դարձել է Դևի թեման։ «Դև»-ում (1890, Տրետյակովյան պատկերասրահ) և Միխայիլ Լերմոնտովի նույնանուն պոեմի պատկերազարդումներում (ջրաներկ, ճերմակ, 1890—91, Տրետյակովյան պատկերասրահ, Ռուսական թանգարան և այլ հավաքածուներ) Վռուբելը սիմվոլիկ ձեով արծարծել է բարու և չարի հավերժական հարցերը, ստեղծել կենցաղայինն ու իրականության անարդարությունը չընդունող, իր մենակությունը ողբերգականորեն զգացող հերոսական անհատի, ըմբոստի՝ յուրօրինակ կերպով հասկացած իր իԴևալը։ Սոցիալական ծանր հակասությունների և հասարակական աններդաշնակությունների դարաշրջանը, նախահեղափոխական ժամանակաշրջանի խռովարարական տրամադրությունները իրենց ազԴևցությունն են գործել Դևի թեմայի վրա Վռուբելի աշխատանքի ժամանակ, որն ավարտել է «Դևը գահավիժած» նկարով (1902, Տրետյակովյան պատկերասրահ)․ բեկված ձեերի անսովորությունը ընդգծում է Դևի կործանումը, դատապարտվածությունը, ինչպես և արտացոլում նկարչի վիթխարի ներքին լարվածությունը, հիրավի ողբերգական ուժի տեր հերոսի նրա տենդագին որոնումները։ Վռուբելը ստեղծել է մի շարք դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում կերպարի փիլիսոփայական խորությամբ, բնորդի մեջ անսովորն ընդգծելու ձգտումով («Ս․ Ի․ Մամոնտով», 1897, «Կ․ Դ․ Արցիբուշե», 1897, «Ն․ Ի․ Զաբելա-Վռուբել», 1898, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, «Որդու դիմանկարը», ջրաներկ, ճերմակ, մատիտ, 1902, Ռուսական թանգարան)։ 1900-ական թթ․ Վռուբելի ստեղծագործությունը ձեռք է բերել ողբերգական խոստովանության բնույթ, նրանում աճել են հիվանդագին ընկճվածության գծերը (1902-ից Վռուբելը տառապել է ծանր հոգեկան հիվանդությամբ և 1906-ին՝ կուրացել)։ Վռուբելի այդ տարիների լավագույն աշխատանքներն են գրաֆիկական դիմանկարները («Վալերի Բրյուսով», ածուխ, սանգինա, կավիճ, 1906, Տրետյակովյան պատկերասրահ են)։ Ոգեշնչվածությունը բնորոշ է նաե Վռուբելի համեմատաբար ոչ բազմաթիվ բնանկարներին, նատյուրմորտներին։ Վռուբելի մի շարք աշխատանքներ գտնվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում (այդ թվում՝ Հ․ Շամշինյանի դիմանկարը, 1883, տուշ, գրիչ) և Արամ Աբրահամյանի հավաքածուում (Երեան)։

'''Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբել''' ({{lang-ru|Михаи́л Алекса́ндрович Вру́бель}}), [[19–րդ դար|19]]-[[20-րդ դար]]երի նկարիչ, ով ստեղծագործում էր կերպարվեստի գրեթե բոլոր ձևերում և ժանրերում՝ [[գեղանկարչություն]], [[գծանկարչություն]], [[դեկորատիվ քանդակագործություն]] և [[թատերական արվեստ]]: [[1896]] թվականից ամուսնացած էր հայտնի երգչուհի Նադեժդա Զաբելայի հետ, ում դիմանկարները բազմաթիվ անգամ է պատկերել:
'''Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբել''' ({{lang-ru|Михаи́л Алекса́ндрович Вру́бель}}), [[19–րդ դար|19]]-[[20-րդ դար]]երի նկարիչ, ով ստեղծագործում էր կերպարվեստի գրեթե բոլոր ձևերում և ժանրերում՝ [[գեղանկարչություն]], [[գծանկարչություն]], [[դեկորատիվ քանդակագործություն]] և [[թատերական արվեստ]]: [[1896]] թվականից ամուսնացած էր հայտնի երգչուհի Նադեժդա Զաբելայի հետ, ում դիմանկարները բազմաթիվ անգամ է պատկերել:



11:54, 10 Հուլիսի 2015-ի տարբերակ

Միխայիլ Վրուբել
ռուս.՝ Михаил Врубель
Ծնվել էմարտի 5 (17), 1856[1] կամ մարտի 17, 1856(1856-03-17)[2]
ԾննդավայրՕմսկ, Տոբոլսկի գուբերնիա, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էապրիլի 1 (14), 1910[1] (54 տարեկան) կամ ապրիլի 14, 1910(1910-04-14)[2] (54 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Ազգությունռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Ոճսիմվոլիզմ[4][5]
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[6] և Կերպարվեստ[6]
Ուշագրավ աշխատանքներԴյուցազուն, Թռչող սատանա և Կ. Դ. Արցիբուշևի դիմանկար
ՄեկենասներԱդրիան Պրախով
ՈւսուցիչԼուիջի Իորինի
Ներշնչվել էՊավել Չիստյակով
ԱնդամակցությունՌուսական կայսերական հնագիտական միություն
ԱմուսինՆադեժդա Զաբելա-Վրուբել
Կայքvrubel-world.ru
ստորագրություն
Изображение автографа
 Mikhail Vrubel Վիքիպահեստում

Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբել (ռուս.՝ Михаи́л Алекса́ндрович Вру́бель), 19-20-րդ դարերի նկարիչ, ով ստեղծագործում էր կերպարվեստի գրեթե բոլոր ձևերում և ժանրերում՝ գեղանկարչություն, գծանկարչություն, դեկորատիվ քանդակագործություն և թատերական արվեստ: 1896 թվականից ամուսնացած էր հայտնի երգչուհի Նադեժդա Զաբելայի հետ, ում դիմանկարները բազմաթիվ անգամ է պատկերել:

Նինա Դմիտրիևան Վրուբելի ստեղծագործական կենսագրությունը համեմատում էր երեք գործողությամբ նախաբանով և վերջաբանով դրամայի հետ, ընդ որում նոր փուլին անցումը ամեն անգամ կատարվում էր կտրուկ և անսպասելի: «Նախաբան» ասելով հասկանում են ուսումնառության վաղ տարիները և իր դերի ընտրությունը: Առաջին գործողություն՝ 1880-ական թվականներ, գեղարվեստի ակադեմիայում ուսումնառությունը և Կիև տեղափոխությունը, բյուզանդական արվեստով և եկեղեցական գեղանկարչությամբ զբաղվելը: Երկրորդ գործողություն՝ 1903-1906 թվականներ, որոնք կապված են հոգեկան հիվանդության հետ, որն աստիճանաբար սրում էր գեղանկարչի ֆիզիկական և ինտելեկտուալ ուժերը: Վերջին չորս տարիները՝ կորցնելով տեսողությունը, Վրուբելն արդեն ապրում էր միայն ֆիզիկապես[7]:

1880-1890-ական թվականներին Վրուբելի ստեղծագործական որոնումները գեղարվեստի Ակադեմիայի և արվեստի քննադատների կողմից աջակցություն չէր ստանում, սակայն նրա մշտական պատվիրատուն էր դարձել Սավվա Մամոնտովը: Վրուբելին հարազատ են դարձրել նկարիչները և քննադատները, ովքեր ավելի ուշ միացել են «Արվեստի աշխարհ» ամսագրի շուրջը, նրա աշխատանքները սկսեցին անընդհատ ցուցադրել աշխարհի արվեստագետների և դյագիլևյան ռետրոսպեկտիվների (հետադարձ) ցուցահանդեսներում, և 20-րդ դարի սկզբին Վրուբելի գեղանկարչությունը դարձել էր ռուսական մոդեռնի բնական մասը: «Նկարչության ոլորտում հայտնիության համար» 1905 թվականի նոյեմբերի 28-ին նրան շնորհվեց գեղանկարչության ակադեմիկոսի կոչում՝ նրա գեղանկարչական գործունեության ավարտի պահին:

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Врубель Михаил Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  5. RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Дмитриева, 1990, էջ 20