«Խուզդուլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (11) oգտվելով ԱՎԲ
չ →‎Խուզդուլի ստեղծման պատմությունը: clean up, փոխարինվեց: ընդհամենը → ընդամենը oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.


== Խուզդուլի ստեղծման պատմությունը ==
== Խուզդուլի ստեղծման պատմությունը ==
Տոլկինը գրում է, որ Խուզդուլը «ստեղծվել է կառուցվածքի փոքր միավորներով ու շատ փոքր բառարանով»<ref>Late Writings|300</ref>։ Դա անկասկած տեղի է ունեցել 30-ական թվականներին։ Խուզդուլ լեզվի Khazaddûm և Gabilgathol բառերը ի հայտ են գալիս «Սիլմարիլիոնի» վաղ շրջանի հատվածներում<ref>Valinor and Middle-Earth before the Lord of the Rings|274</ref>։ Ակնհայտ է, որ դրա համար որպես հիմք են ծառայել սեմական լեզուները։ Սակայն, Տոլկինը լեզվի մասին մանրամասն նյութեր չի թողել, այնպես որ, այն ինչ հայտնի է ընդհամենը մի քանի արտահայտություն է։ Մենք գիտենք մի քանի անուն, անվանում, գրությունը Բալինի գերեզմանին՝«Balin Fundinul uzbad Khazaddûmu» — «Բալին, Ֆունդինի որդի, Մորիայի տիրակալ» և Գիմլիի մարտական կոչը. «''Baruk Khazâd! Khazâd ai-mênu!''» — «Թզուկների կացիննե՛ր։ Թզուկները (հարձակվում են) ձեր վրա»։
Տոլկինը գրում է, որ Խուզդուլը «ստեղծվել է կառուցվածքի փոքր միավորներով ու շատ փոքր բառարանով»<ref>Late Writings|300</ref>։ Դա անկասկած տեղի է ունեցել 30-ական թվականներին։ Խուզդուլ լեզվի Khazaddûm և Gabilgathol բառերը ի հայտ են գալիս «Սիլմարիլիոնի» վաղ շրջանի հատվածներում<ref>Valinor and Middle-Earth before the Lord of the Rings|274</ref>։ Ակնհայտ է, որ դրա համար որպես հիմք են ծառայել սեմական լեզուները։ Սակայն, Տոլկինը լեզվի մասին մանրամասն նյութեր չի թողել, այնպես որ, այն ինչ հայտնի է ընդամենը մի քանի արտահայտություն է։ Մենք գիտենք մի քանի անուն, անվանում, գրությունը Բալինի գերեզմանին՝«Balin Fundinul uzbad Khazaddûmu» — «Բալին, Ֆունդինի որդի, Մորիայի տիրակալ» և Գիմլիի մարտական կոչը. «''Baruk Khazâd! Khazâd ai-mênu!''» — «Թզուկների կացիննե՛ր։ Թզուկները (հարձակվում են) ձեր վրա»։


Կա վարկած, որի համաձայն [[Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին|Տոլկին]]ի սևագրություններում կա խուզդուլի ամբողջական քերականությունը, սակայն դա չի հրապարակվել և այժմ գտնվում է տոլկինական ամսագրերից մեկի մոտ։
Կա վարկած, որի համաձայն [[Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին|Տոլկին]]ի սևագրություններում կա խուզդուլի ամբողջական քերականությունը, սակայն դա չի հրապարակվել և այժմ գտնվում է տոլկինական ամսագրերից մեկի մոտ։

13:13, 9 Հուլիսի 2015-ի տարբերակ

Խուզդուլ (Khuzdul կամ Khuzdûl, թարգմանաբար՝ «թզուկային»), Ջոն Ռ. Ռ. Տոլկինի Միջերկրի մասին ստեղծագործություններում թզուկների լեզուն։ Տոլկինի ստեղծած արհեստական լեզուներից մեկը՝ քվենյայի ու սև բարբառի հետ միասին։

Խուզդուլն Արդայի պատմության մեջ

Բալինի գերեզմանի գրությունը՝ միակ հայտնի օգրությունը խուզդուլով՝ «Balin Fundinul uzbad Khazaddûmu»՝ «Բալին, Ֆունտինի որդի, Մորիայի տիրակալ»

«Սիլմարիլիոն» գրքում նկարագրված լեգենդի համաձայն, խուզդուլը հորինել է Աուլեն՝ վալարներից մեկը։ Աուլեն քարից թզուկներ է ստեղծում ու նրանց սովորեցնում իրենց համար ստեղծված լեզուն[1]։ Դա տեղի է ունեցել դեռ այն բանից առաջ, երբ թզուկները քնեցին, մինչև կգար իրենց արթնանալու ժամանակը։ Եվ այն բանից առաջ երբ Միջերկիր եկան Էրուի երեխաները՝ մարդիկ ու էլֆերը։ Այնպես որ, կարելի է ասել, որ Խուզդուլը Միջերկրի ամենահին լեզուն է (չհաշված Վալարինն ու, հավանաբար, Էնթերի լեզուն

Լեզվական փոփոխություններ

Նրանք արթնացումից հետո այդ լեզուն (ինչպես բոլոր լեզուներն ու ամեն ինչը Արդայում) ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխվեց, ու արդեն տարբեր հատվածներում ապրող թզուկների լեզուները որոշ տարբերություներ ունեին։ Բայց փոփոխություններն այնքան դանդաղ էին ընթանում ու տարբերություններն այնքան փոքր էին, որ անգամ երրորդ էպոսում տարբեր տարածաշրջանների թզուկները հասկանում էին միմյանց։ Խուզդուկը հազվադեպ ու դժվարությամբ սովորում էին նաև այլ ռասաներ։ Հավանաբար պատճառն այն էր, որ թզուկների լեզուն շատ բարդ էր ու դժվարարտասանելի։

Լեզվի գաղտնիությունը

Իրենք՝ թզուկները, այնքան էլ հակված չէին ուրիշներին իրենց լեզուն սովորեցնելու։ Նրանց լեզուն «գաղտնիք էր, որը նրանք ինքնակամ չէին ասում անգամ իրենց ընկերներին»[2]։ Թզուկների անձնանուններն այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք Տոլկինի ստեղծագործություններում, այսինքն, մարդկային լեզվով։ Իրենց գաղտնի «ներքին» անունները թզուկները չեն ասում ոչ մեկի։ Այդ անունները չեն գրում անգամ գերեզմանաքարերի վրա։ Մատանիների տիրակալում ու Տոլկինի այլ ստեղծագործություններում խուզդուլը հիմնականում օգտագործվում է տեղանուններում։ Խուզդուլով ասված քիչ թվող արտահայտություններից է Գիմլիի մարտական ճիչը, Հորնբուրգի պաշարման ժամանակ. Բարուկ Խազադ. Խազադ աի-մենու! (անգլ.՝ Baruk Khazad! Khazad ai-menu!)՝ «Թզուկների կացինները։ Թզուկները (գալիս են) ձեր վրա»։

Բացառություն

Սակայն, առաջին դարաշրջանում, երբ Հադորի Տան Մարդիկ եկան Բելերիանդ և հանդիպեցին Երկարամորուք ցեղի թզուկների, երկու ժողովուրդների միջև ընկերություն առաջացավ, քանի որ Մարդիկ, լինելով հմուտ հեծյալներ, կարող էին թզուկներին իրենց օգնությունը տրամադրել Օրկերի դեմ պայքարում։ Եվ թզուկները մարդկանց ծանոթացրին իրենց լեզվի հետ, բայց Մարդիկ խուզդուլը դժվար համարեցին ու դանդաղ յուրացրեցին ոչ ավելի, քան առանձին բառեր, որոնց մի մասը ժամանակի ընթացքում փոփոխվելով մտավ նրանց լեզու[3]։ Կարծիք կա, որ Խուզդուլը Մարդկանց սկզբնական լեզվի՝ Թալիսկայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն է թողել։

Խուզդուլի ստեղծման պատմությունը

Տոլկինը գրում է, որ Խուզդուլը «ստեղծվել է կառուցվածքի փոքր միավորներով ու շատ փոքր բառարանով»[4]։ Դա անկասկած տեղի է ունեցել 30-ական թվականներին։ Խուզդուլ լեզվի Khazaddûm և Gabilgathol բառերը ի հայտ են գալիս «Սիլմարիլիոնի» վաղ շրջանի հատվածներում[5]։ Ակնհայտ է, որ դրա համար որպես հիմք են ծառայել սեմական լեզուները։ Սակայն, Տոլկինը լեզվի մասին մանրամասն նյութեր չի թողել, այնպես որ, այն ինչ հայտնի է ընդամենը մի քանի արտահայտություն է։ Մենք գիտենք մի քանի անուն, անվանում, գրությունը Բալինի գերեզմանին՝«Balin Fundinul uzbad Khazaddûmu» — «Բալին, Ֆունդինի որդի, Մորիայի տիրակալ» և Գիմլիի մարտական կոչը. «Baruk Khazâd! Khazâd ai-mênu!» — «Թզուկների կացիննե՛ր։ Թզուկները (հարձակվում են) ձեր վրա»։

Կա վարկած, որի համաձայն Տոլկինի սևագրություններում կա խուզդուլի ամբողջական քերականությունը, սակայն դա չի հրապարակվել և այժմ գտնվում է տոլկինական ամսագրերից մեկի մոտ։

Արդայի լեզուներն ուսումնասիրողներից շատերը հետաքրքրվել են խուզդուլով, բայց նրանցից ոչ մեկը լրջորեն չի զբաղվել դրա վերակառուցմամբ ու քերականության ամբողջացմամբ։ Այդ իսկ պատճառով խուզդուլ սովորեցնող դասագրքի կազմումն առայժմ հնարավոր չէ։

Խուզդուլի կառուցվածքը

Այս տեսքն ունեն Անհերտասի ռունագրերը, որոնք օգտագործում էին թզուկները խուզդուլով գրելու համար

Խուզդուլ լեզվի հայտնի բառերում կան հետևյալ համաձայնությունները. երկու պայթական ասպիրանտներ՝ kh և th, այսինքն, «կ» и «տ» ներշնչմամբ։ Խուզդուլում կան նաև неаспирированные բաղաձայներ, որոնք նման են հայերեն «կ»-ին և «տ»-ին, բայց, ի տարբերություն հայերենի ու անգլերենի k-ն ու t-ն ինքնուրույն ֆոնեմներ են, որոնք պետք է տարբերել kh-ից ու th-ից։ Խուզդուլում հանդիպում են նաև ձայնեղ պայթականներ՝ b, d, g, խուլ սպիրանտներ՝ f, sh և s, ձայնեղ սպիրանտներ՝ z և gh, կողային՝ l, վիբրանտ՝ r, քթային՝ n, m, կիսաձայներ՝ w և y, կկորդային՝ h և կոկորդային պայթական `:

Կարճ ձայնավորները ձևավորում են դասական համակարգը հինգ ձայներից՝ a, i, e, o, u: Կան նաև երկար ձայնավորներ՝ â, ê, î, û, ô: Կա երկձայն ai: Նաև կան а և е ձայնավորների կրճատված տարբերակներ, որոնք նշանակվում են ə:

Բացի այդ, դատելով Անհերտաս Մորիայի ռունագրերի աղյուսակից, խուզդոլում կան նաև այլ հնչյուններ։ Բաղաձայներ՝ j, ch, v, mb, hw, dh, nj, ng, kw, gw, ghw, ngw, nw, rh, lh, nd, ps, ts, կարճ ձայնավորներ՝ ö, ü: Նաև, հավանաբար, կա oi և այլ երկհնչյուններ, որոնք կիսաձայներ w-ի ու y-ի նման են։ Կան նաև +h սիմվոլը, որն առանձին ռունագիր ունի, որը հավանաբար նշանակում է խլացում բաղաձայների մոտ։

Նմանությունը սեմական լեզուներին

Խուզդուլի հիմնական կառուցվածքը նման է սեմական լեզուներին։ Արմատները, որոնցից կազմվում են բառերը, ինքնուրույն արտասանվող բառեր չեն, այլ կազմված են միայն բաղաձայներից։ Գոյականները, բայերը, ածականները և այլն կազմվում են բաղաձայների արանքում համապատասխան ձայնավորները տեղադրելով (Khuzd(ul)KhazâdKhizd(in) հավանական Kh-Z-D արմատից), իսկ երբեմն բաղաձայներից մեկի կրկնակեցմամբ։

Խուզդուլում, ինչպես և սեմական լեզուներում, արմատը հիմանականում կազմված է երեք բաղաձայնից։ Որոշ այդպիսի արմատներ հիշատակվում են TI:174-ում և RS:466-ում։ B-R-Z՝ կարմիր, B-N-D՝ գագաթ, K-B-L՝ արծաթ, N-R-G՝ սև։ Երկու բաղաձայնից կազմված արմատի օրինակ է Z-N-ն՝ «մուգ, գորշ, մշուշոտ»[6]։ Հնարավոր են մի բաղաձայնից կազմված արմատներ (-L-) Ul՝«գետակներ», բառում, (-Y-) aya՝ "վրա" բառում։

Բառաձևավորման մեջ օգտագործում են նար ածանցներ ու վերջավորություններ։ ai՝ («վրա»), -ul (ախծականի վերջավորություն), -ûn (հավանաբար, որոշակի մասնիկ), -în (ածականների հոգնակի թիվը ցույց տվող մասնիկ), -u (ցույց է տալիս սեռական հոլովը) և այլն։ Հնարավոր են բառարմատների փոփոխություններ (M-B-R-ը Barazinbar բառում)։

Գրությունը

Գրելու համար թզուկները հիմնականում օգտագործել են ռունագրեր, որոնք հորինել է էլֆ Դաերոնը՝ Անհերտաս (նաև Կիրտ) (չնայած Տոլկինի մոտ հանդիպում է արտահայտություն, որ ռունագրերը ստեղծել են իրենք՝ թզուկները, բայց հավանաբար դա վերաբերում է Լուսնային ռունագրերին, որոնք հանդիպում են «Հոբիթում»)։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. (Սիլմարիլիոն, 2 գլուխ)
  2. (LotR, прил. F)
  3. Late Writings|303
  4. Late Writings|300
  5. Valinor and Middle-Earth before the Lord of the Rings|274
  6. The Mines of Moria|466