«Գարեգին Նժդեհ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 129. Տող 129.
*Հրաչիկ Սիմոնյան, 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմները և հայերը, Երևան, 2014, 504 էջ։
*Հրաչիկ Սիմոնյան, 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմները և հայերը, Երևան, 2014, 504 էջ։
*Հայոց պատմություն, հատ. 4, գիրք 1. Նորագույն շրջան. 1918-1945 թթ., Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2010։
*Հայոց պատմություն, հատ. 4, գիրք 1. Նորագույն շրջան. 1918-1945 թթ., Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2010։

== Պարգևներ ==
{| class="wikitable"
|-
! Երկիր
! colspan="3" |Պարգև
! Տարի
|-
| {{դրոշ|Բուլղարիա}} [[Բուլղարիա|Բուլղարիայի Թագավոություն]]
| [[Պատկեր:MilitaryOrderBravery-Ribbon.gif|50x70px]]
| Արիության շքանշան
| 4 կարգի
|style="text-align:center" | [[16 նոյեմբերի]], [[1912]]
|-
| rowspan="4" | {{դրոշավորում|Ռուսական կայսրություն}}
| [[Պատկեր:Saint_vladimir_%28bande%29.png|50x50px]]
| Սուրբ Վլադիմիր շքանշան
| 3 կարգի
|style="text-align:center" |[[1915]], [[1918]]
|-
| [[Պատկեր:Order_of_Saint_Anne_Ribbon.PNG|50x50px]]
| Սուրբ Գևորգի խաչ
| 4 կարգի
|style="text-align:center" | 1915
|-
| [[Պատկեր:Orderglory_rib.png|50x50px]]
| Սուրբ Գևորգի խաչ
| 3 կարգի
|style="text-align:center" | [[1916]]
|-
| [[Պատկեր:Orderglory_rib.png|50x50px]]
| Սուրբ Գևորգի խաչ
| 2 կարգի
|style="text-align:center" | 1916
|}


==Մեջբերումներ Գարեգին Նժդեհից==
==Մեջբերումներ Գարեգին Նժդեհից==

18:23, 8 Հուլիսի 2015-ի տարբերակ

Գարեգին Արաքել Եղիշեի Տեր-Հարությունյան
Պատկեր:Նժդեհ 1921.jpeg
1886 հունվարի 1 - դեկտեմբերի 21, 1955(1955-12-21) (տարիքը 69)
ԾննդավայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Երևանի նահանգ Նախիջևան Կզնուտ
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Վլադիմիր
ԳերեզմանՍպիտակաոր վանք և Գերեզման Գարեգին Նժդեհի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն,  Լեռնահայաստան և  ԽՍՀՄ
ԿոչումՍպարապետ
ՊաշտոնՀայաստանի Հանրապետության հարավային ուժերի հրմանատար
Լեռնահայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Անիի ճակատամարտ
Ղարաքիլիսայի ճակատամարտ
Լեռնահայաստանի պաշտպանություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Պարգևներ
Գեորգիվյան խաչ 2-րդ աստ.
Գեորգիվյան խաչ 2-րդ աստ.
2-րդ աստ.
Գեորգիվյան խաչ 3-րդ աստիճանի
Գեորգիվյան խաչ 3-րդ աստիճանի
3-րդ աստ.
Սուրբ Վլադիմիրի շքանաշան 3-րդ աստիճանի
Սուրբ Վլադիմիրի շքանաշան 3-րդ աստիճանի
3-րդ աստ.
Սուրբ Աննայի շքանշան 4-րդ աստիճանի
Սուրբ Աննայի շքանշան 4-րդ աստիճանի
4-րդ աստ.
Բալկանյան ժողովուրդների հերոս
ՍտորագրությունИзображение автографа

Գարեգին Նժդեհ, պաշտոնական անունը՝ Գարեգին Արաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955) հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր։ Ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։

Կրթությունը

Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հարավային Կովկաս։

Զինվորական գործունեությունը

1907 թվականին մտնում է ՀՅԴ շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնում է Բուլղարիա։

Երբ 1912 թվականին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար  Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո 1918 թ. վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ. օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թվականը, նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա։

Պատկեր:Garegin Njdeh bacik.jpg
Գարեգին Նժդեհին նվիրված բացիկ

Հրապարակումները

1923 թ-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925 թվականներին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։

1924-1925 թթ-ին նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։

1926 թ-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։

1933 թվականի ամռանը Նժդեհը Դաշնակցության Ընդհանուր ժողովի որոշումով մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։

Քաղվածք Գարեգին Նժդեհին նվիրված բացիկից

«Ցեղակրոն» շարժումը

ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Դաշնակցության դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաև Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։

1935 թ-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։

1937 թ-ին Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։

1937 թ-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։

Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938 թթ-ին, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։

1938-1939 թթ-ին լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։

Ձերբակալությունն ու մահը

Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942 թ-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թ-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան, «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան

1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա։

Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին...» - գրում էր Նժդեհը 1944 թվականի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ։

Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու համար, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թ-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։

Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։

1947 թ-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։

1948-1952 թթ-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։

Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955 թվականիի դեկտեմբերի 21-ին։

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։

Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թ-ի մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվեց։

Գրականություն

  • Վարդան Գէորգեան, Լեռնահայաստանի հերոսամարտը, Պուքրէշ, 1923, Երեւան, 1991։
  • Աւօ, Նժդեհ, Պէյրութ, 1968, երկրորդ հրատ., 1989։
  • Արմէն Սեւան, Բանտարկեալի մը յուշերը, Պուենոս Այրէս, 1970, Երեւան, 2012։
  • Մուշեղ Լալայան, Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, Երևան, 1997։
  • Արցախ Բունիաթյան, Սպարապետի վերադարձը, Երևան, 1999։
  • Արամ Սիմոնյան, Զանգեզուր գոյամարտը 1920-1921 թթ., Երևան, 2000, - http://www.historyofarmenia.am/images/menus/376/ZangezuriGoyapayqar@.pdf
  • Ա. Վարդանյան, Նժդեհյան մասունքներ, Երևան, 2001։
  • Վլադիմիր Ղազախեցյան, Նժդեհը Զանգեզուրում, Երևան, 2001։
  • Սպարապետ Նժդեհ, Պէյրութ, 2001։
  • Վարագ Առաքելյան, Նժդեհ, Երևան, 1989։
  • Ռաֆայէլ Համբարձումեան, Վարք Նժդեհի։ Ասոյթներ, Երեւան, 2001, 248 էջ + 48 էջ ներդիր, -
  • Ռաֆայէլ Համբարձումեան, Գարեգին Նժդեհ։ Ամբողջական կենսագրութիւն, Երեւան, 2007։
  • Արմէն Սիւնի, Հայկական վաշտը Բալկանեան պատերազմում 1912-1913 թթ., Սօֆիա, 1926։
  • Արմէն Սիւնի, Հայկական զօրամասը Բալքան-թուրք պատերազմին մէջ, Երեւան, 2009, 68 էջ։
  • Հարությունյան Ավագ, Գարեգին Նժդեհը և 1921 թ. Թավրիզյան դսատավարությունը, Երևան, 2001։
  • Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երևան, 2001, երկրորդ լրացված հրատարակություն, Երևան, 2007։
  • Գարեգին Նժդեհ, Երկեր, հատ. 1, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2002, 532 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/1187/Njdeh_1.pdf
  • Գարեգին Նժդեհ, Երկեր, հատ. 2, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2002, 504 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/1200/Njdeh_erker2.pdf
  • Սեպուհ, Էջեր իմ յուշերէն, Պոսթըն, 1925։
  • Ասլան Ստեփանեան, Յուշեր, Թեհրան, 1966։
  • Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Գ. հատ., Պէյրութ, 1963, Զ. հատ., Պէյրութ, 1967։
  • Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Փարիզ, 1928, Պէյրութ, 1968, Երևան, 1993, 704 էջ։
  • Հրաչիկ Սիմոնյան, 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմները և հայերը, Երևան, 2014, 504 էջ։
  • Հայոց պատմություն, հատ. 4, գիրք 1. Նորագույն շրջան. 1918-1945 թթ., Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2010։

Պարգևներ

Երկիր Պարգև Տարի
Բուլղարիա Բուլղարիայի Թագավոություն Արիության շքանշան 4 կարգի 16 նոյեմբերի, 1912
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Սուրբ Վլադիմիր շքանշան 3 կարգի 1915, 1918
Սուրբ Գևորգի խաչ 4 կարգի 1915
Սուրբ Գևորգի խաչ 3 կարգի 1916
Սուրբ Գևորգի խաչ 2 կարգի 1916

Մեջբերումներ Գարեգին Նժդեհից

«Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով»։

«Բավական չէ իր Ազգի զավակը լինել,պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»[1]։

«Ազգային ոգի – ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը»։ «Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից»։ «Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը»։ «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գարեգին Նժդեհ հոդվածին