«Լիլի Չուգասզյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
'''Լիլի Չուգասզյան''' ({{lang-en|Lili Chookasian}}, [[1920]]թ. [[օգոստոսի 1]], Չիկագո - [[2012]]թ. [[ապրիլի 9]]), հայտնի |
'''Լիլի Չուգասզյան''' ({{lang-en|Lili Chookasian}}, [[1920]]թ. [[օգոստոսի 1]], Չիկագո - [[2012]]թ. [[ապրիլի 9]]), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի ([[կոնտրալտո]]), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի։ 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-80-ական թթ. երգել է [[Մետրոպոլիտեն օպերա]]յում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։ |
||
1967 թ. սեպտեմբերին հանդես է եկել [[Երևան]]ի [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ում՝ կատարելով Փառանձեմի դերերգը [[Տիգրան Չուխաճյան]]ի «[[Արշակ Բ (օպերա)|Արշակ Բ]]» օպերայում<ref>http://www.golosarmenii.am/ru/20007/culture/4623/</ref>։ |
1967 թ. սեպտեմբերին հանդես է եկել [[Երևան]]ի [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ում՝ կատարելով Փառանձեմի դերերգը [[Տիգրան Չուխաճյան]]ի «[[Արշակ Բ (օպերա)|Արշակ Բ]]» օպերայում<ref>http://www.golosarmenii.am/ru/20007/culture/4623/</ref>։ |
||
== Կյանքը և կենսագործունեությունը == |
|||
Լիլի Չուգասզյանի ընտանիքը գախթել է [[Սեբաստիայի վիլայեթ|Սեբաստիա]]յից(Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ [[Ֆիլիպ Մանուել]]ին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թվականին հանդես է եկել [[Լիթլ Ռոք]] քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև [[Արկանզաս]]ի, [[Բալթիմոր]]ի օպերային թատրոններում: [[1961]] թվականին կոմպոզիտոր [[Ջանկառլո Մենոտտի]]ն Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի ([[Իտալիա]]) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: [[1962]] թվականից եղել է [[Նյու Յորք]]ի [[Մետրոպոլիտեն օպերա]]յին թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից` խորհրդատու, դասավանդել է [[Յեյլի համալսարան]]ում: Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր` Նորմա ([[Վինչեցո Բելլինի]]ի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա ([[Ջուզեպպե Վերդի]]ի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա ([[ Ջանկառլո Մենոտի|Մենոտի]]ի «Մեդիում»), Դալիլա ([[Քամիլ Սեն-Սանս|Սեն Սանս]]ի «Սամսոն և Դալիլա») և այլն: Համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների ([[Լեոպոլդ Ստոկովսկի]], [[Լեոնարդ Բեռնստայն]], [[Հերբերտ ֆոն Կարայան]] և ուրիշներ) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի ([[Յոհան Սեբաստիան Բախ]], [[Ֆրանց Շուբերտ]], [[Յոհաննես Բրամս]] և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր` Բախի [[պասսիոն]]ներից, [[կանտատ]]ներից, [[օրատորիա]]ն, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «[[Մեսսա]]ն», [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ]]ի, [[Ջուզեպպե Վերդի]]ի «[[Ռեքվիեմ]]»-ները, [[Ջովաննի Բատիստա Պերգոլեզի]]ի և [[Ջոակինո Ռոսսինի]]ի «[[Ստաբատ մատեր]]»-ները և այլն: Կատարել է նաև հայկական երգեր(«[[Կռունկ (երգ)|Կռունկ]]», [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի «Օրորոցային» և այլն): 1978 թվականին [[Վաշինգտոն]]ում` [[Սպիտակ տուն|Սպիտակ Տան]]ը, երգել է հայերեն: Չուգասզյանն արժանացել է [[ՀԽՍՀ Մշակույթի նախարարություն|ՀԽՍՀ մշակույթի նախարարության]] [[Պետրոս Ադամյան]]ի անվան մրցանակի ([[1981]] թ.): |
|||
== Չուգասզյանի մասին == |
|||
«Նա եկավ, տեսավ և հաղթեց` ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ: Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին: Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»: [[Սիլվիա Կատլեր]], երաժշտական քննադատ ([[ԱՄՆ]]) |
|||
== Չուգասզյանի մտքերը == |
|||
«Հայը չպետք է ծույլ լինի»: |
|||
== Աղբյուրներ == |
|||
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք 2, Հատոր 2, էջ 284 |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{Ծանցանկ}} |
{{Ծանցանկ}} |
||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://www.golosarmenii.am/ru/20007/culture/4623/ Լիլի Չուգասզյանին նվիրված հոդված «Գոլոս Արմենիի» թերթում (ռուսերեն)] |
* [http://www.golosarmenii.am/ru/20007/culture/4623/ Լիլի Չուգասզյանին նվիրված հոդված «Գոլոս Արմենիի» թերթում (ռուսերեն)] |
13:54, 6 Հուլիսի 2015-ի տարբերակ
Լիլի Չուգասզյան (անգլ.՝ Lili Chookasian, 1920թ. օգոստոսի 1, Չիկագո - 2012թ. ապրիլի 9), հայտնի ամերիկացի օպերային երգչուհի (կոնտրալտո), ծագումով հայ։ Երգել է աշխարհահռչակ օպերային թատրոններում և հայտնի նվագախմբերի հետ։ Իր կարիերան սկսել է 1940-ական թթ. որպես համերգային երգչուհի։ 1960-70-ական թթ. համարվում էր կոնտրալտո ձայն ունեցող առաջատար երգչուհիներից մեկը։ 1960-80-ական թթ. երգել է Մետրոպոլիտեն օպերայում և Նյու-Յորք սիթիի օպերային թատրոններում։
1967 թ. սեպտեմբերին հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կատարելով Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում[1]։
Կյանքը և կենսագործունեությունը
Լիլի Չուգասզյանի ընտանիքը գախթել է Սեբաստիայից(Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: Չուգասզյանը աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թվականին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում: 1961 թվականին կոմպոզիտոր Ջանկառլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962 թվականից եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհի, 1980- ական թվականների վերջից` խորհրդատու, դասավանդել է Յեյլի համալսարանում: Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր` Նորմա (Վինչեցո Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Մենոտիի «Մեդիում»), Դալիլա (Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա») և այլն: Համերգներով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ: Բացառիկ ձայնածավալի շնորհիվ տարբեր ոճերի երգերի (Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրանց Շուբերտ, Յոհաննես Բրամս և ուրիշներ) հետ երկացանկում ունեցել է նաև մեծակտավ գործեր` Բախի պասսիոններից, կանտատներից, օրատորիան, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսսան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ները, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և Ջոակինո Ռոսսինիի «Ստաբատ մատեր»-ները և այլն: Կատարել է նաև հայկական երգեր(«Կռունկ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցային» և այլն): 1978 թվականին Վաշինգտոնում` Սպիտակ Տանը, երգել է հայերեն: Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի (1981 թ.):
Չուգասզյանի մասին
«Նա եկավ, տեսավ և հաղթեց` ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ: Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետևում են նրա յուրաքանչյուր հնչյունին: Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»: Սիլվիա Կատլեր, երաժշտական քննադատ (ԱՄՆ)
Չուգասզյանի մտքերը
«Հայը չպետք է ծույլ լինի»:
Աղբյուրներ
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք 2, Հատոր 2, էջ 284