«Էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 3195721 խմբագրումը, որի հեղինակն է՝ Алхимик08 (քննարկում) մասնակիցը
Տող 44. Տող 44.


[[Ծանրության ուժ]]ի կատարած աշխատանքը հավասար է մարմնի [[պոտենցիալ էներգիա]]յի փոփոխությանը՝ հակառակ նշանով: Այս պնդումը կոչվում է [[պոտենցիալ էներգիայի թեորեմ]]:
[[Ծանրության ուժ]]ի կատարած աշխատանքը հավասար է մարմնի [[պոտենցիալ էներգիա]]յի փոփոխությանը՝ հակառակ նշանով: Այս պնդումը կոչվում է [[պոտենցիալ էներգիայի թեորեմ]]:

=== Առաձգականորեն դեֆորմացված մարմնի պոտենցիալ էներգիա ===
Եթե առաձգական մարմինը, օրինակ, զսպանակը, սեղմենք, ապա [[առաձգականության ուժ]]ի շնորհիվ այն կարող է ընդարձակվել և աշխատանք կատարել: Առաձգականության ուժի կատարած [[աշխատանք]]ը կարող ենք հաշվել հետևյալ բանաձևով, և այն արտահայտել պոտենցիալ էներգիայի փոփոխությամբ՝

<center><math> A= \frac{kx_1^2}{2} - \frac{kx_2^2}{2}</math></center>

Առաձգականորեն դեֆորմացված [[զսպանակ]]ի պոտենցիալ էներգիան որոշվում է հետևյալ բանաձևով՝

<center><math> E= \frac{kx^2}{2} </math></center>

<center><math> A= \frac{kx_1^2}{2} - \frac{kx_2^2}{2}=-(E_2-E_1)=\Delta E</math></center>

Մարմնի վրա ազդող [[պոտենցիալային ուժ]]ի [[աշխատանք]]ը հավասար է նրա [[պոտենցիալ էներգիա]]յի փոփոխությանը՝ հակառակ նշանով: Այս պնդումը կոչվում է պոտենցիալ էներգիայի թեորեմ:


== Պատմություն ==
== Պատմություն ==

07:47, 29 Հունիսի 2015-ի տարբերակ

Կայծակը ուժեղ էլեկտրական դաշտերից առաջացած օդի էլեկտրական ճեղքումն է, և էներգիայի հոսք է ցուցադրում։ Մթնոլորտի էլեկտրական պոտենցիալ էներգիան փոխակերպվում է ջերմության, լույսի և ձայնի, որոնք էներգիայի այլ ձևեր են։

Էներգիա, ֆիզիկական մեծություն, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ Ֆիզիկայում էներգիան (հունարեն՝ ἐνέργεια, գործունեություն, աշխատանք, հունարեն՝ ἐνεργός (էներգոս) բառից, գործունյա, աշխատող[1]) սկալյար ֆիզիկական մեծություն է։ Բնութագրական է առարկաների և համակարգերի համար, ենթարկվում է պահպանման օրենքներին։ Էներգիայի տարբեր ձևերից են կինետիկ, պոտենցիալ, ջերմային, գրավիտացիոն, ձայնային, առաձգական, էլեկտրամագնիսական էներգիաները։

«Էներգիա» մեծությունը սերտորեն առնչվում է մեխանիկական աշխատանքի հետ: Եթե մարմինը կամ մարմինների որևէ համակարգ կարող է աշխատանք կատարել, ապա ասում են, որ այն օժտված է էներգիայով: Աշխատանք կարող են կատարել ինչպես շարժվող, այնպես էլ այլ մարմինների հետ փոխազդող մարմինները: Մեխանիկայում տարբերում են երկու տեսակի էներգիա՝ կինետիկ և պոտենցիալ: Մարմինների շարժմամբ պամանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա, իսկ փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ պոտենցիալ էներգիա:

Էներգիան կարող է մի ձևից փոխակերվել մյուսին, սակայն ընդհանուր էներգիայի չափը միշտ նույնն է մնում։ Այս սկզբունքը, էներգիայի պահպանման օրենքըը, առաջին անգամ կանխադրվել է վաղ 19-րդ դարում, և վերաբերվում է մեկուսացված համակարգին։ Նյոտերի թեորեմի համաձայն, էներգիայի պահպանման օրենքը այն փաստի հետևանքն է, որ ֆիզիկայի օրենքները ժամանակի ընթացքում չեն փոխվում։[2]

Թեև համակարգի ընդհանուր էներգիան ժամանակի ընթացքում չի փոփոխվում, սակայն մեծությունը կարող է կախված լինել կոորդինատային համակարգից։ Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ զրո չէ։

Կինետիկ էներգիա

Կինետիկ էներգիա անվանում են մարմինների շարժումով պայմանավորված էներգիան:

(1)

Մարմնի վրա ազդող հաստատուն ուժի կատարած աշխատանքը փոփոխությունն է մի ֆիզիկական մեծության, որը որոշվում է մարմնի զանգվածի և արագության քառակուսու արտադրյալի կեսով:

Մարմնի զանգվածի և արագության քառակուսու արտադրյալի կեսին հավասար մեծությունն անվանում են մարմնի կինետիկ էներգիա: Մարմնի կինետիկ էներգիան հավասար է այն աշխատանքին, որը կարող է կատարել շարժվող մարմինը մինչև կանգ առնելը:

Օգտվելով կինետիկ էներգիայի սահմանումից (1) բանաձևը կարող ենք ներկայացնել հետևյալ կերպ՝

Մարմնի վրա ազդող ուժերի համազորի կատարած աշխատանքը հավասար է մարմնի կինետիկ էերգիայի փոփոխությանը: Այս պնդումը կոչվում է կինետիկ էներգիայի թեորեմ:

Պոտենցիալ էներգիա

Պոտենցիալ էներգիա անվանում են մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան: Պոտենցիալ էներգիան չափվում է այն աշխատանքով, որը կարող է կատարել մարմինը՝ առանց արագությունը փոփոխելու մի դիրքից մյուսը տեղափոխելիս: Պոտենցիալ էներգիայով է օժտված, օրինակ, սեղմված զսպանակը, Երկրից բարձրացված մարմինը:

Մարմնի՝ ծանրության ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիա

Մարմնի՝ ծանրության ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիան: m զանգվածով մարմինը Երկրի մակերևույթից h1 բարձրությամբ կետից որևէ հետագծով h2 բարձրությամբ մեկ այլ կետ տեղափոխելիս, երբ ծանրության ուժը կարելի է հաստատուն համարել, նրա աշխատանքը որոշվում է հետևյալ բանաձևով՝

Կատարված աշխատանքը կարելի է ներկայացնել որպես mgh մեծության սկզբնական և վերջնական արժեքների տարբերություն:

Մարմնի զանգածի, ազատ անկման արագացման և Երկրից մարմնի բարձրության արտադրյալն անվանում են պոտենցիա էներգիա:

Մարմնի ծանրության ուժով պայմանավորված պոտենցիալ էներգիան հավասար է մարմինը մինչև զրոյական մակարդակ տեղափոխելիս ծանրության ուժի կատարած աշխատանքին:

Ծանրության ուժի կատարած աշխատանքը հավասար է մարմնի պոտենցիալ էներգիայի փոփոխությանը՝ հակառակ նշանով: Այս պնդումը կոչվում է պոտենցիալ էներգիայի թեորեմ:

Առաձգականորեն դեֆորմացված մարմնի պոտենցիալ էներգիա

Եթե առաձգական մարմինը, օրինակ, զսպանակը, սեղմենք, ապա առաձգականության ուժի շնորհիվ այն կարող է ընդարձակվել և աշխատանք կատարել: Առաձգականության ուժի կատարած աշխատանքը կարող ենք հաշվել հետևյալ բանաձևով, և այն արտահայտել պոտենցիալ էներգիայի փոփոխությամբ՝

Առաձգականորեն դեֆորմացված զսպանակի պոտենցիալ էներգիան որոշվում է հետևյալ բանաձևով՝

Մարմնի վրա ազդող պոտենցիալային ուժի աշխատանքը հավասար է նրա պոտենցիալ էներգիայի փոփոխությանը՝ հակառակ նշանով: Այս պնդումը կոչվում է պոտենցիալ էներգիայի թեորեմ:

Պատմություն

Էներգիա բառը գալիս է հունարեն՝ ἐνέργεια (էներգեյա) բառից։ Առաջին անգամ հանդիպվում է Արիստոտելի «Նիկոմաքեական Էթիկա» գործում[3], մ.թ.ա. 4-րդ դարում։

Չափում

Կալորիմետր՝ գործիք, որը ֆիզիկոսներն օգտագործվում են էներգիան չափելու համար

Էներգիայի բացարձակ չափելու ձև չկա, որովհետև էներգիան բացատրվում է որպես այն աշխատանքը, որ մի համակարգը անում է (կամ կարող է անել) մյուսի վրա։ Այսպիսով, միայն մի համակարգի փոխակերպվումը մի համակարգից մյուս կարող է բացատրվել և չափվել։

Մեթոդներ

Էներգիայի չափման մեթոդները հաճախ այլ ընդլայնվում են այլ մեթոդների՝ ավելի հիմնարար գիտական հասկացություններ չափելու համար, օրինակ՝ նյութ, հեռավորություն, ճառագայթում, ջերմություն, ժամանակ, էլեկտրական լիցք և էլեկտրական հոսանք։

Սովորաբար ամենահաճախ գործածվող տեխնիկան կալորաչափն է, որով չափվում է ջերմությունը՝ ջերմաչափի կամ ճառագայթման պայծառությունը՝ բոլոմետրի օգնությամբ։

Միավորներ

Գիտության պատմության մեջ, էներգիան տարբեր միավորներով է արտահայտվել, ինչպիսին են էրգերը և կալորիաները։ Ներկայում, էներգիայի չափման ընդունված միավորը Միավորների միջազգային համակարգում ջոուլն է։ Բացի ջոուլից, էներգիայի միավորներ են կիլովատտ-ժամը (ԿՎտժ) և բրիտանական ջերմային միավորը (British thermal unit կամ Btu)։ Սրանք երկուսն էլ ջոուլից մեծ միավորներ են։ Մեկ ԿՎտժ-ը հավասար է 3.6 միլիոն ջոուլի, իսկ մեկ Btu-ն հավասար է 1055 ջոուլի։[4]

Աղբյուրներ

  1. Հարպեր, Դուգլաս. «Էներգիա». Online Etymology Dictionary (անգլերեն). Վերցված է մայիսի 1 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  2. Լոֆտզ, Գ. (2004). «11 — Mechanical Interactions». Ջակարանդայի Ֆիզիկա 1 (Jacaranda Physics 1) (անգլերեն) (2 ed.). Միլտոն, Քուինզլանդ, Ավստրալիա: John Willey & Sons Australia Ltd. էջ 286. ISBN 0 7016 3777 3. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  3. Aristotle, "Nicomachean Ethics", 1098b33, at Perseus
  4. Ristinen, Robert A., and Kraushaar, Jack J. Էներգիան և Միջավայրը (անգլերեն՝ Energy and the Environment): New York: John Wiley & Sons, Inc., 2006.