«Մկրտիչ Հաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 33. Տող 33.
[[Կատեգորիա:Նոյեմբերի 25 մահեր]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 25 մահեր]]
[[Կատեգորիա:Մեխիկո քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Մեխիկո քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Հայերը Մեքսիկայում]]

11:13, 26 Հունիսի 2015-ի տարբերակ

Մկրտիչ Հաճյան
արմտ. հայ.՝ Մկրտիչ Շահէն Հաճեան
Ծնվել էհունվարի 11, 1915(1915-01-11)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 25, 1985(1985-11-25)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Թուրքիա և  Ֆրանսիա
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1933)
Մասնագիտությունգրող, նկարիչ, երաժշտական քննադատ և գյուտարար

Մկրտիչ Շահենի Հաճյան (1915, գյուղ Էզմե (Կ.Պոլսի մերձակա Կեյվե գավառակում), 1985, նոյեմբերի 25, Մեխիկո), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։

Կենսագրություն

Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1933) և համալսարանի դեղագործական ֆակուլտետը (1938)։ 1952-1957 թվականներին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959 թվականին Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն (Հաճյանինն է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) պիեսները։ Խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում «Բոցեր» (1973) և «Հողեն երկինք» (1977) ժողողվածուները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանել է Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։ Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
  1. http://am.hayazg.info/index.php?curid=7920