«Լորան Կոսիելնի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38. Տող 38.
}}
}}


'''Լորան Կոնսելնի'''<ref>{{cite web|url=http://www.arsenal.com/news/news-archive/laurent-koscielny|title=Koscielny signs for Arsenal|date=07.07.2010|work=arsenal.com|accessdate=2011-01-23|archiveurl=http://www.webcitation.org/67LWKt8Z0|archivedate=2012-05-02}}</ref>(({{lang-fr|Laurent Koscielny}}, Ծնվել է [[1985]] թվականի [[սեպտեմբերի 10]]-ին, [[Ֆրանսիա]]յի Տուլ քաղաքում), ֆրանսիացի ֆուտբոլիստ, [[Լոնդոն]]ի [[Արսենալի ՖԱ|Արսենալի]] և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան։
'''Լորան Կոնսելնի'''<ref>{{cite web|url=http://www.arsenal.com/news/news-archive/laurent-koscielny|title=Koscielny signs for Arsenal|date=07.07.2010|work=arsenal.com|accessdate=2011-01-23|archiveurl=http://www.webcitation.org/67LWKt8Z0|archivedate=2012-05-02}}</ref>(({{lang-fr|Laurent Koscielny}}, Ծնվել է [[1985]] թվականի [[սեպտեմբերի 10]]-ին, [[Ֆրանսիա]]յի Տուլ քաղաքում), ֆրանսիացի ֆուտբոլիստ, [[Լոնդոն]]ի [[Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)|Արսենալ]]ի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

08:04, 24 Հունիսի 2015-ի տարբերակ

Լորան Կոնսելնի
ֆր.՝ Laurent Koscielny
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Լեհաստան Լեհաստան
Մականուն Բոսս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 9, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Տուլ, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 185
Քաշ 74
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 6
Պատանեկան կարիերա
1993-1995 Ֆրանսիա Տուլ Կարեզ
1995-1997 Ֆրանսիա Բրիվ
1997-1998 Ֆրանսիա Տուլ Կարեզ
1998-2000 Ֆրանսիա Բրիվ
2000-2003 Ֆրանսիա Լիմոժ
2000-2003 Ֆրանսիա Գենգամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Ֆրանսիա Գենգամ 41 (0)
2007-2009 Ֆրանսիա Տուր 67 (6)
2009-2010 Ֆրանսիա Լորյան 35 (3)
2010- Անգլիա Արսենալ 147 (11)
Ազգային հավաքական
2011- Ֆրանսիա Ֆրանսիա 21 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լորան Կոնսելնի[1]((ֆր.՝ Laurent Koscielny, Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 10-ին, Ֆրանսիայի Տուլ քաղաքում), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Լոնդոնի Արսենալի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան։

Կենսագրություն

Կարիերայի սկիզբը

Առաջին թիմը երիտասարդ հասկում եղել է ֆրանսիական «Էսա Բրիվ»-ը, որտեղ նա խաղացել է 12 տարեկան հասակից։ 5 տարիմ անց նա տեղափոխվել է «Լիմոժ», որտեղ անցկացրել է 1 մրցաշրջան։

Գենգամ

18 տարեկան հասակում նրանով սկսեց հետաքրքրվել «Գենգամ»-ը, որտեղ էլ սկսեց պռոֆեսիոնալ կարիերան։ Գենգամում նա անցկացրեց 3 մրցաշրջան, որտեղ 41 խաղում գոլի հեղինակ չդարձավ։ Նա գերադսեց խաղալ իր համար նախընտրելի կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2007 թվականին նա տեղափոխվեց «Տուր» ակումբ։

Տուր

2007 թվականին Կոնսիելնին միացավ «Տուր» ակումբին։ Այնտեղ խաղաց 2008/09 մրցաշրջնում և 34 խաղերում հեղինակեց 5 գնդակ։ Այդ տարի նա ընդկրկվեց Ֆրանսիայի 2-րդ լիգայի խորհրդանշանական հավաքականում[2]։

Լորյան

2009 թվականի հունիսի 16-ին նա տեղափոխվեց Լիգա 1-ի «Լորյան» ակումբ, 1,7 միլիոն եվրոյի դիմաց, ստորագրեց 4 տարվա պայմանագիր։ Մրցաշրջանի ավարտից հետո նա 35 խաղերում հեղինակեց 3 գնդակ։ Գորլերից մեկը նա խփեց «Բորդոյի» դարպասը հանդիպման 11-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց հեռացվեց խաղադաշտից, Մարուան Շամախի հետ պայքարում վերջին հույսի խախտման համար։ Այդ խաղում Լորյանը պարտվեց 4-1 հաշվով։

Արսենալ

2010 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, լուրեր տարածվեցին, որ Լորանով հեետաքրքրված է Լոնդոնի Արսենալը, որը պատրաստ էր Լորյանին վճարել 8․45 միլիոն եվրո։ Հուլիսի 5-ին, ֆրանսիական պարբերականներից մեկը հայտարարեց, որ նա մարզվում է Արսենալի երիտասարդական թիմում։ Հուլսիի 7-ին Լոնդոնյան թիմը պաշտոնական առաջարկ կատարեց[3]։ Նոր թիմում նա ստացավ 6 համարի մարզաշապիկը, Ֆիլիպ Սենդերոսի Ֆուլհեմ տեղափոխվելուց հետո։ Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը ասաց,որ Լորանն իրենց պետք է հատկապես իր հասակի համար։ Նա դեբյուտը նշեց Բարնետ ՖԱ-ի դեմ ընկերական խաղում։ Պաշտոնական առաջին խաղն անցկացրեց 1 ամսի անց Լիվերպուլի դեմ խաղում[4]։ Խաղի ընթացքում նա ստացավ 2 դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից։ Նա բախվեց Լիվերպուլի աջ պաշտպան Ջո Քուուլի հետ և որակազրկվեց 3 խաղով։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Առաջին գնդակը հեղինակեց սեպտեմբերի 11-ին Բոլտոնի հետ խաղում, խաղն էլ ավարտվեց 4-1 հաշվով[5]։ Եվրագավաթում դեբյուտը նշեց Բրագայի հետ խաղում, որտեղ Արսենալը հաղթեց 6-0 հաշով։ Անգլիայի լիգայի գավաթի Նյուքասլի դեմ խաղում նա թիմին փրկեց վերահաս գոլից, հարձակվող Նեյլ Ռենջերի հարվածը կասեցնելով Վոյցեխ Շեսնու սխալից հետո։ Իսկ հետո գոլային փախանցում կատարեց Թեո Ուոլկոտին։

Ամբողջ առաջին խաղաշրջանի ընթացքում նա ադապտացվեց թիմի խաղայի պլանին։ 2011/12 մրցաշրջանում Պեր Մերտեզակերի անհաջող խաղից հետո նա դարձավ հիմնական կազմի խաղացող։ Նա խաղեր անցկացրեց նաև եզրային պաշտպանի դիրքում։ Թոմաս Վերմալենի և Պեր Մերտեզակերի վնասվածքից հետո նա բազմաթիվ խաղեր անցկացնելով թիմի հիմնական կազմում ցույց տվեց բարձրակարգ խաղ։ Այդ տարվա հարցման արդյունքներում նա 4-րդ լավագույն խաղացողներ Արսենալի կազմում։ 2012 թվականի հուլիսի 24-ին չնայած Բարսելոնայի[6] հետաքրքրվածությանը նա պայմանագիր ստորագրեց Արսենալի[7] հետ։ Հաջորդ առաջնության 5-րդ տուրում նա Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում հեղինակեց կարևոր գնդակ և խաղն ավարտվեց ոչ-ոքի։

Հավաքական

Լորանը հավաքկան հրավիրվեց 26 տարեկան հասակում, երբ ստացավ ֆրանսիայի քաղաքացիություն և ստացավ ֆրանսիական ազգանուն։ Նա ուներ լեհական արմատներ, Նրա պապը լեհ էր, բայց ամուսնացել էր Ֆրանսիայում և նրա հայրը ծնվել էր Ֆրանսիայում, այդ իսկ պատճառով նա լեհերեն չէր խոսում։

2011 թվականի փետրվարի 3-ին նա հրավիրվեց ազգային հավաքական, և հայտավորվեց Բրազիլիայի[8] դեմ ընկերական խաղում։ Սակայն ամբողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին։ Առաջին խաղն անցկացրեց ԱՄՆ-ի դեմ խաղում 2011 թվականի նոյեմբերի 11-ին, որտեղ Ֆրանսիան հաղթեց 1-0 հաշվով։

Կոնսիելնին ընդկրկվեց Եվրո 2012-ի թիմի հայտացուցակում։ Խմբային փուլում նա խաղում էր հիմնական կազմում։ Խաղաց նաև Իսպանիայի դեմ 1/4 եզրափակչում և Ֆրանսիան պարտվեց 2-0 հաշվով։ Սակայն Լորանը ցուցադրեց վստահելի խաղ և դարձավ այդ խաղի լավագույ խաղացող։

Ձեռքբերումներ

Անգլիա Արսենալ

  • Անգլիայի գավաթակիր 2013/14, 2014/15
  • Անգլիայի սուպերգավաթակիր 2014

Ծանոթագրություններ

  1. «Koscielny signs for Arsenal». arsenal.com. 07.07.2010. Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին. Վերցված է 2011-01-23-ին.
  2. Alo’o Efoulou meilleur joueur de L2
  3. Arsenal sign defender Laurent Koscielny from Lorient
  4. Ливерпуль (Ливерпуль) — Арсенал (Лондон) — «Чемпионат.ру»
  5. Арсенал (Лондон) — Болтон Уондерерс (Болтон) — «Чемпионат.ру», 11 сентября 2010
  6. Koscielny snubbed Barca to stay
  7. Koscielny agrees new long-term contract
  8. Arsenal’s Laurent Koscielny Called Into France Team To Face Brazil