«Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ ռեժիսոր | անուն = Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու | պատկեր = Alejandro González Iñárritu with a camera in produ...»:
(Տարբերություն չկա)

16:10, 22 Հունիսի 2015-ի տարբերակ

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Alejandro González Iñárritu
Ծնվել էապրիլի 8, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկա
ԿրթությունԻբերոամերիկյան համալսարան
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Իսպանիա
Գործունեության տարիներ1986-այժմ
ԱզգությունՄեքսիկացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր և մոնտաժող
Ոճ(եր)Դրամա
ԱմուսինՄարիա Էլադիա (2 երկեխա)
Պարգևներ
IMDbID 0327944

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու (իսպ.՝ Alejandro González Iñárritu: Ծնվ․ 1963թօգոստոսի 16) Մեքսիկացի կինոռեժիսոր, բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, այդ թվում նաև Օսկար-ի 3 մրցանակ «Բըրդմեն» ֆիլմի համար:

Կենսագրություն

Ալեխանդրո Գ․ Ինյարիտուն ծնվել է Մեխիկոյում 1963թօգոստոսի 16-ին: 1984-ից սկսել է իր դոջեյի կարիերան մեքսիկական շատ հայտնի WFM ռոք-ռադիոստանցիայում, որտեղ էլ հետո հանդես է եկել որպես երաժշտական հաղորդումների պրոդյուսեր: 1987-ին Ալեխանդրոն գլխավորեց Magia Gigital հեռուստաշոուն: 1988-ից մինչև 1990 թվականները զբաղվեց 6 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսինգով: 1990 թվականին Ինյարիտուն նշանակվեց որպես գեղարվեստական ղեկավար մեքսիկական խոշորագույն հեռուստաընկերությունում՝ Televisa-ում: 1991թ-ին հիմնադրեց Zeta Film պրոդյուսերական ընկերությունը: Նույն ժամանակահատվածում նա ուսումնասիրում էր ռեժիսորական արվեստն ու նկարահանում գովազդային հոլովակներ:

1995թ․-ին Ինյարիտուն ստեղծեց իր առաջին միջնամետրաժ հեռուստաֆիլմը՝ «Detrás del Dinero»-ն, Միգել Բոսեյի մասնակցությամբ:

Ալեխանդրոյի լիամետրաժ դեբյուտը եղավ 2000թ-ին: Դա Գիլյերմո Արրիագայի սցենարով նկարահանված «Amores Perros» (Քած սեր) ֆիլմն է, որն Ինյարիտույին բերեց բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում նաև Օսկարի նոմինացիա, որպես Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար, և, իհարկե, միջազգային ճանաչում և փառք:

Նկարահանելով գովազդային հոլովակ «BMW»-ի համար, և մասնակցելով «Սեպտեմբերի 11» դրամատիկ կինոպրոեկտին, Ինյարիտուն նկարահանեց իր երկրորդ ֆիլմը՝ «21 Գրամ»-ը՝ Շոն Փենի, Նաոմի Ուոթսի և Բենիսիո Դել Տորոյի մասնակցությամբ: Ֆիլմը համարվում է «Amores Perros»-ի ոճական շարունակությունը:

2006 թվականին Ինյարիտուն նկարահանում է իր Բաբելոն (ֆիլմ) դրաման՝ Բրեդ Փիթի և Քեյթ Բլանշետի մասնակցությամբ: Ֆիլմը արժանանում է «Ոսկե Գլոբուսի», որպես լավագույն դրամատիկ ֆիլմ և Ինյարիտույին բերում «Օսկար»-ի առաջին նոմինացիան, որպես Օսկար լավագույն ռեժիսորի համար:

«Amores Perros»-ը, «21 Գրամ»-ը և «Բաբելոն»-ը համարվում են Ինյարիտույի տրիլոգիան մահվան մասին:

  1. https://dfwcritics.com/dfw-film-critics-name-birdman-as-top-film-of-2014/
  2. https://dfwcritics.com/dallas-fort-worth-film-critics-name-spotlight-best-picture-of-2015/