«Հովհաննես Ղուկասյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{վֆ}}
{{վֆ}}
{{այլ կիրառումներ|Հովհաննես Ղուկասյան (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Յովհաննէս Ղուկասեան}}
{{Արևմտահայերեն|Յովհաննէս Ղուկասեան}}
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

13:17, 22 Հունիսի 2015-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ղուկասյան (այլ կիրառումներ)

Կենսագրություն

Հովհաննես Ղուկասյան , (ծնվել է 1919 Իրանում - 2000) հայ բազմաժանր գրող, հայրենադարձ բանաստեղծ է՝ Սովետական Հայաստան ներգաղթել է 1946 թ. հուլիսին։

Աշխատություններ


Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգությունը ամբողջական ժառանգություն է։ Չնայած որ Հովհաննես Ղուկասյանը անուն հանեց և հասարակական լայն ճանաչման հասավ իր արձակով, սակայն նրա քնարական բանաստեղծության մեջ կան տարրեր, որոնց շնորհիվ տեղի ունեցավ արձակագիր Ղուկասյանի արագ հասունացումը։ Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն
Առանձնանում են նրա հետևյալ բանաստեղծական շարքերը.
«Հայրենիքում» շարքը, որում ընդգրկված բանաստեղծությունները գրված են Երևանում 1946-1947 թթ.,
«Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում,
«Խառն երգերը» և «Թարգմանությունները»` գրված 1940-1947թթ.:
Հայրենադարձությունը Հ. Ղուկասյանի համար կյանքի վերածնունդ է. նա միայն ու միայն հայրենիքն է ներբողում։Հետպատերազմյան շրջանի գրականության մեջ լայն ընդգրկում ունեցավ հայրենասիրության թեմատիկան։ Հ. Ղուկասյանի համար ամենաթանկը ազատ հայրենիքի ներբողն է, կարևորը այդ հայրենիքի համար մի հիշատակ թողնելն է... Այս գաղափարն է ընկած «Հայրենիքում» շարքի հիմքում։

Ազա՜տ հայրենիք, թանկ ես ինձ համար,
Քո հողը սրտա՜նց, ջերմ եմ համբուրել,
Կյա՜նք է՝ համբուրած հողում հող դառնալ,
Երբ այդ սուրբ հողից վարդեր են բուրել։

«Հայրենական պատերազմին» շարքում ընդգրկված է 3 բանաստեղծություն` «Կովկասյան լեռներում», «Ազատություն» և «Անմահ ժպիտով ննջում էր խաղաղ...»: Հ. Ղուկասյանի բանաստեղծական ժառնգության մեջ առանձնանում է նաև «Հայրենաբաղձի երգեր» շարքը։ Այս շարքի բանաստեղծությունները հիմնականում արտահայտում են կարոտաբաղձ պանդուխտի հոգու ապրումները. նա տենչում է հայրենի հողը։
«Խառն երգեր»-ից առանձնանում է «Մրգահասի երգը»: Բանաստեղծը ներկայացնում է մրգահասը. ոսկեհատիկ վազերի տակ կյանքն է բուրում, բերքը քաղցր է, անգամ վազերն են «երգում»... Այս ամբողջ պատկերը բանաստեղծը համեմատում է իր երգերի, իր ստեղծագործությունների հետ։
Հ. Ղուկասյանի բանաստեղծության մի մասն էլ ներաշխարհի զգացողությունները պատկերող բանաստեղծություններն են։ Դրանցից են «Թախիծի երգերից», «Կոկոնի մահը», «Տապանագիր», «Էլեգիա», «Րոմանս», «Բալիկիս», «Քույրիկիս-Թագուշին», «Սիրո տանջանքը», «Հաղթանակի երեկոն»։ Սրանք հիմնականում ներանձնական բանաստեղծություններ են։
Այսպիսով, Հ. Ղուկասյանի բանաստեղծությանը բնորոշ են հետևյալ թեմատիկ բաժանումները՝ հայրենադարձություն, հայրենասիրություն, որը կրում է նրա բանաստեղծության հիմնական կնիքը, հայրենական պատերազմի թեման, սիրո թեմատիկան, ներաշխարհը ներկայացնող բանաստեղծություններ։ Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն։
Այս ամբողջին բնորոշ է մեկ ընդհանրություն. գրեթե բոլոր բանաստեղծություններն ունեն կենսագրական բնույթ և ներշնչված են անձնական ապրումներով։

Ստեղծագործություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։