«Սաֆի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: II-րդ դար → II դար oգտվելով ԱՎԲ
Տող 69. Տող 69.


== Պատմություն ==
== Պատմություն ==
Հին դարերում Սաֆիի տեղում բնակավայր է ստեղծվել [[քանան]]ացիների կողմից, ապա այնտեղ գաղութ են հիմնել [[կարթագեն]]ացիները, որոնք և անվանել են բնակավայրը «Ասֆի»։ Հետագայում այն բնակեցրել են [[Հին Հռոմ|հռոմեացիները]], [[գոթեր]]ը, մինչև մուսուլմանների ներխուժումը, որոնք վերջնականապես տիրեցին Սաֆիին XI դարում։ Պատմիչ [[Իբն Խալդուն]]ը հիշատակում է Սաֆին որպես XIII-րդ դարի ''ռիբաթ'' - «[[գյավուր|անհավատների]]» դեմ պատերազմելու ([[ջիհադ]]ի) նպատակով կառուցված [[ամրոց]]։ [[Պորտուգալիա|Պորտուգալացիները]] զավթեցին քաղաքը 16-րդ դարում և կառուցեցին մեկ այլ ամրոց։ Սաֆին իր պատմա-մշակութային գագաթնակետին հասավ 16-17-րդ դարերում, [[Սաադի դինաստիա|Սաադի]] սուլթանների իշխանության ժամանակաշրջանում։
Հին դարերում Սաֆիի տեղում բնակավայր է ստեղծվել [[քանան]]ացիների կողմից, ապա այնտեղ գաղութ են հիմնել [[կարթագեն]]ացիները, որոնք և անվանել են բնակավայրը «Ասֆի»։ Հետագայում այն բնակեցրել են [[Հին Հռոմ|հռոմեացիները]], [[գոթեր]]ը, մինչև մուսուլմանների ներխուժումը, որոնք վերջնականապես տիրեցին Սաֆիին XI դարում։ Պատմիչ [[Իբն Խալդուն]]ը հիշատակում է Սաֆին որպես XIII դարի ''ռիբաթ'' - «[[գյավուր|անհավատների]]» դեմ պատերազմելու ([[ջիհադ]]ի) նպատակով կառուցված [[ամրոց]]։ [[Պորտուգալիա|Պորտուգալացիները]] զավթեցին քաղաքը 16-րդ դարում և կառուցեցին մեկ այլ ամրոց։ Սաֆին իր պատմա-մշակութային գագաթնակետին հասավ 16-17-րդ դարերում, [[Սաադի դինաստիա|Սաադի]] սուլթանների իշխանության ժամանակաշրջանում։


== Ճարտարապետություն ==
== Ճարտարապետություն ==

07:41, 22 Հունիսի 2015-ի տարբերակ

Մարզկենտրոն
Սաֆի
արաբ․՝ آسفي‎‎‎
Զինանշան

Սաֆիի թաղամասերից մեկը
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
ՆահանգՍաֆի
ՔաղաքապետՄոհամեդ Քարիմ
Այլ անվանումներԱսֆի
ԲԾՄ79 մետր
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն 485 798 մարդ
Խտություն5 060 մարդ/կմ²
Ազգային կազմԱրաբներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Փոստային ինդեքս46000
Փոստային դասիչ46000
Ավտոմոբիլային կոդ54
Սաֆի (Մարոկկո)##
Սաֆի (Մարոկկո)

Սաֆի (արաբ․՝ آسفي‎‎‎‎, արտասանվում է Ասֆի, բայց ամենուրեք ընդունված է անվան ֆրանսիական տարբերակը՝ Safi), քաղաք Մարոկկոյում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։

Պատմություն

Հին դարերում Սաֆիի տեղում բնակավայր է ստեղծվել քանանացիների կողմից, ապա այնտեղ գաղութ են հիմնել կարթագենացիները, որոնք և անվանել են բնակավայրը «Ասֆի»։ Հետագայում այն բնակեցրել են հռոմեացիները, գոթերը, մինչև մուսուլմանների ներխուժումը, որոնք վերջնականապես տիրեցին Սաֆիին XI դարում։ Պատմիչ Իբն Խալդունը հիշատակում է Սաֆին որպես XIII դարի ռիբաթ - «անհավատների» դեմ պատերազմելու (ջիհադի) նպատակով կառուցված ամրոց։ Պորտուգալացիները զավթեցին քաղաքը 16-րդ դարում և կառուցեցին մեկ այլ ամրոց։ Սաֆին իր պատմա-մշակութային գագաթնակետին հասավ 16-17-րդ դարերում, Սաադի սուլթանների իշխանության ժամանակաշրջանում։

Ճարտարապետություն

Ձգվելով Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով և տարածվելով մերձափնյա բարձունքները, Սաֆին միջնադարյան և ժամանակակից ճարտարապետության խառնուրդ է։ Լավ վիճակում պահպանվել են պորտուգալական ամրոցը, միջնադարյան միջնաբերդը և Ղասբան՝ 18-րդ դարի բերդաքաղաքը։

Տնտեսություն

Սաֆիի տնտեսությունը հիմնականում հենվում է նավահանգստի գործունեության վրա։ Նրա նավահանգիստը ծառայում է երկրի ներսում գտնվող Մարակեշ քաղաքի կարիքներին՝ արտահանելով և ներմուծելով զանազան ապրանքներ։ Նավահանգիստը նաև կարևոր հանգույց է Սաֆի նահանգի խորքում գտնվող Յուսուֆիայից ֆոսֆատների արտահանման համար։ Քաղաքի տնտեսության կարևոր մասն է կազմում նաև սարդինի ձկնորսությունը և սարդինաձկների պահածոների գործարանները։ Սաֆին նաև հայտնի է իր կավե ամանեղենի արհեստանոցներով։

Բնակչություն

Բնակչությունը միատարր է, բաղկացած է տեղացի արաբականացված էթնոսից։ Կրոնը՝ սուննի իսլամ։

Աղբյուրներ

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. VIII, Page 764